Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ակա­նա­տես չենք եղել որևէ փաս­տաթղ­թի, որը կքար­տե­զագ­րի Հա­յաս­տա­նի կրթու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բարձրագույն կրթության ոլորտում, ըստ էության, էական և մեծ բարեփոխումների փուլի կամ փաթեթի ականատես չենք եղել: Դիտարկելով վերջին երկու տարիներին բարձրագույն կրթության ոլորտում առկա իրավիճակը՝ «Փաստի» հետ զրույցում ասաց «Էրազմուս+» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Միշա Թադևոսյանը:

«Միակ քայլը, որը քաղաքականության մակարդակով կարելի է փոփոխություն համարել, Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նոր նախագծի մշակումը, հրապարակումն ու որոշ իմաստով նաև շրջանառումն է շահառուների շրջանում: Բարձրագույն կրթությունն ընդհանրապես կրթության ամբողջ համակարգի մաս է կազմում: 

Եթե մենք փոփոխություն էինք ակնկալում բարձրագույն կրթության համակարգում, ենթադրվում էր, որ պետության կողմից որոշակի ռազմավարական փաստաթուղթ պետք է լինի, որն ըստ էտապների քարտեզագրելու էր փոփոխությունը: Խոսքը կրթության զարգացման ծրագրի կամ ռազմավարության մասին է: 

Այդ մասին քաղաքականություն մշակողները պարբերաբար խոսում են, բայց երկու տարի է անցել, և մենք ականատես չենք եղել որևէ փաստաթղթի, որը կքարտեզագրի Հայաստանի կրթության զարգացման ճանապարհը»,-ընդգծեց փորձագետը:

Նա հավելեց՝ վերոնշյալ օրենքի նախագծի շուրջ բավականին երկար քննարկումներ եղան, բայց հատկանշական է, որ օրենքի նոր նախագիծը դեռ ուժի մեջ չի մտել: «Նախագիծը փաստաթուղթ է, որը կարող է մարմնավորվել քաղաքական կամքի առկայության դեպքում: 

Այո, համաճարակը մի փոքր դանդաղեցնում է գործընթացը, բայց, այդուհանդերձ, կարծես թե այնքան էլ չենք հասկանում՝ այդ կամքը կա, թե ոչ: Մասնավորապես՝ ի՞նչ փոփոխություններ պետք է լինեին, որոնց իրականացման հնարավորությունն այսօր հասկանալի չէ: 

Այդ առումով օրինակ է անցումային արդարադատության դրույթների կիրառումը՝ կրթության համակարգում»,-ասաց նա՝ շեշտելով, որ ռեկտորների, պրոռեկտորների հարցը սեղանին դնելով՝ հեղափոխությունը բուհեր տանելու պայման կստեղծվեր:

«Այնուամենայնիվ, երկու տարի է անցել, բայց հեղափոխությունը դեռևս բուհեր չի հասել: Ասվածի վառ ցուցիչը վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող հայտնի գործընթացներն են, որոնք կարծես հիշեցնում են մինչհեղափոխական Հայաստանում առկա դրսևորումները: 

Այդ գործընթացները, ցավոք, չեն փաստում, որ հեղափոխությունը բուհեր է մտել: Իհարկե, մեծ ակնկալիք կար, որ բարձրագույն կրթության ոլորտում էական փոփոխություններ կլինեին, բայց այդ փոփոխություններն անողները մարդիկ էին: 

Պետք է ընտրվեին, ձևավորվեին նոր խմբեր, լինի ռեկտորների, թե մենեջերների տեսքով, որոնք այդ անհրաժեշտ փոփոխությունները բուհեր կտանեին: Բայց, ցավոք, մենք նման պատկեր չունեցանք: 

Մեկ փոփոխություն, իհարկե, այդ իմաստով եղավ՝ փոխվեցին հոգաբարձուների խորհուրդների անդամները: Կային ակնկալիքներ, որ հոգաբարձուների խորհուրդների նոր կազմերը բուհերում պետք է փոփոխության նոր ալիք մտցնեին, բայց կազմերը փոխվեցին, մարդիկ փոխվեցին, իսկ բովանդակությունը մնաց նույնը: 

Ստացվեց այնպես, որ այդ մարդկանց բուհում հայտնվելը բուհի վրա ռազմավարական որևէ ազդեցություն և նշանակություն չունեցավ: Բուհերն ինչպես մեխանիկորեն ու բնազդորեն աշխատում էին, նույնկերպ շարունակում են աշխատել նաև հիմա»,-նկատեց մեր զրուցակիցը:

Փորձագետը, այնուամենայնիվ, մի դրական միտում է նկատել:

«Կարևոր է նշել, որ համաճարակի փուլում, անկախ նախարարության աջակցությունից ու գործունեությունից, բարձրագույն կրթության համակարգում բավականին դրական միտումներ կան, որոնք պայմանավորված են հենց բուհի ներքին անձնակազմի, բուհի ղեկավարության իրական աշխատանքով: Մինչ այս վերևից ներքև կառավարման ճնշող համակարգն այնքան մեծ էր, որ, ըստ էության, ցանկացած գործողություն համաձայնեցվում էր նախարարության հետ: 

Բայց այսօր, հատկապես հեռավար կրթության պայմաններում, մենք տեսանք, որ մեր բուհերը արձագանքող են: 

Իսկ այն քննադատությունը, թե բուհերը ինչ-որ փոփոխություններ կատարելու ներուժ չունեն, այնքան էլ փաստահենք չէ, քանի որ տեսնում ենք, որ ներքին օղակներում կան ճիշտ մարդիկ, պրոֆեսիոնալներ, որոնք կարողանում են գործընթացներ կառավարել: 

Բայց խնդիրն այն է, որ այդ գործընթացների կառավարումից էական փոփոխություն տեղի չի ունենում, որովհետև գլխավոր պատասխանատուն՝ ռեկտորը, պրոռեկտորը կամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, այն հեղափոխական անձը չէ, որը կկատարեր այդ փոփոխությունը»,-ասաց Մ. Թադևոսյանը՝ նշելով, որ համաճարակից հետո նախարարությունը պետք է մտածի՝ ինչպես անել, որ շատ արագ բուհեր տանի փոփոխությունների այն ամբողջ գաղափարները, որոնց մասին խոսում էին դեռ հեղափոխության ժամանակ:

«Ինչո՞ւ, որովհետև փոփոխությունների ակնկալիքները, ուսանողական էյֆորիան արդեն մարում են, և մարդիկ, կարծես, հիասթափվում են ու տեսնում, որ բուհերն, այդուհանդերձ, տեղից չեն շարժվում»,-եզրափակեց Մ. Թադևոսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան