«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ներկայացրած ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդման հիման վրա ձերբակալվել էր Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը, որն ընտրատածքային հանձնաժողովի անդամ է 10 տարուց ավելի, եւ որը, մամուլի հրապարակումների համաձայն, ընտրություններին մասնակցելու փորձ ունի:

«ՉԻ» տեղեկություններով՝ Զավեն Միրիջանյանն ընդդիմադիր հանձնաժողովականներին նյութապես շահագրգռելու հարցում միայնակ չի գործել: Մեր տեղեկություններով՝ նրա հետ նույն գործով է զբաղվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի դստեր ամուսինը:

ՀՀԿ-ականի փեսան աշխատում է Մաքսային ծառայությունում: Թե ում մասին է խոսքը՝ այս պահին զերծ կմնանք անուն հրապարակելուց՝ քննությանը չխանգարելու նկատառումներից ելնելով: Միայն ավելացնենք, որ Զավենն ու այս փեսան բավականին մտերիմ ընկերներ են:

Հավելենք նաեւ, որ ընտրակեղծարարների այս որջը գործողությունների է պատրաստվել Կենտրոն համայնքում: Իսկ Կենտրոն համայնքը, ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ լինում է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կուրացիայի ներքո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում