«Ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակն է իրա­կա­նաց­վում». անլր­ջու­թյ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալի­և­ին չեն հե­տաքրք­րում սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան մարդ­... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Ամ­բող­ջու­թյամբ հա­կա­ռակն է իրա­կա­նաց­վում». անլր­ջու­թյուն, ֆոր­մա­լիզմ և ար­ժեք չու­նե­ցող ար­տա­հայ­տու­թյուն­ներ «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. «Ժողովուրդ». Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները Ինչ իրավիճակ է եղել սահմանին գիշերը «Ժողովուրդ». Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում Ալի­և­ին չեն հե­տաքրք­րում սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը 130 հանցագործություն՝ երեք օրում. 14 ընտանեկան բռնություն, 18 գողություն, 31 մարմնական վնասվածք Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Իվետա Տոնոյան Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ Ավինյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան «Բնական է, որ այդպես կմտածեին». Էլեն Ազնավուրյանը՝ բաժանվելու լուրերի մասին Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՄԱՅԻՍԻ). Ան­կար­գու­թյուն­նե­րի հե­տև­ան­քով մա­հա­ցել է 39 մարդ, մոտ 600-ը ստա­ցել է մարմ­նա­կան վնաս­վածք­ներ

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

ՄԱԿ-ի խաղաղապահների համաշխարհային օր, Առողջ մարսողության համաշխարհային օր, Արգենտինա՝ Ցամաքային զորքերի օր, Դոմինիկյան Հանրապետություն՝ Մայրերի օր, Ղըրղըզստան՝ Զինված ուժերի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1866- ծնվել է գրող Հակոբ Հակոբյանը: 

1913– ծնվել է Լևոն Կարագյոզյանը, հայ նշանավոր դրամատուրգ, սցենարիստ: 

-ծնվել է արձակագիր, լրագրող Աշոտ Արզումանյանը:

1914-ծնվել է արձակագիր, լրագրող Գաբրիել Արևյանը:

1922-վախճանվել է հայկական ծագումով ռուսաստանցի ռեժիսոր Եվգենի Վախթանգովը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գանայի հետ: 

1996-վախճանվել է խորհրդային մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը:

1998- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ:

2002- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բուռն քննարկումներից ու բանավեճերից հետո գրանցել է Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում թիվ 67 և 75 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Հակոբ Մաթիլ յանին եւ Հովիկ Աբովյանին:

2003- ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը հայտարարել է, որ նախորդ կիրակի կայացած ընտրություններում համամասնական ընտրակարգով իրենք հավաքել են 50 տոկոսից ավելի քվե, սակայն «դաշինքի ձայները փոշիացվել են», իսկ քվեաթերթիկները «բաշխվել» են իշխանամետ կուսակցություններին:

2005- Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հատուկ ջոկատայինները ուժ են կիրառել թեկնածուներից մեկի կողմնակիցների նկատմամբ. ծեծի են ենթարկվել թեկնածու Արթուր Շաբոյանի կողմնակիցները:

2006- հայ ռեժիսոր Արման Երիցյանի «Բաց երկնքի տակ» վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Թբիլիսիի «Սեսիլի» միջազգային փառատոնում:

-Հայաստանի նախագահի հրամանագրերով Հայկ Հարությունյանն ազատվել է կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից, ոստիկանության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանը, որը մինչ այդ Արարատի մարզպետն էր:

2013- անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգևից և նստացույց սկսել, քանի որ «երկրից արտագաղթը հասել է մեծ չափերի», իսկ իր եղբայր-ազատամարտիկները, չդիմանալով սոցիալական ծանր պայմաններին, հեռանում են:

2018-Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի աշխատողները գործադուլ են սկսել՝ հրաժարվելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ աշխատել:

ԱՇԽԱՐՀ

1453 - Մեհմեդ 2-րդի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավել են Կոստանդնուպոլիսը:

–սպանվել է Բյուզանդիայի վերջին կայսր Կոստանդին 11-րդ Պալեոլոգոսը: 

1727 - Պետրոս 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար:

1790– վերջին ամերիկյան գաղութ Ռոդ Այլենդը ընդունեց ԱՄՆ Սահմանադրությունը։ 

1802 -ֆիզիկոս և էլեկտրամետալուրգիայի հիմնադիր, ակադեմիկոս Պետրովը հայտնաբերել է էլեկտրական աղեղի երևույթը:

1848– Վիսկոնսինը դարձել է ԱՄՆ-ի 30-րդ նահանգը։

1935 - Հաագայի քաղաքային թանգարանը բացվել է հանրության համար: 

1953 - Էդմունդ Հիլարին շերփա ազգության Թենսինգ Նորգեյի հետ դարձել է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդը:

 

1960- ԽՍՀՄ-ում լույս է տեսել «Ֆուտբոլ» շաբաթաթերթի առաջին համարը:

1985 թ. – Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացել է 39 մարդ, մոտ 600-ը ստացել է մարմնական վնասվածքներ։

1988 -սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի այցը ԽՍՀՄ:

1990 -Բորիս Ելցինը դարձել է Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահ:

2009 -ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է Սպիտակ տանը կիբերանվտանգության ծառայություն ստեղծելու մասին:

Ի ՄԻ ԲԵՐԵՑ Կ. ԽԱՉԻԿՅԱՆԸ

website by Sargssyan