Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Երկ­րում վստա­հու­թյան բա­վա­կա­նին լուրջ դե­ֆի­ցիտ կա, որը նաև ապա­տի­ա­յի է բե­րում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հասել ենք մի փուլի, երբ արդեն իշխանությունն է իրավիճակը ծանր որակում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, իրականության հետ իշխանության առերեսումը առհասարակ դեռ ավելի վաղ էր եղել: Մասնավորապես դա այն ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց հիասթափվածների մասին:

«Իհարկե, այլ հարց է, թե ինչ շեշտադրումներ էին արվում: Այսինքն, հիասթափության պատճառները հանրությանը խեղաթյուրված էին ներկայացվում: Իսկ հիմա, երբ իրավիճակը որակվում է կրիտիկական, կրկին ճշմարտությունը չի ասվում, չի ասվում նաև, թե ինչն է այդ իրավիճակի պատճառը: 

Փորձեցին ասել՝ հիմա վարակի երկրորդ փուլն է, որ, ըստ էության, իրենց վրայից գցեն պատասխանատությունը, քանի որ, առհասարակ, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է: Փորձում են ներկայացնել այնպես, թե առաջին փուլը պատվով հաղթահարված է, ու հիմա երկրորդ փուլն է: Մինչդեռ անգամ դրսից մասնագիտական կարծիք եղավ առ այն, ըստ որի՝ առաջին փուլը չի ավարտվել, որ երկրորդը սկսվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նա շեշտեց՝ այս իրավիճակում իրեն այդքան չի հետաքրքրում՝ ի վերջո, իշխանությունները կխոսեն իրական պատճառների մասին, թե ոչ. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է ճիշտ եզրակացություններ անելու և իրավիճակը փոխելու խնդիրը, եթե գոնե Ն. Փաշինյանն ինքն իր հետ փորձում է ազնիվ լինել: Պետք էր համակարգը փոխել, ինչպես նաև կադրերին, որոնք տապալել են այս ամենը և ցույց են տվել թե՛ իրենց ոչ կոմպետենտությունը, թե՛ ոչ էֆեկտիվությունը: 

Փոխարենը ցույց չեն տվել, որ նվիրված են պետական խնդիրներին: Եթե այս ամենը չի փոխվում, ապա պարզապես արձանագրել, որ վիճակը կրիտիկական է, շատ քիչ է: Ոչ թե պետք է ամեն ինչ թողնել առողջապահության նախարարի տրամադրությանը, որը երեք ամսվա ընթացքում ինչ հնարավոր էր, տապալեց, այլ այստեղ սթափ անալիզ, ճշգրիտ ինֆորմացիա, մասնագիտական լուրջ կարծիքներ են անհրաժեշտ: Քաղաքացին ուզում է լսել այնպիսի մասնագետի, որը հասկանում է, թե ինչից է խոսում և կարծիքը շատ արագ ու անընդհատ չի փոխում: Իսկ եթե երեք ամսվա ընթացքում 30 անգամ անընդհատ կարծիք փոխեն ու այն արտահայտեն նույն համոզմունքով ու նույն «մուննաթով», պարզ է, որ այդ պարագայում մարդիկ արդեն լուրջ վերաբերմունք չեն ցուցաբերի: 

Եթե վարչապետը կամ առողջապահության նախարարը այս պայմաններում օրական տասն անգամ էլ խոսեն ձեռքերը լվանալու, դիմակ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու մասին, միևնույն է, մարդիկ լուրջ չեն վերաբերվի: 

Իհարկե, երկու տարի առաջ այդ խոսքերը կընդունվեին, մարդիկ կհետևեին կոչերին, բայց հիմա լուրջ չեն ընդունում, որովհետև վստահ չեն, որ 15 րոպե հետո հակառակը չեն ասելու: Առհասարակ, հանրային գործիչն իր դեմքը, իր լրջության աստիճանն ու իմիջը չպետք է կորցնի, որովհետև հետո շատ դժվար է դրանք վերականգնել, եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր է»:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերոնշյալի գիտակցումը այսօր էլ չկա:

«Այս պահին ավելի շատ մտածում են՝ մեղքն ում վրա բարդել: Իսկ իրավիճակը կրիտիկական է ոչ միայն առողջապահական խնդրի տեսանկյունից, այլ այդպիսին է դառնում նաև սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական տեսանկյունից: 

Այն, որ անընդհատ կոչեր, հայտարարություններ են անում, բայց մարդիկ չեն հավատում, սա նշանակում է, որ երկրում վստահության բավականին լուրջ դեֆիցիտ կա, որը նաև ապատիայի է բերում: Այսինքն, հասարակությունը կոնսոլիդացված չէ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: 

Ես վախենում եմ, որ նման տրամադրություններով կոնսոլիդացված չէ նաև հնարավոր արտաքին մարտահրավերների առումով: 

Եվ այս պայմաններում, փոխանակ իշխանությունը օր ու գիշեր փորձի կոնսոլիդացնել, լեզու գտնել հասարակության, ինչպես նաև տարբեր ընդդիմադիր շերտերի հետ, բավականին տարօրինակ քաղաքական օրակարգեր է առաջ քաշում, որոնք, համոզված եմ, անգամ իշխանության ամբողջ շերտին չեն հետաքրքրում: 

Դրանք իշխանության ընդամենը մի փոքր շերտի են հետաքրքրում: Սահմանադրական հանրաքվեի խնդիր են լուծում, վեթինգի ռեժիմ են քննարկում, ճգնաժամի ժամանակ գույքահարկ են բարձրացնում և այլն: 

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը փորձում է միայն «քայլողների» մեջ խորհրդակցել: Այսօրվա իրավիճակն իրականում այնքան բարդ է, որ եթե անգամ բոլոր կարող ուժերն էլ իրար միացնենք, բավականին բարդ է լինելու»,-ասաց Վ. Հակոբյանը: 

Նա ընդգծեց՝ երբ համաճարակը սկսվեց, ընդդիմադիր դաշտում դիրքավորված շատ ուժեր հայտարարեցին, որ սառեցնում են իրենց քաղաքական նկրտումները և այս հարցում կոնսոլիդացվում են այսօրվա իշխանության շուրջ. 

«Իսկ ի՞նչ արեց իշխանությունը, ընդհանրապես փորձե՞ց այդ կոնսոլիդացնող ռեսուրսն օգտագործել: Ոչ:

 

Ինչպես միշտ՝ իրենք «ամենախելոքն են»: Նման պայմաններում ի՞նչ համազգային կոնսոլիդացիայի մասին կարող է խոսք լինել»,ընդգծեց նա՝ հավելելով, որ լավագույն դեպքում միգուցե լսել են որոշ առաջարկներ, բայց արել են այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար գտել:

«Հիմա էլ հանրային պահանջներ կան առ այն, որ առնվազն թիմը պետք է փոխվի: Պետք է փաստել, որ ճգնաժամի հաղթահարման հետ կապված գործունեությունը տապալվել է, և թիմը պետք է փոխել: Բայց անո՞ւմ են դա:

 Կարծում եմ՝ իրենք շփոթված են ու չգիտեն՝ ինչպես անել: Զգացվում է, որ վարչապետից սկսած մինչև կառավարության անդամեր շփոթմունքի մեջ են ու պատկերացում չունեն, թե ինչպես պետք է կառավարել այս իրավիճակում: Այդ իսկ պատճառով իրականում որոշակի քաոս է տիրում, անվերահսկելի իրավիճակ է: 

Ի՞նչ կոնսոլիդացիա կարող է լինել այն պայմաններում, երբ սուր ճգնաժամի ժամանակ կեղծ քաղաքական օրակարգեր են բերվում: 

Հիմա իրականում երեք գլխավոր խնդիր կա. առաջինը համաճարակի դեմ պայքարն է, երկրորդը՝ սոցիալ-տնտեսական հետևանքները ինչ-որ կերպ մեղմացնելը, ու երրորդը՝ Արցախյան խնդիրը: 

Այս երեք խնդիրների շուրջ պետք է կոնսոլիդացվել, բայց իշխանության մեջ եղած որոշակի խմբակի շահերն են առաջ բերվում, քաղաքական ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ քաշվում, որոնք այս պայմաններում ոչ թե կոնսոլիդացնող, այլ ապակոնսոլիդացնող են: 

Էլ չեմ ասում, որ սկսվել է ինֆորմացիոն լուրջ կոմպրոմատային պայքար, որտեղ, ըստ իս, իշխանությունը պարտվում է, քանի որ չի կարողանում փաստարկներով հակահարվածներ տալ»:

Քաղտեխնոլոգը, կրկին շեշտելով համաճարակից բխող հարցերի համատեքստում առկա վստահության և լուրջ չընկալվելու խնդիրը, հավելեց. 

«Ենթագիտակցաբար, հասարակությունը, նույնիսկ «պողոսները», որոնք այսօր ունեն և՛ առողջապահական անվտանգության, և՛ սոցիալական խնդիրներ, սկսում են հասկանալ, որ նախկիններին ատելը մի բան է, ներկաներին անվերապահորեն հավատալը, կյանքի որակը չլավացնելը մեկ այլ խնդիր է: 

Կյանքը ցույց է տալիս, որ մեր իշխանությունը, ի տարբերություն շատ ու շատ երկրների իշխանությունների, այդպես էլ չի կարողանում վերահսկողության տակ վերցնել համաճարակային իրավիճակը: 

Իսկ երբ սոցիալ-տնտեսական իրավիճակը սրվում է, շատ տրամաբանական է, որ ցանկացած իշխանության վարկանիշ զգալիորեն նվազում է: Զգալի նվազում է նաև քաղաքական կշիռը: 

Պարզ է, որ նման հանգամանքներում այլընտրանքների պահանջարկ է առաջանում: Ն. Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր ներկայացնել, որ իր այլընտրանքը նախկիններն են, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ոչ միայն նախկիններն են, այլ նոր, իրական այլընտրանքներ են ձևավորվում: 

Ուժերի քաղաքական բալանսն այս պայմաններում աստիճանաբար զգալիորեն փոխվելու է, փոխվելու են նաև քաղաքական իրավիճակը, փողոցի, հասարակական շերտերի տրամադրությունները: 

Եվ այս իրավիճակում այն քաղաքական այլընտրանքային ուժերը, որոնք ունակ կլինեն ակտիվացնել քաղաքական կյանքը, ներկայանալ որպես իրական այլընտրանք, կարող են քաղաքական լուրջ օրակարգեր ձևավորել: 

Բացի նրանից, որ վարկանիշն իջել է, պետք է նշել, որ այս երկու տարվա մեջ իշխանությունն իր համար լուրջ ռեսուրսային բազա չձևավորեց: 

Արտաքին քաղաքականության մեջ էլ իրենց համար լուրջ պարտնյորներ չկարողացան ունենալ: Վստահ չեմ նաև, որ ուժային կառույցները Ն. Փաշինյանի անվերապահ ռեսուրսն են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. Շարմազանով