Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կորցնում ենք, կորցնում, բայց այդպես էլ չենք խրատվում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը… Է, ինչ եմ ասում: Սովորական առավոտ էր, ամենասովորականներից մեկը, որն ինձ համար սկսվում է ժամը յոթին կամ ութին՝ մի բաժակ դառը սուրճով, խոհանոցի բաց պատուհանի մոտ: 

Թռչուններն ավետում են առավոտը, հուշում, որ լուր ես լսելու: Տեսնես` լա՞վ, թե՞ վատ լուր կլսեմ: Տեսնես՝ այս օրն ինչ է պատրաստել մեզ համար: 

Նկատե՞լ եք՝ լուրերը սկսել ենք միանման ընկալել՝ անտարբերությամբ: Անտարբեր ենք թե՛ լավ, թե՛ վատ լուրերի նկատմամբ: Սկսել ենք նույն կերպ ընդունել թե՛ մարդու մահը, թե՛ հարսանիքը: Լինող բաներ են, պիտի լինեն:

Վերջին օրերին հատկապես շտապօգնության մեքենաների ձայներն ուղղակի հոգեհան են անում, անկախ քեզանից բժիշկների ու հիվանդների հետ գնում, հասնում ես հիվանդանոց՝ տեսնելու, թե արդյոք ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ… 

Տատս ասում էր՝ թշնամիս հիվանդանոցի ու բանտի դռան մոտ չհայտնվի, թշնամուս նման տառապանք չեմ ցանկանա: Իսկ մենք, իսկ մենք ի՞նչ… 

Մենք կորցնում ենք մեր սիրելիներին, մեր կյանքը, մեր ժամանակը, ամեն ինչ, բայց այդպես էլ չենք խրատվում, ապրում ենք նույն սխալները գործելով, նույն գաղջի մեջ մսխում ենք մեր կյանքը: Բոլորս չէ, բայց շատերս:

Մեր մանկության վայրերը վաղուց վերածվել են աղբանոցների, շատրվանները չեն գործում, որ կարողանաս թրջվել դրանց ջրով, մաքրվել մեղքերից, վերադառնալ մանկություն, որտեղ այնքան պարզություն կար, որտեղ չէինք քննարկում քաղաքականությունը, որտեղ մեզ համար ամեն ինչ մեկ էր, անտարբեր չէինք, բայց մեր հոգսը քաշող, տանող կար: 

Ունեինք պաշտպաններ, թեթև քամին անգամ չէր կարող մեր կողքով անցնել, կյանքի՝ դառնությամբ լի ալիքները գալիս ու բախվում էին նրանց ու հետ քաշվում, անգամ դրանք չէին դիմանում այդ պատնեշին, ուժ էինք: 

Հիմա մենք ենք տանում մեր հոգսը, մեկ-մեկ կես ճանապարհին ուժերը սպառվում են, գալիս է հուսահատության պահը, բայց այդ նույն ճանապարհին տեսնելով մյուս հուսահատվողներին՝ առաջ ենք շարժվում: Հանձնվելու իրավունք չունենք, չի կարելի, մեզ չեն ների իրենց կյանքը ժամանակից շուտ ավարտածները, մեր կյանքի համար կռիվ տվածները:

Տեսնես շտապօգնության մեքենան ո՞ւր հասավ: Բայց այդ մեկը չէր: Մեքենաները շատացել են, ուզում ես փակել ականջներդ, որ չլսես դրանց ձայնը: Ինչոր մեկի ծնողը, եղբայրը կամ քույրը, լավագույն ընկերն այլևս չկա, ինչ-որ մեկի կյանքում ոչինչ այլևս առաջվանը չի լինի, սև գիծը դեռ երկար կշարունակի հետապնդել նրան: 

Այո, ժողովուրդն իրավամբ ասում է՝ մեռնողի հետևից ոչ ոք չի մեռնում: Հազար ու մի պատճառ կա ապրելու, եթե պետք լինի, մարդը հազարմեկերորդն էլ կհորինի, միայն թե ապրի, կյանքը քաղցր է: Չեմ հիշում՝ ով է ասել, բայց շատ տեղին խոսքեր են՝ մեռնելը հեշտ է, ապրելն է դժվար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Որսորդների տեղաշարժման հարմարանքից՝ սիրված մարզաձև. «Փաստ» Ձյան առատ տեղումներ Գեղարքունիքի մարզում Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հետ կապված քննարկումների շուրջ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտ, ածխահանքի պայթյուն, հավի ստամոքսից հանված ոսկիներ. «Փաստ»Փաշինյանը քանի կա, պատերազմը անխուսափելի ա․ ոսկեպարցի Մի դրամի ուժը՝ Հայ մայրեր հիմնադրամինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank Փաշինյանը ռուսի անունն ա տալիս, որ ռուսն էլ ա հարձակվելու․ ոսկեպարցի Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ ՇՊ մեքենայում մահացել է միջնակարգ դպրոցի զինղեկը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Շինարարը կտուգանվիՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հարցն ավելի ուշ դիտարկելու մոտեցումը․ փոխվարչապետի գրասենյակ Նոր մանրամասներ՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգությունից Շաբաթավերջին պատերա՞զմ կսկսվի․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին«Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Հիմա, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է պայքարելու կամք, իմաստություն, միասնականություն Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան Երկրի մեծ մասը հանձնած թիվ մեկ պատասխանատուն Նոյեմբերյանի մի քանի խեղճ ու կրակ գյուղացու հավաքել ու համոզում է, որ պետք է ձեր հողերն էլ տանք թշնամուն. ԶաքարյանԴավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը Սին կմեկնի Ֆրանսիա՝ բանակցելու Մակրոնի հետ «Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. ՓաշինյանՀարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. սպասվում են ձյան առատ տեղումներ Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Զույգ համարի շենքերի ջրամատակարարումը դադարեցվել է Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները Հայաստանից»Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»Հանրապետության տարբեր շրջաններում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպումից Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու