Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԶՊՄԿ-Ն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Վերջին օրերերին հաճախակիացել են անդրադարձները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ փորձելով վերջինիս կապել ինչ-որ ենթադրյալ հակաօրինական գործողությունների հետ, ընկերությունը ներկայացնել որպես այդպիսի գործողությունների կատարման վայր կամ հովանավոր՝ արատավորելով կազմակերպության և նրա կոլեկտիվի բարի համբավը և վաստակած հեղինակությունը:

Մասնավորապես, հրապարակվող նյութերում և այլ կերպ տարածվող տեղեկություններում պարբերաբար հատուկ շեշտադրվում է ենթադրյալ ապօրինի գործողություններին մասնակցելու մեջ կասկածվող անձանց ուղղակի կամ անուղղակի կապը ԶՊՄԿ-ի հետ՝ ստեղծելով դրանցում ընկերության ներգրավվածության պատրանք: Առավել ևս, այն պարագայում, երբ այդ անձանց գերակշիռ մասը որևէ առնչություն չունի ընկերության հետ:
Ցավալի է, որ այդ կերպ են վարվում ոչ միայն այս կամ այն սուբյեկտիվ դրդապատճառներով և նեղ անձնական շահերով առաջնորդվող լրատվամիջոցներ կամ անձինք, այլ նաև՝ որոշ պաշտոնյաներ, ովքեր փորձում են սեփական ձախողումները և հեղինակության բացակայությունը երկրի ղեկավարության առաջ արդարացնելու համար, որպես մեղավոր և պատասխանատու ներկայացնել ԶՊՄԿ-ին:

Փաստ է, որ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունն ունի ավելի քան
4600 աշխատակից, որոնցից մոտ 2600-ը Քաջարան, իսկ 1800-ը Կապան քաղաքի բնակիչներ են. Քաջարանում չկա որևէ ընտանիք, որի անդամներից առնվազն մեկը չհանդիսանա ընկերության աշխատակից: Բացի այդ, ընկերությունն անուղղակի կերպով աշխատանքով է ապահովում ավելի քան 15 000 մարդու՝ իր կապալառուների, մատակարարների և փոխկապակցված ընկերությունների միջոցով: Նման պայմաններում, ցանկության դեպքում հնարավոր է առանց որևէ դժվարության Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության մասնակիցների մեջ գտնել ԶՊՄԿ-ի հետ ինչ-որ առնչություն ունեցող անձանց (աշխատակից, կապալառու, մատակարար, նրանց ընտանիքի անդամ, հարազատ, սոցիալական ծրագրի շահառու, ազդակիր համայնքի բնակիչ և այլն):

Ստիպված ենք հիասթափեցնել անժամանակ խանդավառված բոլոր սուբյեկտներին, կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածող անհատներին և պաշտոնապես հայտնել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը որևէ առնչություն չունի և չի ունեցել 2020 թվականի մայիսի 24-ին, ինչպես նաև դրան նախորդած և հաջորդած օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձություններին: Չնայած տարբեր տեսակի սադրանքներին և խարդավանքներին՝ չենք ներքաշվելու քաղաքական և մեր անմիջական տնտեսական գործունեության հետ կապ չունեցող այլ գործընթացներում, նույնիսկ այս դժվարին ճգնաժամային պայմաններում շարունակելու ենք աշխատել, պահպանել աշխատատեղերը, ապահովել ընկերության հազարավոր աշխատողների և սոցիալական ծրագրերի շահառուների բարեկեցությունը, ապրել հայրենիքի հոգսերով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընկերությունն ունակ է բոլոր հարթակներում օրինական կերպով պաշտպանելու իր ու իր բազմահազարանոց կոլեկտիվի ու դրա յուրաքանչյուր անդամի իրավունքներն ու օրինական շահերը, բարի համբավը և արժանապատվությունը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը