Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 07.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս 10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

Նոր նախագիծ կա­մա­վոր­նե­րի և կա­մա­վո­րության մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքում:

Նշվում է, որ կամավորի իրավական կարգավիճակի օրենսդրական ամրագրման բացակայությունն էական խոչընդոտներ է առաջացնում կամավորներին անօրինական աշխատողներից տարանջատելու հարցում: 

Մեկ այլ խնդիր է, երբ կամավոր աշխատանքների կատարման համար օրենսդրորեն նախատեսված չեն լինում պայմանագրային կարգավորման վերաբերյալ պարտադիր պահանջներ, ինչն էլ պատճառ է դառնում, որ կամավորները զրկված լինեն որոշակի իրավական, սոցիալական և այլ երաշխիքներից: 

Օրենքի ընդունմամբ կամրագրվեն մի քանի սկզբունքներ, ինչպես օրինակ՝ 

1. կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները, կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը, կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտները,

2. կամավորի, կամավորական կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները, կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմները, կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասով հարկային արտոնությունների սահմանումը, կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովման երաշխիքները և այլն: 

Իհարկե, սրանք առաջարկվող բոլոր կարգավորումները չեն: Միևնույն ժամանակ նշվում է՝ կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար պայմանագրային կարգավորում օրենքի նախագծով չի նախատեսվել՝ վերջիններիս կամավոր աշխատանք կատարելու ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու նպատակով: 

Օրենքի նախագծով նախատեսվել է՝ կամավորական գործունեություն կարող են իրականացնել և կամավորներ ներգրավել առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, սակայն բացառապես «Բարեգործության մասին» օրենքով սահմանված բարեգործական ծրագրին համապատասխան: Նախատեսվել է սահմանափակում, որի համաձայն՝ կամավորները չեն կարող ներգրավվել կամավորական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության մեջ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

website by Sargssyan