Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իրա­վուն­քի լեզ­վով խո­սում են այն երկր­նե­րում, որ­տեղ իրա­վունքն ար­ժեք է, որ­տեղ հա­նուն քա­ղա­քա­կան շա­հե­րի իրա­վուն­քը չի ոտ­նա­հար­վում ».

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովում քննարկվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն Ազգային ժողովին հնարավորություն է տալիս չեղարկել իր իսկ կողմից կայացրած հանրաքվեի անցկացման որոշումը: ՍԴ-ի հարցը, մեծ հաշվով, շարունակում է իշխանության առաջնային օրակարգում մնալ: 

Խոսելով հանրաքվեից խուսափելու պատճառների ու ճանապարհների մասին՝ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ հանրաքվեի նպատակն ընդամենը գործող ՍԴ կազմից ազատվելն է՝ ժողովրդի ներգրավմամբ:

«Իրականում արտակարգ դրությունը չի բացառում հանրաքվեի հետագա իրականացումը, այլ ժամանակավոր կասեցնում է այն, և նշանակված հանրաքվեն պարտադիր կերպով պետք է անցկացվի արտակարգ դրությունը վերացնելուց հետո: 

Կարծում եմ՝ քանի որ կան մեծամասշտաբ ձախողումներ, որոնք նաև փոփոխել են իշխանության նկատմամբ վերաբերմունքը հանրային տրամադրություններում, այս իրավիճակում հանրաքվեի գնալը կնշանակի պարտություն: Այն կարող է նաև կրիտիկական կետ լինել այլ գործընթացների համար: Ուստի, ըստ իս, հանրաքվեից խուսափելու հիմնական պատճառը հաղթելու ցածր շանսերն են»,-ասաց Ս. Սահակյանը:

Անդրադառնալով վերոնշյալ նախագծին, մեր զրուցակիցը մի քանի խնդիր մատնանշեց ու չբացառեց օրենքի և իրավունքի ակնհայտ ոտնահարմամբ քաղաքական գործընթացների անցկացման հնարավորությունը:

«Բայց այստեղ պետք է հիշեն, որ նախագահի կողմից ընդունված հրամանագիր կա, և խորհրդարանը միակ մարմինը չէ, որը հանրաքվեի անցկացման մասով դերակատարում ունի: Եթե նույնիսկ ԱԺ-ն իր իսկ որոշումը չեղարկի, սա հիմք չէ, որ նախագահի հրամանագրի ուժը կորցրած ճանաչվի: Նախագահի հրամանագրերը չեն կարող կամայականորեն վերացվել: 

Միակ թույլատրելի ուղին հակասահմանադրական հանրաքվեն Սահմանադրական դատարանում վիճարկելն է, որի սուբյեկտ կարող է լինել թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորների 1/5-րդը և թե՛ նախագահը: 

Ի սկզբանե նշանակված հանրաքվեն չի ներառել ՍԴ-ի դրական եզրակացությունը, այսինքն՝ ՍԴ-ն շրջանցվել է: Մյուս կողմից՝ առանց ՍԴ-ի եզրակացության, հարցը երկրորդ ընթերցման է դրվել, մինչդեռ սահմանադրական օրենքները պահանջում էին, որ այն դուրս բերվեր շրջանառությունից: Կարծում եմ՝ այս երկու կոպտագույն խախտումները բավարար են, որպեսզի նշանակված Սահմանադրական հանրաքվեն ճանաչվի հակասահմանադրական, և դրա ուժով այն վերացվի: 

Մյուս կողմից՝ հանրաքվեի վերացումը հիմք չի տալիս, որպեսզի խորհրդարանը իր իսկ օրենքով փոփոխություն կատարի անցումային դրույթում: Անցումային դրույթները մեկանգամյա օգտագործման են, եթե կիրառվել են, սպառվում են: Ամբողջ միջազգային պրակտիկան արգելում է որևէ օրենքի, այդ թվում՝ բարձրագույն օրենքի անցումային դրույթներում փոփոխություններ կատարել:

 Եթե իշխանություններ ամեն դեպքում գնան այդ ճանապարհով, իրավական տեսանկյունից շատ խոցելի են դառնալու: Կարծում եմ՝ միջազգային կառույցների կողմից դա անարձագանք չի մնալու, և բոլոր դատավորները միջազգայնորեն ունենալու են իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները»,-շեշտեց նա:

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ եթե վերոնշյալ նախագիծը օրենքի ուժ ստանա, ապա ՀՀ նախագահը հնարավորություն ունի դիմել և վիճարկել դրա հակասահմանադրականությունը. 

«Այդուհանդերձ, կարծում եմ, նախագահը դա չի կատարի: Իսկ արդեն կիրառության փուլում կան որոշակի սուբյեկտներ, որոնք կարող են դիմել ՍԴ ու վիճարկել սահմանադրականությունը: 

Բայց Հայաստանում իրավունքը սպանվում է, իսկ վերակենդանացման նվազ շանսերը կապված են ՍԴ-ի կենսունակության հետ, ու եթե դրանք չեն պաշտպանվում, ապա իրավունքի լեզվով խոսելն անտրամաբանական է: 

Իրավունքի լեզվով խոսում են այն երկրներում, որտեղ իրավունքն արժեք է, որտեղ հանուն քաղաքական շահերի իրավունքը չի ոտնահարվում, բայց մենք այդ սահմանները հատել ենք: Այդ իսկ պատճառով իրավական հետևանքների մասին կարելի է խոսել հետագայում՝ այն ժամանակ, երբ իրավունքն իսկապես գործոն կդառնա:

 Իսկ հիմա մենք միայն քաղաքական գործոններ ունենք: Ցավոք, հայաստանյան իրականությունն այդպիսին է, ինչը չի բխում մեր պետական շահերից»:

 Ինչ վերաբերում է անգամ արտակարգ դրության ժամանակ ՍԴ-ի հարցն ամեն գնով առաջնային օրակարգում պահելուն՝ Ս. Սահակյանը նկատեց. 

«Իշխանության համար ՍԴ կազմից ձերբազատվելը սկզբունքային է այն պարզ պատճառով, որ իշխանությունը չի թույլատրում որևէ անկախ մարմնի գոյություն: Այսինքն, մենք ունենք բրգաձև իշխանական կառավարում, որտեղ կա անձ և կան ստրուկներ: Եվ նշվածից որևէ շեղում կառավարման այս համակարգը կասկածի տակ է դնում: Մեծ հաշվով, որպես առաջին պատճառ՝ կառանձնացնեի ցածր մտածողությունն ու քաղաքական մշակույթի իսպառ բացակայությունը:

 Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ հասարակության խնդիրները լուծումներ չեն ստանում, ու նման պայմաններում հասարակությունը կարող է պահանջատեր դառնալ: Եվ որպեսզի պահանջատեր չդառնա, պետք է շեղել: Ու շեղում են արհեստական սցենարներով, հասարակության մեջ երևույթների խաբկանքներ ստեղծելով: Մենք շատ ավելի իրական մարտահրավերներ ունենք: 

Խոսքը թե՛ արտաքին քաղաքականության, թե ներքին՝ սոցիալական, առողջապահական մարտահրավերների մասին է, որոնք լուծումներ չեն ստանում, որովհետև իշխանությունն ունակ չէ դրանք լուծել: 

Փոխարենը մեզ հրամցնում են խնդիրներ, որոնք իրականում գոյություն չունեն, ու այս խաբկանքի միջոցով փորձում են հասնել երկարատև կառավարման»:

Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե ժողովրդի համար այս փուլում ՍԴ հարցը կարևոր է, մեր զրուցակիցը շեշտեց. «Ժողովուրդը հավաքական է, ժողովուրդը բաղկացած է տարբեր շերտերից ու խմբերից: Ժողովուրդը նախևառաջ բազմակարծություն է ենթադրում:

 Ու եթե ժողովուրդը ունի մեկ միասնական կարծիք, ապա դա բացառապես Արցախի անվտանգությունն է, ադրբեջանական կազմում Արցախի գոյության բացառումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ամուր պետականությունը: 

Դրանից դուրս որևէ այլ հարց չի ապահովում ժողովրդի միասնականությունը: Անընդհատ ժողովրդին սեփական քմահաճ որոշումները հիմնավորելու համար հղում կատարելը պարզապես խոսում է անպատասխանատու կառավարման մասին»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությանը՝ «ՀՀ ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ» , Ս. Սահակյանն ընդգծեց. 

«Մենք Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկել ենք և մեր մասնագիտական տեսակետն ենք արտահայտել՝ օգտվելով միջազգային դատական գործերից: Ելնելով հենց Վենետիկի հանձնաժողովի ստանդարտներից՝ իրավունքն այս պարագայում խոսում է սահմանադրական դատարանի դատավորների հետագա պաշտոնավարման օգտին: 

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այդ կառույցի մասնագիտական պոտենցիալը, ես լիահույս եմ, որ այն համաեվրոպական ստանդարտները, որոնց միջոցով աշխարհն առաջ է գնում, իրենց իրացումը կստանան նաև ՀՀ-ում: 

Սա Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու վերջին շանսն է: Եթե այն իրականություն չդառնա, կորսված պետականություն ենք»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի