Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­մե­մա­տա­բար հան­դարտ վի­ճա­կը դա­դա­րում է գո­յու­թյուն ունե­նալ.մտնում ենք լար­վա­ծու­թյան աճի եր­կա­րա­ժամ­կետ շրջան»

ИНТЕРВЬЮ

Գրեթե մեկ շաբաթ առաջ ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ, Նախօրեին հայտնի դարձավ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում հակառակորդի ակտիվության մասին: Ավելի վաղ հակառակորդը հայկական բնակավայրերի ուղղությամբ էր կրակ բացել, իսկ ավելի ուշ զորավարժություններ էր արել Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում:

Անդրադառնալով դեպքերի ընթացքին՝ ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. «Եթե մի քիչ ավելի երկարաժամկետ տեսանկյունից դիտարկենք, սկբզունքորեն նոր բան չկա այս իրադարձությունների մեջ: Ադրբեջանական կողմը մինչ այս էլ է նման գործողություններ իրականացրել:

 Բայց հիմա, այնուամենայնիվ, մի նոր միտում կա. 2018 թ.-ից հետո համեմատաբար հանդարտ իրավիճակ էր առաջնագծում: Բայց հիմա այդ ժամանակահատվածի համեմատաբար հանդարտ վիճակը դադարում է գոյություն ունենալ: 

Մենք մտնում ենք լարվածության աճի երկարաժամկետ շրջան: 

Համենայն դեպս, նման տպավորություն կա, որովհետև որոշակի շղթա կա, ըստ որի՝ իրենց կողմից գործողությունների ինտենսիվությունն անընդհատ աճում է: Չի բացառվում, որ մտնում ենք մոտավորապես այն ցիկլի մեջ, որը կար 2010, 2011, 2012, 2013, 2014, 2015 թվականներին»:

Ռազմական փորձագետը նշեց, որ այսօր կան այնպիսի գործոններ, որոնք կային նաև վերոնշյալ փուլում:

«Խոսքը ներքաղաքական ու հատկապես սոցիալ-տնտեսական խնդիրների մասին է, երբ որոշակի փակուղային իրավիճակ էր նաև բանակցային գործընթացում: 

Թեպետ այսօր բանակցային գործընթացի մասով վերապահումներ կան, որովհետև տեղեկությունը քիչ է, ու հստակ չէ, թե այնտեղ ինչ իրադրություն է: Այնուամենայնիվ, տպավորություն չկա, որ շատ ակտիվ գործընթաց կա բանակցային առումով: 

Մեծ հաշվով, միակ փաստն այն է, որ լարվածության աճ կա, բայց դժվար է կանխատեսել, թե այն ինչ ընթացք կունենա և որքան կտևի»,-ասաց մեր զրուցակիցը:

Դ. Հարությունովը նշեց, որ տարբեր փուլերում ադրբեջանական կողմի նման գործողությունները տարբեր նպատակներ ու խնդիրներ են լուծել:

«Մենք ունեցել ենք մի շրջան, երբ էսկալացիան ուժեղացրել են՝ լոկալ, ցածր ինտենսիվությամբ մարտական գործողությունների մի վիճակ ստեղծելու նպատակով, ինչն իր պիկին հասավ 2016 թվականին: Եղել է իրավիճակ, որ կոնկրետ խնդիր են լուծել՝ ճնշել են, որ ինչ-որ դիվանագիտական զիջումներ ստանան: 

Մյուսը սոցիալական ու ներքաղաքական խնդիրներով պայմանավորված նման իրավիճակ ստեղծելու դեպքերն են: Հիմա թե որ խնդիրն է, դժվար է ասել: Այդուհանդերձ, մեծ դեր է խաղում ներքին խնդիրներից «արտաքին թշնամու» ուղղությամբ ուշադրությունը շեղելու նպատակը: Ինչ վերաբերում է ճնշման հնարավորությանը, ապա չեմ բացառում նաև այդ տարբերակը: Խոսքը ինչ-որ դիվանագիտական զիջումներ ստանալու համար ճնշումներ գործադրելու տարբերակի մասին է: 

Ինչու չեմ բացառում, որովհետև Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո իրենց մոտ, կարծես, ավելի մեծ հույսեր կային, որ ինչ-որ զիջումներ կլինեին: Ու չի բացառվում, որ որոշակի ճնշումներ են գործադրում, որ այդ գործընթացը տեղի ունենա»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս ամենը ենթադրությունների դաշտում է:

«Ընդհանուր առմամբ, առկա ճգնաժամը երկու երկրների համար էլ աննախադեպ է: Եվ փորձը ցույց է տալիս, որ տնտեսական պատկերը միանշանակ ազդում է իրավիճակի վրա թե՛ տարածաշրջանի անվտանգության և թե՛ կոնկրետ Արցախյան հակամարտության առումով: 

Բայց այս ճգնաժամի մասշտաբներն այնքան աննախադեպ են, որ դժվար է կանխատեսել, թե այն ինչպես կանդրադառնա Արցախյան հարցի ու առաջնագծի իրավիճակի վրա: Այդուհանդերձ, միանշանակ կարելի է ասել, որ լարվածությունը կաճի, որովհետև ադրբեջանական կողմի համար տնտեսական հետևանքները լուրջ են, և իրենք ինչ-որ ձևով պետք է կոմպենսացնեն այդ խնդիրները: Ի տարբերություն 2008 թ.- ի ճգնաժամի առաջին ալիքի, հիմա խնդիրներն ավելի մեծ են»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով հայկական կողմին՝ նա շեշտեց, որ այս ընթացքում պատրաստվածության առումով անհրաժեշտ բոլոր գործողություններն արվել են, ինչի մասին վկայում են հակառակորդի ոչ էֆեկտիվ դիվերսիոն ներթափանցումները, որոնք այլևս չեն ապահովում այն արդյունքը, որը հակառակորդը ստանում էր նախկինում:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ