«Եթե կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­տապ մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, եր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գո­նե եր­բեմն նաև ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րին է պետք լսել ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 15.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Երեկոյան խոսել էր ծնողների հետ. զոհված կապիտան Սոս Էլբակյանի մասին պատմում են համագյուղացիները Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. Արծրուն Հովհաննիսյան «Եթե կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­տապ մի­ջոց­ներ չձեռ­նար­կի, երկ­նիշ տնտե­սա­կան ան­կումն ան­խու­սա­փե­լի է լի­նե­լու» Հենց նոր ստորագրեցի. Նիկոլ Փաշինյան «Ներեք ինձ». Մարջան Ավետիսյան Գո­նե եր­բեմն նաև ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րին է պետք լսել Նոր տվյալներ. մահացության նոր դեպքեր կորոնավիրուսից Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծաշր­ջա­նում Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի թեստի պատասխան բացասական է Աննա Դովլաթյանի դուստրն արդեն մայրիկի պես թիթիզ զգեստներ ունի «Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը դրա վրա ծախ­սե­լու ժա­մա­նա­կը չէ» «Ես ասացի ԱՅՈ». Էլեն Հարությունյանն ուրիշ տղայի հետ տարօրինակ լուսանկար է հրապարակել Նոր փոփոխություններ․ ե՞րբ և ի՞նչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Գիշերը ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ խոսնակ Ծրա­գի­րը վե­րա­կանգն­վում է Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ

Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ)

Խորհրդարանը միաձայն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով  նախատեսված է 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնել:

Tert. am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ Սահմանադրական օրենքի այս փոփոխությունը համահեղինակված է բոլոր կուսակցությունների կողմից և բազմաթիվ խնդիրներ է լուծում:

«Դրա առաջնահերթ նպատակը համայնքներում ընտրություններին կուսակցությունների տեղի բարձրացումը չէ: Նպատակը ինքնակառավարման համակարգի կայացումն է, քանի որ խնդիրները բազաթիվ են: Մենք ամեն օր տեսնում ենք, որ համայնքների ավագանիում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվել: Երեկ կարդացի, որ համայնքներից մեկում ավագանին որոշում է կայացրել գյուղապետի կնոջը ծննդյան կապակցությամբ համայնքային բյուջեից նվեր տրամադրել: Նման որոշումներ՝ հողերի հատկացման հետ կապված, աճուրդների կազմակերպման, բյուջեի տնօրինման հետ կապված շատ կան: Դեպքեր ունենք, որ համայնքի ղեկավարն իր համայնքի բյուջեի մեծ հատված ծախսում է իրեն մեքենա գնելու համար: Այստեղ առաջանում է քաղաքական պատասխանատության հարցը և այն հարցը, թե ինչպե՞ս են այդ ավագանիները ձևավորվում: Համամասնական ընտրակարգի անցնելով և այդ խոշորացված համայնքներոմ քաղաքական կոմպոնենտ մտցնելով՝ մենք ակնկալում ենք, որ պատասխանատվությունը կավելանա:

Ըստ Համազասպ Դանիելյան՝ այս փոփոխությունը կարևոր է, քանի որ բոլոր կուսակցոթյունները կարող են ներգրավված լինել:

«Ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ այս համամասնական ընտրակարգը հնարավորություն է տալիս կանանց ներգրավված լինել ավագանիում, որովհետ Երևանից, Գյումրից, Վանաձորից բացի, այն համայնքներում, որտեղ մեծամասնական կարգով է ընտությունը, կանայյք 6-7 տոկոսի շրջանակում են ընդգրկվել ավագանու կազմում:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ փոփոխությունը կատարվում է, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը ոչ բոլոր մարզերում ունի լիակատար իշխանություն, և հաճախ խնդիրներ են առաջանում, ինչպես, օրինակ՝ Սյունիքի մարզում, Համազասպ Դանիելյանը նշեց.

«Անցած մեկուկես տարվա ընթացքում ինքնակառավարման մարմիններում եղել են ընտրություններ,  և մենք համոզվել ենք, որ այլ որակի ընտրություններ են եղել: Ունեցել ենք ընտրություներ, որտեղ իշխանությունը չի հաղթել: Մեզ համար ամեն գնով ընտրություն հաղթելու խնդիր չկա՝ ի տարբերություն նախկինների, որոնք դրա համար կեղծում, թիվ էին նկարում և կաշառում էին: Մենք ասում ենք՝ քաղաքացին իր քվեով պետք է որոշի տեղական մակարդակում և համապետական մակարդակում: Եթե նայենք օրենսդրության կետերին, կտեսնենք, որ մենք հեշտացնում ենք կարգը, որ ավելի քիչ ձայն ունեցող կուսակցությունն ավելի մեծ գործոն կարող է դառնալ: Այլ կուսակցություններ կարող են համայնքներում լսելի դառնալ և մասնակցել կառավարմանը»:

website by Sargssyan