Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի վե­րագտ­նու­մը

ИНТЕРВЬЮ

«Կարևորն ընտանիքն է», «Ինչո՞ւ է շրթունքդ դողում, կարող է ինձ կարոտել ես», «Սխալ եմ եղել, մարդկանցից շատ եմ սիրել գործերս», «Սիրո հեղափոխությունը մարդու մեջ պետք է տեղի ունենա», «Մահվան հետ պայմանագիր կնքեցի, ուշ կգա»….

Սրանք մտքեր են օնլայն-թատրոնի «Ինձ գտնելու եկա» ներկայացումից, որը ստեղծելու միտքը համավարակի սկզբնական շրջանում մտահղացել է վանաձորցի բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը: Խոսքն օնլայն լայվ (կենդանի) թատրոնի մասին է, որտեղ արտիստները խաղում են ուղիղ եթերում տեսազանգի միջոցով: 

Տիգրանն ապրիլի սկզբից ձեռնամուխ է եղել այդ ձևաչափի իրականացմանը: Իր մտահղացումն իրականություն է դարձրել Հայաստանի լավագույն դրամատուրգներից մեկի հետ, որը ներկայանում է գրական Լայվ Քըրոուն կեղծանվամբ: Նրա իրական անունը հայտնի կդառնա ավելի ուշ:

Օնլայն ներկայացման դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստուհի, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ռոզա Մխիթարյանը, կինոյի և թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Նոնա Սաֆարյանը, իսկ դերակատարներից մեկը՝ Հրաչ Ռուշանյանը, խաղում է կերպար, որը Ռուսաստանում է և ներկայացմանը մասնակցում է հենց այնտեղից: 

Զգեստների ձևավորողն է Մարիամ Մանուկյանը, երաժշտական ձևավորողն ու տեխնիկական ռեժիսորը՝ Նորայր Ալեքյանը:

 

Խոսելով ներկայացման մասին՝ բեմադրիչն ասում է՝ ավելի շատ ուշադրություն են դարձրել դրա բովանդակությանը, քան ձևին: 

«Կային շատ սահմանափակումներ, սուղ հնարավորություններ, բայց այդ ամեն ինչը հաշվի առնելով՝ թիմը խիզախեց նման փորձ կատարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ներկայացման բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը:

Նշում է՝ այս ձևաչափով ներկայացումը մեր իրականության մեջ առաջինն էր: «Գիտեմ, որ նման ներկայացումներն անգամ աշխարհում են նոր սկսում բեմադրել: Մոսկվայում է եղել փորձ, այնտեղի փորձին փոքրիշատե ծանոթ եմ, կապեր ունեմ մոսկովյան թատերական հանրույթի հետ: Իրարից անկախ սկսել ենք նմանատիպ նախագծեր, բայց իրենք մի քիչ տարբեր ձևաչափով են հանդես գալիս, էլի օնլայն տարբերակով է արվում, բայց տարբերվում է մեր ներկայացման ձևաչափից»,-նշում է մեր զրուցակիցը: 

Բեմադրիչն ասում է՝ նման ձևաչափով հանդես գալու միտքը մինչ այդ էլ կար, բայց սաղմնային վիճակում էր: «Ինձ հետաքրքիր էր, թե այս ամենն ինչ տեսք կունենա: 

Օնլայն թատրոն ստեղծելու միտքն առաջ եկավ անհրաժեշտությունից, ունեի տարբեր նախագծերի առաջարկներ, որոնք համավարակի պատճառով հօդս ցնդեցին: Սկսեցի որոնել տարբերակներ, թե ինչպես կարելի է թատրոնով զբաղվել այս շրջանում և ձեռնամուխ եղա այս ձևաչափի կյանքի կոչմանը»,- ընդգծում է Սուքիասյանը:

Նշում է՝ «Ինձ գտնելու եկա» ներկայացումը երկխոսություն է, որը տանում է մենախոսության ինքդ քեզ հետ: «Սա երկխոսություն է շրջապատի հետ, արդյունքում վերածվում է մենախոսության ինքդ քեզ հետ: Ներկայացման հիմնական ուղերձը կորցրած տեսակի ու արժեքների վերագտնումն է, այն տեսակի, մարդկային արժեքների, որոնք ունեինք, որոնք հարազատ էին մեզ ու ինչ-ինչ ազդեցությունների ու հանգամանքների պատճառով մնացին հետին պլանում: Ներկայացումն ուղղված է մեր շուրջն ու յուրաքանչյուրիս մեջ եղած լավն ու բարին վերագտնելուն ու վերադարձնելուն: Այն մեր մեջ եղել է մանկուց, մեր ձևավորման տարբեր փուլերում, բայց կորել է»,-ասում է բեմադրիչը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ ինչպե՞ս է հանդիսատեսն արձագանքել ներկայացմանը: «Իմ մտավախությունն այն էր, թե հասարակությունն ինչպես կընդունի այս ձևաչափը: Ընդունեց բավականին լավ: Արձագանքները դրական են, կան, իհարկե, նաև հակառակ կարծիքներ, կան մասնագիտական տեսակետներ, որոնց հետ համամիտ եմ: Մեր թիմը գիտի պրոֆեսիոնալ չափանիշների մասին, սակայն մեզ սահմանափակում են հնարավորությունները, ժամանակը և ինքնամեկուսացումը: 

Գիտենք, որ այս պայմաններում դեմ ենք գնում մասնագիտական շատ սկզբունքների, բայց սուղ են ժամանակը և տեխնիկական հնարավորությունները, միևնույն ժամանակ ասելիքն արդիական է, պետք է հասցնենք ժամանակի հետ համընթաց խոսել դրա մասին, որպեսզի արդիականությունը չկորցնենք: 

Բացի դա, սա մի մութ անտառ էր. ո՛չ ես, ո՛չ մյուսները փորձ չունեինք այս հարցում: Նաև ընթացքում ենք փորձում հասկանալ յուրաքանչյուր առանձնահատկություն: Թիմում կան ավագ սերնդի ներկայացուցիչներ. տիկին Ռոզան, որը չնայած իր պատկառելի տարիքին, ընդունեց առաջարկը և մասնակից դարձավ այս խենթությանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, ով ևս միացավ մեզ: 

Սա ևս ոգևորող փաստ է»,-նշում է Սուքիասյանը: 

Հավելում է՝ ներկայումս փորձում են գտնել համախոհներ և որոշակի ֆինանսավորում: «Առանց ֆինանսավորման նախագիծը երկար կյանք չի ունենա, որքան էլ մարդիկ պատրաստակամ են դրան մասնակից լինելու, աջակցելու դրա իրագործմանը: Մտածում ենք նաև երկրորդ ներկայացումը բեմադրելու մասին: Նոր ներկայացման, նոր առաջարկների համար միշտ բաց ենք: Փորձելու ենք սկսել երկրորդ ներկայացումը՝ կատարելագործելով առաջինը, որովհետև այն համարում ենք ընդամենը փորձարարություն, որը մեզ շատ բան տվեց այս ժանրատեսակը զարգացնելու ու կատարելագործելու համար: 

Ներկայումս այն ընդամենը խենթ ու հետաքրքիր փորձարարություն էր՝ սուղ պայմաններում, ստեղծված իմ թիմի ու ընկերների միջոցով: Բոլորը միացան մեր գաղափարին, և ստացվեց այն, ինչ տեսանք»,- ասում է մեր զրուցակիցը:

Կարծիք կա, որ այս ժամանակը լավ հնարավորություններ ստեղծեց աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց համար արվեստի տարբեր ճյուղերին էլ ավելի մոտենալու համար՝ օնլայն ներկայացումներ, այցելություններ թանգարաններ, օնլայն համերգներ և ոչ միայն: Տիգրանը համակարծիք է, որ այս ընթացքում եղան մեծ բացահայտումներ: 

«Մարդիկ հասկացան, ընդ որում, ոչ միայն Հայաստանում, որ կան շատ ու շատ հետաքրքիր ստեղծագործողներ, անհատականություններ, առնչվեցին արտաքին աշխարհի մեծությունների ստեղծագործությունների հետ: Այսինքն՝ այս մեկուսացումը մի տեսակ ավելի նպաստեց արվեստի զարգացմանը: Մեր նախագծի օրինակը բերեմ: 

Այն կենդանի թատրոնի PR քայլ էր: Չենք ժխտում կենդանի թատրոնը, որը պաշտում ենք, սիրում, բայց սա նոր ձևաչափ է, որը, կարծում եմ, հետագայում կնպաստի նաև թատրոններ կենդանի այցելություններին, դերասանների ճանաչելիությանը և այլ հարցերի»,-ընդգծում է բեմադրիչը:

Որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե ստեղծված իրավիճակը դեռ որքան կշարունակվի: Գուցե գա մի շրջան, երբ մշակութային հաստատությունները ստիպված լինեն հարմարվել նոր իրականության հետ և այս իրավիճակում նաև ներկայացումներ բեմադրել ու հանդիսատեսների ընդունել: Սուքիասյանը նշում է, որ, օրինակ՝ աշխարհում ընդունված է շախմատաձև դասավորել հանդիսատեսին, ներկայացումներ ցույց տալ՝ սոցիալական հեռավորությունը պահելով: «Ամենակարևորը՝ սա հրաշալի ժամանակ է դերասանական հմտությունները կատարելագործելու, նոր ձևաչափեր փնտրելու համար: 

Յուրաքանչյուր անձնակազմ կարող է զբաղվել իր թիմի որակների կատարելագործմամբ, որի կարիքը իրոք կա: Եթե խոսում ենք ժամանակակից արվեստի մասին, այն, օրինակ՝ թատրոնում առաջին հերթին պետք է կայանա դերասանական խաղի կատարելագործման միջոցով, որին փորձում ենք գնալ: Մեր դերասանական խաղն ունի կատարելագործման տեղ: 

Եթե հայ թատրոնը համեմատում ենք համաշխարհային թատերական փորձի հետ, այն շատ քայլեր ունի անելու: 

Սա հրաշալի ժամանակահատված է, որպեսզի ստեղծագործող յուրաքանչյուր անհատ զբաղվի իր ստեղծագործ տեսակի կատարելագործմամբ: 

Դա հետագայում թատրոնի կամ էլ ցանկացած բնագավառի համար հիանալի անձնական ներդրում կլինի»,- եզրափակում է Տիգրան Սուքիասյանը:

 ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ