Երևան, 19.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լանզարոտի կոնվենցիայի շուրջ հետագա հանրային քննարկումների արդյունքում պետք է ընդունվեն մեր ազգային արժեքներին համահունչ կարգավորումներ. Արմեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանին, ով բաց նամակով դիմել էր նախագահին՝ իր մտահոգությունները հայտնելով Ազգային ժողովի վավերացրած Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ:

Մինչ բուն թեմային անցնելը նախագահ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին՝ կրկին կոչ անելով քաղաքացիներին լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները: «Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է,-ասել է նախագահը: -Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաև իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ և ավելին»:

Նախագահն իր շնորհակալական խոսքն է ուղղել նաև բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։

Ծանոթանալով Լանզարոտի կոնվենցիայի վերաբերյալ տիկին Բախշյանի մտահոգություններին՝ նախագահ Սարգսյանը նախ և առաջ նշել է, որ ինքը ևս մտահոգություններ ունի:

Անդրադառնալով իր կողմից կոնվենցիան ստորագրել-չստորագրելու հարցին՝ նախագահը ներկայացրել է իրավական գործընթացը՝ նշելով, որ Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո Հանրապետության նախագահը ստանում է ոչ թե կոնվենցիան, այլ կոնվենցիայի վավերացման մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը և ունի խիստ սահմանափակ իրավասություններ. առաջինը՝ դիմել Սահմանադրական դատարան, եթե համարում, որ Սահմանադրության հետ կա հակասություն։ Սակայն, հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանն արդեն իսկ հայտնել է, որ հակասություն չկա, նախագահին մնում է երկրորդ տարբերակը՝ ստորագրել։ Նախագահի կողմից չստորագրելու դեպքում, այն մի քանի օրվա ընթացքում ստորագրվում է ԱԺ նախագահի կողմից և մտնում ուժի մեջ:

«Կոնվենցիային կարող եք նայել որպես միջազգային օրենք կամ սկզբունքների հայտարարագիր։ Սակայն այն ստորագրած 47 երկրներից յուրաքանչյուրը կոնվենցիան ընդունելիս որոշ կետեր բացառելու իրավունք ունի։ Մեր դեպքում մեր Ազգային ժողովը չի բացառել որոշակի կետեր, հետևաբար՝ կոնվենցիան այնպիսին է, ինչպիսին որ կա։ Կոնվենցիան ընդունելուց հետո, ցանկացած երկիր այն ընդունում է որպես սկզբունք։ Սակայն սկզբունքից մինչև կիրառում հսկա ճանապարհ կա,-պարզաբանել է նախագահը: -Ինձ հետարքրում է, թե սրանից 10 ամիս, 10 տարի հետո ի՞նչ է լինելու։ Կիսում եմ բոլորի անհանգստությունը։ Կարծում եմ՝ ամենակարևոր խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք մենք ունենալու ենք, ինչպես նախկինում, որոշ դեպքերում, այսպես ասած զգացական արտահայտություններ, կոչեր և մի քանի օր հետո մոռանալու ենք՝ առանց հետագա քայլերի վերաբերյալ քննարկումների։ Սա իսկապես մեր ողջ ժողովրդի ուշադրության կարիքն ունի։ Խոսքը վերաբերում է մեր երեխաներին, նրանց առողջությանը, պաշտպանությանը, կրթությանը։ Ես ոչ միայն կիսում եմ Ձեր անհանգստությունը, այլ կարող եմ ասել, որ իմ անհանգստությունն ավելի մեծ է»։

Նախագահը նշել է, որ տարբեր երկրներ կոնվենցիայի կիրառության տարբեր ձևեր են ընտրում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի իր ձևով մեկնաբանել սկզբուքները և իր ձևով կիրառել։ Կան երկրներ, որոնք փորձնական կիրառում են մի քանի դպրոցում, կան երկրներ, որոնք այդ գործընթացներում ներգրավում են ծնողներին, կան երկրներ, որոնք կրթությունն սկսում են տարբեր տարիքից:
Նախագահ Սարգսյանի խոսքով՝ ինչքան էլ համամարդկային սկզբունքները նույնն են, գոյություն ունեն ազգային, մշակութային առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր երկիր հաշվի է առանում կոնվենցիան կիրառելու ընթացքում:

Կոնվենցիայի վավերացումը նախագահը համարել է միայն գործընթացի սկիզբը, որին պետք է հաջորդեն հանրային քննարկումներ՝ անհրաժեշտ օրենքների ընդունման հետ կապված, և այդ օրենքները, հաշվի առնելով մեր ազգային արժեքները, պետք է սահմանեն անհրաժեշտ կարգավորումներ՝ տալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ:

«Կան սկզբունքային մի քանի հարցեր: Նախ և առաջ այն հարցերը, որոնք վերաբերում են բռնությանը, դրա վերացմանը,-ասել է Հանրապետության նախագահը: -Դա զգայուն խնդիր է: Մեր մշակույթն այնպիսին է, որ շատ հաճախ մարդիկ նախընտրում են թաքցնել: Բայց նույնիսկ, եթե չեն թաքցնում, եթե երեխան բռնության է ենթարկվել, որը մեծ դժբախտություն է, ապա շատ զգույշ պետք է լինենք ամբողջ ընթացքում: Եթե այդ բռնության արդյունքում որոշակի իրավական գործընթաց է սկսվում, պետք է այնպիսի մեխանիզմներ սահմանվեն, որ երեխային հավելյալ սթրեսի չենթարկեն: Հետևաբար, բռնությունը բացառելուց զատ, պետք են օրենքներ, կանոններ, մեխանիզմներ, որ երեխան չվերապրի այդ ամենը: Ուրեմն, բռնության հետ կապված էլ հսկայական խնդիրներ ունենք, որ դեռ պետք է լուծենք»:

 

Նախագահն առանձնացրել է կրթության ոլորտի այն կարևոր սկզբունքները, որոնք պետք է սահմանվեն ապագայում. «Առաջինը՝ ո՞վ է դասավանդում: Գաղտնիք չէ, որ երբեմն նույն ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկաներ: Ուսուցիչը պետք է ներկայացնի հենց այն արժեքները, որ մենք ուզում ենք, որ ներկայացվեն: Եթե ուսուցիչն այդ արժեքները չի ներկայացնում, ապա ավելի շատ վնաս է տալու, քան օգուտ:

Երկրորդ հարցը՝ ի՞նչ ենք դասավանդելու: Սա շատ էական է, ուստի մենք կարիք ունենք օրենքների, համապատասխան դասագրքերի, ծրագրերի, որպեսզի դասավանդող ուսուցիչներին ևս վերապատրաստեն: Դա մի օրում չի լինելու. դա հսկայական աշխատանք է: Հակառակ դեպքում, դու չես կարող թույլ տալ, որ որևէ մեկը, նույնիսկ ամենաբարձրակարգը, դպրոց մտնի, եթե որոշակի ստանդարտներ չկան:

Եվ, շատ էական է, թե ինչպես ենք դասավանդելու: Ընդ որում, այդ դասավանդումը շատ հաճախ պետք է անհատական լինի: Ուսուցման գործընթացը հսկայական աշխատանքի կարիք ունի: Շատ կարևոր է ծնողների դերը և նրանց կարծիքը: Կոնվենցիայում հստակ գրված է ծնողների դերի մասին, և ծնողներն իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտելու: Կան երկրներ, որոնք որոշել են, որ ուսուցման լավագույն ձևը ծնողների ներգրավմամբ է:

Եվ, վերջապես, կրթությունը պետք է լինի անհատական՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի, նրա ընտանիքի առանձնահատկությունները, քանի որ կարող ենք այդ երեխային և՛ վնասել, և՛ օգնել:

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որ այս բոլորի մասին ո՛չ հանրային քննարկում ենք ունեցել, ո՛չ կոնկրետ առաջարկություններ են եղել, որոշ քաղաքական գործիչներ արտահայտել են դրական կարծիքներ, բայց այդ բոլորը պետք է համակարգվի, դառնա օրենք, ուսումնական ծրագիր»:

Վերոնշյալ կարևորագույն հարցերի պատասխանը տալու համար նախագահը կարևորել է հանրային քննարկումների իրականացումը ու շահագրգիռ բոլոր շրջանակների ու անհատների կողմից խնդրի նկատմամբ մշտական ուշադրությունը:

«Իմ ամբողջ անհանգստությունն այն է, որ մեր ամբողջ էներգիան չգնա միայն ձայնին, և այլևս էներգիա չմնա, որ երեխաներին կրթենք և պաշտպանենք, որ մշակենք անհրաժեշտ կարգավորումները,-նշել է նախագահը: -Եթե մարդիկ ասում են, որ որևէ այլ երկրում, որտեղ այս կոնվենցիան ընդունելու են, իրենց ազգային արժեքների վրա չեն հիմնելու, սխալվում են: Նախ և առաջ պետք է սահմանենք մեր ազգային, ընտանեկան արժեքները: Եվ հետո ասենք, շատ լավ, 21-րդ դարում այս արժեքներն ինչ-որ ձևով կփոփոխվեն, կվերաիմաստավորվեն: Մենք տարբերվում ենք այլ երկրներից»:

Նախագահ Սարգսյանն առաջարկել է տիկին Բախշյանին, ինչպես նաև բոլոր անհատներին, կազմակերպություններին, որոնք անհանգիստ են, սկսել հանրային քննարկումից: «Իրական ճանապարհն այսօր այս խնդրի վերջը չէ: Մեր շատ հայրենակիցներ մտածում են, որ այսօր վերջն է, ստորագրվեց, և վերջ: Այսօր այս գործընթացի սկիզբն է՝ ցույց տալու, թե մեզանից ովքեր են իսկապես անհանգստացած մեր երեխաների կրթությամբ և նրանց պաշտպանությամբ,-ընդգծել է նա: -Ամեն մի օրենքի համար մենք պետք է պահանջենք, որ լինի հանրային քննարկում՝ բաց, մասնակցային, և այստեղ ես Ձեր համախոհն եմ: Անկախ նրանից ես նախագահ լինեմ, թե ոչ, ես Ձեր համախոհն եմ և հետևելու եմ: Ձեր, այսինքն՝ մեր ազգի համախոհն եմ: Որևէ մեկն իրավունք չունի թեթև վերաբերվելու այս գործընթացին: Մենք ունենք արժեքներ, որոնք ամեն գնով պետք է պահպանենք»:

Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր «Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Անընդհատ ասում է՝ տանք-տանք. ինչի՞ դիմաց ես տալիս, երբ Բաքվում հայտարարում են՝ «Էրիվան», «մենք չենք կանգնելու» ․ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Տավուշից հետո սկսվելու է պետության մասնատման նոր փուլ. Հրայր Կամենդատյան Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպիսին, չի եղել. ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում. «Փաստ»Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով. «Փաստ»Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանակները՝ «Միասնություն» շարժման հավաքին. «Փաստ»Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որոշել, թե որն է ՀՀ տարածքը. ի՞նչ էր անում «Հայաքվեն» վտանգված գյուղերում. «Փաստ»Ձյան առատ տեղումներն ու բուքը վերադառնում են․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 33-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով, մի քանի պտույտ շրջվելով, բախվել է քարերին․ կա վիրավոր Մենք զենք ենք վերցնելու՝ կամ կապրենք, կամ կմեռնենք․ Ոսկեպարի բնակիչ Վթարային աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու Գյուղապետը եկավ արյան մեջ կորած, ասաց՝ «շտապ օգնություն կանչեք, գյուղում վիճակը վատ է. Վարդաձորի վերջին օրը… Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական առևտուրը նոր փուլ է մտնում. զոհասեղանին Հայաստանն է Շրջաններում ձյուն է տեղում, ճանապարհները աղ-ավազով մշակում են Կազանում հայտնաբերվել է սալմոնելոզով վարակման զանգվածային դեպք Տավուշում հավաքել են տվել Փաշինյանի հետ հանդիպման եկածների հեռախոսներն ու որոշ իրեր․ հանդիպումը թեժ է անցել Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն․ «Սպուտնիկ Արմենիա» Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ հաղորդակցության ուղին, ջլատել ՀՀ պաշտպանական բնագիծը «Այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»․ Ալիև Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Ասում են, թե գնում են ԵՄ, բայց ավելի շատ կախվում Ռուսաստանից Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան Ոսկեպարցիները Փաշինյանի դեմ պայման են դրել, պատրաստ ենք անգամ պատերшզմի․ Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում Ռիտա Նազարյանը ԶՊՄԿ քիմիական լաբորատորիայում որպես լաբորանտ աշխատում է 1978 թվականից Հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վերականգնվող էներգիայի աղբյուրների համաշխարհային հզորությունն աճել է 50 տոկոսովԻնչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ 26-ամյա աղջիկը դանակահարել է իրեն հարվածող ընկերոջը․ նա ձերբակալվել է Ուզում եք հասկանալ, թե ինչ է լինելու, այսպես կոչված, «անկլավները» հանձնելուց հետո, նայեք Արցախին Արշակ Կարապետյանը հայրենասեր Հայի սկզբունքային և վճռական Տեսակ է Վթար՝ Երևանում. Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են Nissan-ն ու Mitsubishi-ն Ռուսական ալիքները պետք է բացառեն ՀՀ-ի նկատմամբ վիրավորանքը և մեր ներքին գործերին միջամտելու փորձերը․ ԲՏԱ նախարար Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել․ Փաշինյանը վախեցրել է պատերազմովՔաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը Ասֆալտ փռել, ծորակ տեղադրել չկարողացող իշխանությունը ո՞նց է ակադեմիական քաղաք կառուցելու. Գալստյան «Ոսկեպարից Նիկոլը փախե՞լ է»․ Գագիկ Համբարյան ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ՌԴ նախագահական ընտրություններն անցել են օրենքին համապատասխան Ոսկեպարի վարչական ղեկավարի «վախը բռնել են» Ռուսաստանն ընտրություններից հետո ավելի կոշտ է լինելու Հայաստանի նկատմամբ Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ