Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 07.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս 10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

Սամվել Բաբայանը Արցախում Փաշինյանի համար հակակշի՞ռ է

Մայիսի 29-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Սամվել Բաբայանի հետ վերջնական հանգրվանի են եկել պաշտոնի նշանակման հարցում: Այսպիսով, վերջնականապես հաստատվեցին այն լուրերը, ըստ որոնց՝ Բաբայանը նշանակվելու էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ մինչև Բաբայանին նշանակելը, Հարությունյանը նախատեսած է եղել այդ պաշտոնում նշանակել իր նախկին մրցակից Մասիս Մայիլյանին, որն, ի դեպ, նույն օրը նշանակվեց ԱԳ նախարար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԽ քարտուղարի նշանակման մեջ առանցքային դերակատարում են ունեցել հայաստանյան իշխանությունները, որոնք ամեն ինչ արել են, որ հենց Բաբայանը նշանակվի։ Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր նշանակումների ցանկը և համաձայնեցրել նրա հետ։ 

Փաստացի ստացվում է այնպես, որ Բաբայանին տրված իր խոստումը Փաշինյանը կատարում է Հարությունյանի ձեռքով։ Թերթի տեղեկություններով, Փաշինյանն ի դեմս Բաբայանի փորձում է արցախյան գեներալների շրջանում հակակշիռ ապահովել։ 

Իրականում Արցախում խոսում են, որ այս առումով լուրջ խնդիրներ կան, քանզի, ըստ էության, տարբեր տարիներ Բաբայանը շատերի հետ խնդիրներ է ունեցել, և դրանով է պայմանավորված, որ մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ նաև զինվորականներ, նրա նկատմամբ, մեղմ ասած, դրական վերաբերմունք չունեն, եթե չասենք ավելին։

Այս նշանակման վերաբերյալ Արցախում առկա մեկ այլ անհանգստություն վերաբերում է դեռևս նախընտրական շրջանում շրջանառված տեղեկություններին, թե Բաբայանը խնդիրներ ունի ՌԴ մեկնելու հետ կապված: 

Այս հանգամանքը կարևորվում է հատկապես այն տեսակետից, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է:

 

website by Sargssyan