Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հա­յաս­տա­նում տե­ղի ունե­ցող իրա­դար­ձու­թյուն­ներն ամ­բող­ջու­թյամբ կախ­ված չեն ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արտաքին ու ներհայաստանյան խնդիրները միասին դիտարկելով է քաղաքագետ Գագիկ Համբարյանը բացատրում այն հնարավոր գործընթացները, որոնց մասին վերջերս շատ է խոսվում: Խոսքը մասնավորապես անցումային կամ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու մասին է: «Այստեղ խնդիրը բազմաբևեռ է: Խոսքը թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելուն ուղղված իշխանության քայլերի մասին է:

 Մեր՝ ներհայաստանյան մարտահրավերներից առաջնային խնդիրն այն է, որ իշխանություններն ուղղակիորեն տապալեցին հակաճգնաժամային ծրագրերը: 

Ու այս առումով բացառություն չեն նաև սոցիալական ծրագրերը: Այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացնում հասարակության լայն շերտերի մոտ, քանի որ իշխանությունները չեն կարողացել իրականացնել իրենց խոստումները: 

Երկրորդ հատվածն արտաքին քաղաքականությանն է վերաբերում: Խնդիրն արտաքին քաղաքական վտանգների նկատմամբ գործող իշխանությունների անպատրաստ լինելն է, ինչը բավականին բացահայտ է: 

Օրինակ՝ մինչև հիմա ես, որպես ՀՀ քաղաքացի, իշխանության որևիցե ներկայացուցչի շուրթերից նորմալ պատասխան չեմ լսել Լավրովի հայտարարության վերաբերյալ՝ կապված Արցախյան հարցի լուծման հետ: Այս խնդիրների հանրագումարում թե՛ հասարակության մի մասի, թե՛ քաղաքական դաշտում գործող, այսպես ասած, ակտորների մոտ գործող իշխանությունների քայլերի նկատմամբ անվստահություն է հասունանում: 

Վերոնշյալ հանգամանքները բերել են նրան, որ շատ քաղաքական ուժեր, այդ թվում՝ նախկինները, գտնում են, որ այս իշխանությունները չեն կարող երկիրն առաջ տանել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը: 

Մյուս կողմից՝ քաղաքագետը մատնանշեց քաղաքական ուժերին խանգարող հիմնական բաղադրիչի մասին:

 «Արտախորհրդարանական դաշտում գործող ուժերի դեպքում ևս գլխավոր խնդիրն էգոիզմն է: 

Ամեն մեկը կարծում է, որ բոլորն իր շուրջը պետք է միավորվեն: Եվ այսպես է մտածում արտախորհրդարանական ուժերի լիդերների գրեթե 90 տոկոսը: Իսկ նման մոտեցման արդյունքն այն է, որ շատ դեպքերում նրանց բոլոր նախաձեռնությունները մնում են որպես նախաձեռնություն և դրանից այնկողմ չեն անցնում: Իսկ պատճառը հետևյալն է. հասարակությունը չի տեսնում, որ նույն ուժերն իրենց էգոն, մեկը մյուսի նկատմամբ ունեցած խնդիրները մի կողմ դնելու, միավորվելու և արդյունքի հասնելու ցանկություն ունեն: 

Սա է պատճառը, որ շատ դեպքերում արտախորհրդարանական ուժերը տանուլ են տալիս թե՛ նախորդ, թե՛ այս իշխանությունների օրոք: Միևնույն ժամանակ, փաստ է, որ ՀՀ իշխանությունների թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական կոպիտ սխալները միավորվելու մեծ հնարավորություններ են տալիս նաև արտախորհրդարանական ուժերին»,-շեշտեց քաղաքագետը: 

Անդրադառնալով իշխանական թիմի ներսում առկա գործընթացներին՝ Գագիկ Համբարյանը նախ ընդգծեց, որ գործող իշխանությունը բազմաբևեռ է:

«Գրեթե ունի այն նույնաբովանդակ տեսքը, որը ժամանակին ուներ ՀՀԿ-ն: Հաշվի առնելով բազմաբևեռ լինելու հանգամանքը՝ մեխանիկորեն թիմում առկա բոլոր բևեռները պայքարելու են նույն թիմում իրենց դիրքերն ավելի ուժեղացնելու համար: 

Այստեղ խնդիրն այն է, թե նույն Նիկոլ Փաշինյանն ինչպիսի՞ հմտություն կունենա, որ այդ պայքարը շատ դեպքերում դուրս չգա ներթիմային պայքարի սահմաններից ու չհանրայնացվի:

 Այդ պարագայում, իհարկե, հարված կհասցվի Նիկոլ Փաշինյանի վարկանիշին ու նրա, այսպես ասած, ուժեղ լիդերի իմիջին: Առհասարակ, ներթիմային պայքար ասվածը Հայաստանում բոլոր ժամանակներում էլ եղել է, բայց հենց այստեղ են երևում քաղաքական թիմի լիդերի հմտությունները, մասնավորապես, թե նա ինչպես է կարողանում կարգավորել իր թիմի ներսում գոյություն ունեցող բևեռների միջև առկա պայքարը, թույլ չտալ, որպեսզի դրանք հանրայնանան»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց՝ վերոնշյալով է պայմանավորված այն հանգամանքը, որ արտախորհրդարանական ուժերի ուշադրության կենտրոնում նաև իշխանության ներթիմային հնարավոր խնդիրներն են:

«Հենց խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին շատ դեպքերում չի հաջողվում քողարկել իր թիմի ներսում տարբեր բևեռների միջև գոյություն ունեցող հարցերը, ինչպես նաև պայքարը: Ու երբ թիմակից երկու պատգամավոր լրագրողների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ներկայությամբ ԱԺ կուլիսներում ձեռնամարտի են բռնվում, իհարկե, դա անհետևանք չի մնում: 

Այս ամենի հետևանքով թե՛ հասարակության, թե՛ քաղաքական դաշտում գործող այլ քաղաքական ուժերի մոտ հարց է առաջանում՝ Փաշինյանը, որը չի կարող իր թիմում գոյություն ունեցող խնդիրները կարգավորել, ինչպե՞ս կարող է մի ամբողջ երկիր ղեկավարել: 

Ըստ նշվածի՝ գալիս են այն եզրահանգմանը, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա: Եվ, հետևաբար, ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի ու գործիչների մոտ սկսում է ձևավորվել մի շարժում ստեղծելու ցանկություն, որի միջոցով կկարողանան հասնել իշխանության»,-նկատեց Գ. Համբարյանը:

Քաղաքագետի խոսքով, հետհեղափոխական շրջան ապրող երկրներում ընդդիմադիր դաշտում գործող ուժերը մի խնդիր ունեն. «Բոլոր նման երկրներում իրենց սխալները բարձրաձայնած ուժերին իշխանությունները փորձում են պիտակավորել՝ նրանց անվանելով, օրինակ, «նախկինների մնացորդներ»: 

Այդպիսով փորձում են կեղծ օրակարգեր ձևավորել՝ հասարակությանը շեղելով իրական խնդիրներից ու չեզոքացնելով քաղաքական քննադատներին: Երբ ինչ-որ քաղաքական ուժեր արդարացիորեն բարձրաձայնում են հետհեղափոխական իշխանությունների սխալներն ու բացթողումները, հետհեղափոխական էյֆորիայի տակ մնացած հասարակության մի հատվածի համար նրանք թիրախ են դառնում: 

Հայաստանի ներկայիս իշխանությունները բավականին երկար ժամանակ, այդ թվում՝ հիմա, այդ տակտիկան են կիրառում: Բավականին տևական ժամանակ, մի քանի անգամ դառնալով հետապնդումների զոհ, ընդդիմադիրները ինչ-որ փուլում ավելի պասիվ էին գործում: Փոխարենը քաղաքական դաշտում ավելի ակտիվ էին հասարակական գործիչները, նաև նրանք, ովքեր նախորդ իշխանությունների հետ նախկինում ինչ-որ ձևաչափով համագործակցել էին»: 

Հիմա, սակայն, ըստ Համբարյանի, չկա նախկին պասիվ փուլը: 

«Հիմա բավականին մեծ ակտիվացում կա, ինչը պայմանավորված է իշխանությունների բացթողումների, սխալների հետ: Դա կապված է նաև հասարակության մի մասի՝ հետհեղափոխական թմբիրից դուրս գալու հետ: 

Երկու տարին այդքան էլ քիչ ժամանակ չէ հասկանալու, որ կերակրվել են կեղծ ու սին հույսերով: Ասում են՝ «տարիներ շարունակ երկիրը քանդվել է, այս իշխանություններն ինչպե՞ս կարող են երկու տարվա մեջ ինչ-որ քայլեր ձեռնարկել»: Սրան զուգահեռ, երկու տարի առաջ շատ մեծ հավատով լցված քաղաքացին նկատում է, որ այսօրվա պաշտոնյաներից շատերի սոցիալական վիճակը կտրուկ բարելավվել է, իսկ ինքը, այնուամենայնիվ, պետք է սպասի: 

Ընդհանուր առմամբ, կեղծ թվերը, խոստումները, իրադարձությունների վերաբերյալ կեղծ հայտարարությունները հասարակության մի շերտի աչքերը բացեցին, ու նրանք սկսեցին դժգոհել: Այդ դժգոհությունից էլ օգտվում են քաղաքական դաշտում գործող ուժերը, որով և պայմանավորված է նրանց ակտիվությունը»,-հավելեց քաղաքագետը:

Ամփոփելով՝ նա ընդգծեց. «Այնուամենայնիվ, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն ունեն տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունեցող աշխարհի խոշորագույն տերությունների դիրքորոշումները: Այս համատեքստում հաշվի առնենք Ռուսաստանի հետ Հայաստանի գործող իշխանությունների հարաբերությունները, որոնք բավականին լարված են, ինչը ոչ ոք չի կարող հերքել: 

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ամբողջությամբ կախված չեն ներքաղաքական գործընթացներից: Այստեղ նաև շատ կարևոր է, թե ի՞նչ գործընթացներ կան Հայաստանից դուրս և ի՞նչ համաձայնություններ են ձեռք բերվում այդ գործընթացների վերջնարդյունքում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի