Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ծայ­րա­հե­ղու­թյու­նից ծայ­րա­հե­ղու­թյուն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իշխանություններն էլ արդեն ընդունում են, որ «կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն», ու դժգոհում են, որ մեր հասարակությունը լուրջ չի վերաբերվում համաճարակին, պատասխանատվություն հանդես չի բերում: Ժամանակի ընթացքում հարկ կլինի հասկանալ, թե ինչու հայտնվեցինք նման ծանրագույն վիճակում: Հիմա արձանագրենք, որ մեր իրականության մեջ անցած երկուսուկես ամիսը կարելի է բնութագրել որպես ծայրահեղությունների շրջան: 

Այդ գնահատականը գլոբալ իմաստով կարելի է նաև շատ ավելի երկար ժամանակահատվածի համար արձանագրել, սակայն հիմա խոսքը համաճարակային վիճակի մասին է: Ընդ որում, հարցը չի վերաբերում զուտ հակահամաճարակային գործողություններին: 

Դրանցից ոչ պակաս կարևոր է տեղեկատվության փոխանցման, սոցիալական PR-ի գործոնը: Երբ նոր էր հայտարարվել հատուկ դրություն, առաջին սահմանափակումներից մեկը վերաբերում էր ԶԼՄ-ներին, որպեսզի հնարավոր լինի խուսափել խուճապային տրամադրություններ առաջացնող տեղեկություններից: 

Դեռ այն ժամանակ մասնագետները նշեցին, որ դա շատ անորոշ ձևակերպում է, որ նման դեպքերում չափազանց նուրբ է խուճապի անհրաժեշտություն անթույլատրելիություն սահմանը: 

Արդյունքում հասարակությունն սկսեց չափազանց «թեթև» վերաբերվել այս ամենին: Ժամանակի հետ իշխանավորները, հատկապես առողջապահության նախարարն ու վարչապետը, իրենք սկսեցին ստիպված, այսպես կոչված, «խուճապային» մեսիջներ հղել, ինչը երբեմն ծայրահեղությունների է հասնում: Խոսքը թե ՄՀՀ-ի մահճակալների լուսանկարի մասին է, թե արհեստական շնչառական ապարատին միացված մարդկանց տառապանքների մասին հոգեցունց պատմությունների: 

Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ նման ծայրահեղություններն ի վերջո կարող են հոգեբանական լուրջ հետևանքներ ունենալ հասարակության զգալի հատվածի վրա, իսկ դրա արդյունքը կարող է ոչ պակաս ծանր լինել: 

Դոզավորումն ու գրագետ աշխատանքը չափազանց կարևոր են նաև հասարակության հետ տեղեկատվական աշխատանքի առումով:

 Ցանկացած թեմայով ծայրահեղականությունն այս պարագայում կարող է անհամեմատ վտանգավոր լինել, այդ թվում՝ թե՛ «ամեն ինչ լավ է» կարգի տեղեկությունները (խուճապի բացառում), թե՛ սարսափեցնող քարոզչությունը (սրթրեսային խուճապ):

Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է