ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՀՈՒԼԻՍԻ). Հայաստանում առաջին անգամ ներ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պետք է փոխել մտածողությունը և հայեցակարգը. մարդը պետք է կրթ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մեր հասարակությունը, որպես ընթերցող, բավականին սինթետիկ է» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞վ է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան խանգարում իշխա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Եթե սահմանադրական նորմերը իրական կյանքում ոչինչ չեն փոխում, ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 08.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Տեսեք, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսը, ինչ է անում այն մեր օրգանիզմի հետ, ինչպես պետք է խուսափենք ու հաղթենք այս չարիքին /տեսանյութ/ «Մոնթեի պատվին». Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս Գերմանիան առաջիկայում կարող է բացել սահմանները Թուրքիայի համար Ադրբեջանի ԱԳՆ-ում օտարերկրյա գործակալնե՞ր են վնասազերծվել ԿԸՀ-ն վաղը կքննի «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նպատակները փոխվում են Հինգ միլիոն դրամ՝ «Ակբա» բանկի կողմից Իրավունքի և օրենքի գերակայությունը մեր երկրում այլընտրանք չի կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նոր նշանակում «Փաստ». Փաշինյանից հիասթափվել են, սակայն այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել

Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և կրթության մեջ ներառման կարգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության՝ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Նշվում է՝ նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը, ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են հանդիսանում երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ և այլն), կարևոր է ունենալ կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման (կրթության մեջ ներառման) գործուն համակարգ, որը հենված կլինի բոլոր շահագրգիռ և պատասխանատու կառույցների համագործակցության վրա:

Կրթությունից դուրս մնացած երեխաներին կրթության մեջ ներգրավման համար առաջարկվող լուծումներն են` դպրոցահասակ երեխաների` կրթությունից դուրս մնալը կանխելը, ուսհաստատությունից դուրս մնացած երեխաների վաղ բացահայտելը, ուսհաստատությունից դուրս մնալու պատճառները բացահայտելը և դրանց վերացման համար միջոցներ ձեռնարկելը, երեխայի ուսումնառությունը համապատասխան ուսհաստատությունում ապահովելը: 

Այս նպատակների իրականացման նպատակով, ըստ ԿԳՄՍ նախարարության, անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝ դպրոցահասակ երեխաների հաշվառում, ուսհաստատությունից դուրս մնացած երեխաների բացահայտում, ուսհաստատությունից դուրս մնալու պատճառների բացահայտում, ըստ անհրաժեշտության երեխային (ընտանիքին) սոցիալական աջակցության ծրագրի մշակում և իրականացում, երեխայի կրթական կարիքների գնահատում և, ըստ անհրաժեշտության, անհատական ուսուցման պլանի մշակում և իրականացում, երեխայի ուղղորդում համապատասխան ուսումնական հաստատություն:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է՝ յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացում, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովում՝ երեխաների հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan