Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վերջնագիր Յուրի Խաչատուրովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանձնաժողովի հեռավար հարցուպատասխանից հետո լրագրողներին ասել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը ունի հանձնաժողով ներկայանալու եւ հարցերին պատասխանելու երկու օր ժամանակ:

«Դա շատ կարևոր է, ես հիմա հայտարարություն եմ անում, հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո: Կան բաներ, որ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի հարցերին, դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ», ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ նրա, եթե Յուրի Խաչատուրովը չընդունի հրավերը, ապա եզրակացությունը կլինի առանց նրան լսելու: «Եվ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ: Քննիչ հանձնաժողովն այլևս անելիք չունի», հայտարարել է Քոչարյանը:

Հնչում է գրեթե վերջնագրի նման, այն իմաստով, որ Խաչատուրովի հրաժարման դեպքում նրա վրա կմնան պատասխանատվության ասպեկտներ, որոնք արդեն կարող են դառնալ այլ կառույցների ուշադրության առարկա: Եվ պետք է ենթադրել, որ խոսքն արդեն իրավապահ կառույցների մասին է: Ընդ որում հետաքրքիր է, Հատուկ քննչական ծառայությա՞ն, թե Ազգային անվտանգության ծառայության:

Ի՞նչ է ասել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որ Անդրանիկ Քոչարյանը, հղում անելով նրան, հատկապես կարեւոր է համարում Խաչատուրովի ներկայանալը: Խաչատուրովը միակ նախկին բարձրաստիճան պաշտոնյան է, որ մերժել է ապրիլյան հանձնաժողովի հրավերը: Անգամ Սերժ Սարգսյանը հրավերն ընդունել է, եւ նույնիսկ հայտարարել, որ արտակարգ դրությունից հետո հատուկ ապրիլյանի թեմայով մեծ ասուլիս կտա:

Յուրի Խաչատուրովի մասին արիլյան քառօրյայի վերաբերյալ եղան ամենատարբեր հրապարակումներ: Խաչատուրովը դատական հայց է ներկայացրել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի դեմ, որը մամուլի այդ հրապարակումներին հղում անելով ասել էր, որ պատերազմի ժամանակ Խաչատուրովը տեղում չի եղել: Գլխավոր շտաբի նախկին պետը դա համարում է զրպարտություն:

Մի բան հստակ է, որ նա է եղել Մոսկվայում Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի հետ հրադադարի հարց քննարկողը, որի վերաբերյալ Սերժ Սարգսյանն ավելի ուշ տարօրինակ հայտարարություն էր արել, թե տեղյակ չէ Մոսկվայում այդ քննարկման մանրամասներին: Կարծես Սարգսյանն ակնարկեր, որ Յուրի Խաչատուրովի Գերագույն գլխավոր հրամանատարը ինքը չի եղել, այլ որեւէ այլ մեկը: Չէ՞ որ տարօրինակ է, երբ Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չէ հրադադարի վերաբերյալ քննարկման մանրամասներին:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն ապրիլյանից հետո մի քանի անգամ է թափանցիկ ակնարկել պատերազմի համար Մոսկվայի պատասխանատվությունը: Այդ համատեքստու՞մ է եղել Յուրի Խաչատուրովի մոսկովյան բանակցության վերաբեյալ նրա բազմիմաստ խոսքը Կիսելյովի հետ հարցազրույցում, թե ոչ:

Ի՞նչ էր խոսել Սերժ Սարգսյանն ապրիլյան քառօրյա հանձնաժողովում, որից հետո հանձնաժողովը որոշել էր լսել նաեւ արտաքին գործերի նախարարին: Եվ ի՞նչ է ասել Նալբանդյանը Մոսկվայից, որ փաստացի վերջնագիր է ներկայացվում Յուրի Խաչատուրովին:

Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ջուր չի լինի «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա