Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վա­հան Արծ­րու­նի. «Առող­ջա­պա­հու­թյան խնդի­րը ստո­րա­դաս­ված է մի դեպ­քում քա­ղա­քա­կան, երկ­րոր­դում՝ տնտե­սա­կան խնդիր­նե­րին»

Մշակութային և հասարակական գործիչ Վահան Արծրունու հետ զրույցում անդրադարձել ենք պատասխանատվության, կարգապահության, անհրաժեշտ գիտակցությանն առնչվող հարցերին՝ հիմքում դիտարկելով կորոնավիրուսի ներկայիս տարածման չնվազող տեմպերը, սկզբնական փուլում արված աշխատանքներն ու հետագա քայլերի հնարավորությունը:

Ոչ ոք իրավունք չունի մեղադրել հանրությանը

Վահան Արծրունին նախ ընդգծում է՝ շատ կարևոր է պատճառահետևանքային կապը: «Յուրաքանչյուր ազգի բնակչություն, յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր չէ իրազեկ լինել վտանգների մասին: Մանավանդ, երբ խոսքն այնպիսի սպեցիֆիկ իրողության մասին է, ինչպես համաճարակն ու նոր վիրուսը: Նոր վիրուս, որը չունի բժշկական նկարագրություն, որի մասին գիտելիքներ չունենք, ոչ էլ գիտենք, թե այն ինչպես պետք է բուժվի: Մեծ հաշվով, չգիտենք վիրուսի ազդեցությունն օրգանիզմի վրա: 

Այսինքն, որևէ պարագայում ոչ ոք իրավունք չունի մեղադրել հանրությանը. առաջինը՝ իրավունք չունի մեղադրել նրա համար, որ ինքը նախևառաջ անիրազեկ է, որովհետև ինքը կարող է անիրազեկ լինել, երկրորդ՝ որ ճիշտ չի կողմնորոշվել: Հանրությանը կողմնորոշում է կառավարությունը՝ ցանկացած երկրի կառավարություն: 

Դրա համար էլ ստեղծում է պարետի ինստիտուտ, դրա համար էլ արտակարգ դրություն ու կարանտին է հայտարարում: Նշվածները յուրաքանչյուր պետության այն գործողություններն են, որոնք և՛ իրազեկում են, և՛ բացատրում, և՛ պաշտպանում են բնակչությանը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Վ. Արծրունին:

Ուշացած կարանտինը…

Մեր զրուցակիցն առանձնացնում է համաճարակի խնդիրը մնացած բոլոր խնդիրներից. «Համաճարակը ֆորսմաժորային իրավիճակ է և արագ ինքնադրսևորման պահանջ ունի: Սա այն իրողությունն էր, որի դեպքում պետք էր շատ արագ կողմնորոշվել, շատ արագ ռազմավարություն մշակել և գործել: 

Ճիշտ ժամանակին հայտարարված կարանտինն էֆեկտիվ է, ուշացած կարանտինը՝ ոչ: Մենք արդեն այսօր տեսնում ենք տարբեր երկրների օրինակները. այնտեղ, որտեղ կարանտինն ուշացրել են, միջոցառումների էֆեկտը գրեթե զրոյական է. 

եթե դու ժամանակին դուռը չես փակում, ցուրտը մտնում է տուն, ու լրացուցիչ միջոցների պահանջ է գոյանում: Երբ զգուշացնում են, որ պետք է անձրև գա ու պետք է անձրևանոց վերցնեք, բայց երկու ժամ ուշ ու առանց անձրևանոցի եք դուրս գալիս, հայտնվում եք այն իրավիճակում, որում հայտնվեց մեր ազգը: 

Մինչդեռ կար Չինաստանից ստացած ազդակը, որը փակեց իր ամենախոշոր քաղաքներից մեկը, ու արդեն հասկանալի էր, որ սա լրջագույն վտանգ է: Այդուհանդերձ, մի շարք պետություններ, որոնցում դեռ հիվանդության հաշված դեպքեր կային, ժամանակին ճիշտ կողմնորոշվեցին ու հենց այդ փուլում կարանտին հայտարարեցին: Այդ պետություններն այսօր փաստում են, որ խուսափեցին էպիդեմիայից»:

Մեր զրուցակիցն այդ համատեքստում բերեց Վրաստանի, ինչպես նաև Թայվանի օրինակները:

Շատ իրարամերժ գործողություններ կան

Անդրադառնալով Հայաստանին՝ նա ընդգծեց. «Մենք առնվազն երկու շաբաթով ուշացանք: Երբ այս իրավիճակում կառավարությունը ստեղծում է պարետատուն, որը համակարգում է և՛ տնտեսական կյանքը, և՛ սոցիալական հարաբերությունները և՛ բժշկական խնդիրները, այդ պահից կառավարությունն ամբողջովին իր վրա է վերցնում պատասխանատվությունը: Երբ խոսում ենք պարտավորությունների վերաբաշխման մասին, մենք չպետք է մոռանանք, որ հատուկ ստեղծված մարմին կա: 

Եվ այս պարագայում չի կարելի պատասխանատվության չափը բաշխել բնակչության վրա, որովհետև բնակչության իրազեկման խնդիրն էլ է այդ հատուկ մարմնի պարտավորությունների շրջանակում: 

Ընդհանուր առմամբ, բնակչությունը մինչ օրս ճիշտ կողմնորոշված չէ, բնակչության մոտ կորոնավիրուսի նկատմամբ ունեցած վերաբերմունքը միանշանակ չէ: 

Տարբեր մոտեցումներ են դրսևորում, որովհետև, վտանգի մասին իրազեկելով, այդուհանդերձ, համապատասխան աշխատանք չի տարվել, որպեսզի բնակչությունը հաստատ համոզված լինի վտանգի առկայության մասին»:

Անլրջության հիմքում

Անդրադառնալով արդեն այս փուլում լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությանը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Նորից հիշեցնեմ վերոնշյալ թեզը. երբ գործ ունենք ուշացած կարանտինի հետ, ինչ էլ անենք, էֆեկտիվ չի լինի:

 Որքան ուզում եք՝ լրացուցիչ միջոցառումներ արեք, միևնույն է, արդեն չեք վերահսկում իրավիճակը, ինչը փաստեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը: Այստեղ շատ իրարամերժ գործողություններ կան. սկսած կարանտինի ուշացման հանգամանքից, վերջացրած նրանով, որ դեպքերի քանակի ավելացման էտապում նույն պարետատունը հայտարարում է կարանտինի մեղմացման մասին: 

Եթե դու ունես հիվանդության աճ, պետք է խստացնես կարանտինը: Եվ մենք երկու հանգամանք ենք հասկանում. առողջապահության խնդիրը ստորադասված է մի դեպքում քաղաքական (նկատի ունեմ կարանտինի ուշացումը), երկրորդ պարագայում՝ տնտեսական խնդիրներին: 

Եթե պետության համար իր բնակչության առողջությունը, ինչպես ցույց է տալիս կարանտինի փորձը, յուրաքանչյուր դեպքում երրորդ տեղում է, որևէ արդյունավետության և որևէ լրացուցիչ միջոցառումների էֆեկտիվության մասին այլևս խոսք լինել չի կարող»:

Յուրաքանչյուր անհատի կարգապահությունն առաջին տեղում է

Իսկ ի՞նչ անել նման իրավիճակում: «Մեզ մնում է մի բան հասկանալ: Այս պարագայում ցանկացած անձի պատասխանատվությունն իր ընտանիքի առաջ ավելի բարձր է, քան պետության պատասխանատվությունը՝ իր քաղաքացու առաջ: Մեր ընտանիքում մարտի 2-ից կարանտին հայտարարվեց: 

Այդ օրվանից ես փակել եմ ելումուտը մեր տուն, և անում եմ բոլոր այն միջոցառումները, որ հնարավորին չափով գոնե իմ ընտանիքին ապահովագրեմ վտանգներից: 

Այս գիտակցությունը պետք է արթնանա ու լինի ցանկացած քաղաքացու մոտ, որովհետև իր հարաբերությունները վիրուսի հետ այլևս միջնորդված չեն պետության կողմից, այևս յուրաքանչյուր քաղաքացի վտանգի հետ երես առ երես է կանգնած, ու ինքը պարտավոր է հասկանալ մի բան. եթե ինքն իրեն չպաշտպանի, իրեն այլևս ոչ ոք չի պաշտպանի, որովհետև պետությունը բաց տեքստով ասում է՝ եթե դուք հիվանդացաք, եթե շնչահեղձ չեք, կրիտիկական վիճակում չեք, տանը պետք է մնաք»,-ասում է Վահան Արծրունին:

Խոսելով վարակի նկատմամբ շատ դեպքերում անլուրջ վերաբերմունքի առկայության մասին՝ նա ընդգծեց. 

«Բնակչության անլրջության հիմքում իշխանության տարբեր ներկայացուցիչների անլրջությունն է, որը կար սկզբնական շրջանում: Չե՞ք տեսնում այս կապը: Մեկը մյուսի հետևանքն է, և հիմա մեղադրել մեր ազգաբնակչությանը նման ալրջության մեջ, նշանակում է՝ նոր իրարամերժություն ստեղծել»:

 Ամփոփելով՝ Արծրունին հավելեց. «Ընդհանրապես, արտակարգ իրավիճակը խստություն ու խստապահանջություն է թելադրում յուրաքանչյուր պարագայում: 

Հիմա եթե պարտադրում են դիմակները կրել, պետք է կրել, եթե պարտադրում են ձեռնոց կրել, պետք է կրել: Պարետատան բոլոր կարգադրանքները, անշուշտ, պետք է կատարել, որովհետև դրանք չեն հակասում ողջամտությանը: 

Այո, այդ ամենը ուշացած է, բայց գոնե նրանք, ովքեր մինչ օրս չեն վարակվել, ինչ-որ չափով երաշխավորված կլինեն այդ վտանգներից: Այս պարագայում, իհարկե, առաջին տեղում յուրաքանչյուր անհատի կարգապահությունն է: Կարագապահություն և ինքնակազմակերպվածություն»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ