Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քա­նի՞ դպրոց գա­զա­մա­տա­կա­րա­րում, ջրա­մա­տա­կա­րա­րում ու կո­յու­ղի չու­նի, և քա­նի՞սն ունի հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք

ОБЩЕСТВО

Հանրակրթական հաստատությունների գործունեությունը նկարագրող այս ուսումնական տարվա ցուցանիշները վկայում են մի կողմից՝ դրական, մյուս կողմից՝ մի քանի բացասական փաստերի մասին: Մենք առաջին հերթին դիտարկել ենք հատկապես հանրապետությունում առկա դպրոցների շենքային պայմանների վերաբերյալ տվյալները՝ դրանք համեմատելով նախորդ ուսումնական տարվա ցուցանիշների հետ:

Նախ ընդգծենք, որ 2019/2020 ուստարում հանրակրթական դպրոցների թիվը նվազել է: Եթե 2018/2019թ. ուստարում, ըստ պաշտոնական վիճակագրության, հանրապետությունում 1409 դպրոց կար, ապա 2019/2020 ուստարում առկա է 1400-ը: Այս թվում են և՛ պետական, և՛ ոչ պետական դպրոցները:

Առանձին անդրադառնանք վիճակագրական կոմիտեի կայքում հրապարակված այն տվյալներին, որոնք վերաբերում են հանրապետության հանրակրթական դպրոցների շենքային պայմաններին: 2019/2020 ուսումնական տարում 562 դպրոցների վիճակը բավարար է գնահատվել, հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցների քանակը այս ուսումնական տարում 455-ն է, իսկ ընթացիկ նորոգման կարիք ունեցող դպրոցներինը՝ 383:

2019/2020 ուստարում ջրամատակարարումն առկա է 1329 դպրոցում, բացակայել է 71-ում: Տաք ջրամատակարարում կա հանրապետության 243 դպրոցում, չկա՝ 1157- ում: Կոյուղացում առկա է 1262 դպրոցում, իսկ 138-ում այն բացակայում է: Գազամատակարարում կա 970 դպրոց, մինչդեռ 430- ում այն բացակայում է:

Համեմատենք 2018/2019 ուստարվա տվյալները վերոնշյալ ցուցանիշների հետ: Հաշվի առնելով դրանք, նկատենք, որ այս ուսումնական տարում 2018/2019 թթ. համեմատ հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցների թիվը 4-ով նվազել է:

Բավարար վիճակ ունեցող դպրոցների թիվը 2019/2020 ուստարում ավելացել է երկուսով, իսկ ընթացիկ վերանորոգման կարիք ունեցող դպրոցների թիվն այս ուսումնական տարում նվազել է 3-ով:

Ջրամատակարարում ունեցող դպրոցների թիվը նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացել է 8-ով, ջրամատակարարում չունեցող դպրոցների թիվը՝ մեկով նվազել: Ի տարբերություն 2018/2019 ուստարվա, 2019/2020 ուստարում կոյուղացում չունեցող դպրոցների թիվը նվազել է 2-ով: Իսկ գազատամատակարարում չունեցող դպրոցների թիվը նվազել է 2-ով՝ 432-ից դառնալով 430: 

Նկատենք, որ մարզերի պարագայում հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցների թվով առաջին տեղում Գեղարքունիքն է: 2019/2020 ուստարվա տվյալներով այստեղ հիմնանորոգման կարիք ունեցող 59 դպրոց կա: 

Ջրամատակարարման խնդիր ունեցող դպրոցները ամենաշատը Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում են, որոնցից յուրաքանչյուրում նման 14 դպրոց կա: 

Նկատենք, որ 2018/2019 ուստարվա համեմատ Գեղարքունիքում հիմնանորոգման կարիք ունեցող, ինչպես նաև ջրամատակարարման խնդիր ունեցող դպրոցների թիվը մեկով է նվազել: Արագածոտնի մարզում ջրամատակարարման խնդիր ունեցող դպրոցների թիվը նույնն է մնացել:

Ինչ վերաբերում է գազամատակարարման բացակայությանը, ապա այս առումով առաջին տեղում Սյունիքի մարզն է, որտեղ նման խնդիր ունեցող 77 դպրոց կա: Երկրորդ տեղում Շիրակի մարզն է, երրորդում՝ Արագածոտնը: Այս մարզերից յուրաքանչյուրում գազամատակարարում չունեցող 68 դպրոց կա:

2019/2020 ուստարվա տվյալները համեմատելով 2018/2019 ուստարվա հետ՝ նկատում ենք, որ այս ուսումնական տարում թե՛ Սյունիքի, թե՛ Շիրակի և թե՛ Արագածոտնի մարզերում գազամատակարարում չունեցող դպրոցների վերոնշյալ թվերը չեն փոխվել՝ գազամատակարարումը շարունակում է բացակայել:

Միևնույն ժամանակ նկատենք, որ 2019/2020 ուստարում 2018/2019 ուստարվա համեմատ 8133-ով ավելացել է հանրակրթական դպրոցների աշակերտների թիվը: Միայն պետական դպրոցներում աշակերտների թիվն ավելացել է 7748-ով:

Ուսումն անավարտ թողած աշակերտների թիվը ևս նվազել է: Եթե 2018/2019 ուստարում այս ցուցանիշը 367 էր, ապա 2019/2020 ուստարում՝ 233: Նշենք, որ 233 աշակերտից 53-ի ուսումն անավարտ թողնելու պատճառը սոցիալ-տնտեսական պայմաններն են, իսկ 124 աշակերտի ծնողները չեն ուղարկել դպրոց (թույլ չեն տալիս):

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ