Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Էլ ին­չե՞ր են ար­վե­լու հա­նուն նեղ անձ­նա­կան կամ թի­մա­յին ամ­բի­ցի­ա­նե­րի

АНАЛИТИКА

Աշխարհում մշակութային, սպորտային և քաղաքական խոշոր իրադարձությունները համավարակով պայմանավորված չեղարկվել կամ հետաձգվել են։ 

Եվ հատկապես ուշադրության է արժանի տարբեր երկրներում ընտրական գործընթացների հետաձգումը, որոնց վերաբերյալ որոշումները կայացվել են՝ ելնելով մարդկանց կուտակումներ թույլ չտալու և քաղաքացիների առողջության ապահովման խնդրից։

 

Օրինակ՝ ընտրական գործընթացները որոշ ժամանակով հետաձգվել են Բեծ Բրիտանիայում, Բոլիվիայում, Շրի Լանկայում,

 Իրանում և այլ երկրներում։ Ճիշտ է՝ բացառություններ եղել են, երբ ընտրությունները տեղի են ունեցել համավարակի պայմաններում, սակայն այդ ընտրական գործընթացները հիմնականում աչքի են ընկել ընտրողների շատ ցածր մասնակցությամբ։

 

Հայաստանում ևս այս ընթացքում ընտրական գործընթացներ պետք է տեղի ունենային։ Մայիսին նախատեսվում էր ՏԻՄ ընտրությունների անցկացում, սակայն դրանք տեղափոխվեցին աշուն։ Չի բացառվում, որ դրանք նորից հետաձգվեն, ասենք՝ մեկ տարով: Մյուս կարևոր ընտրական գործընթացը կապված էր ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ։

Սակայն հանրաքվեն տեղի չունեցավ, քանի որ Հայաստանը երկու ամսից ավելի գտնվում է արտակարգ դրության ռեժիմում, իսկ Սահմանադրությամբ և «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով սահմանված է, որ հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից:

Եվ իրավիճակի հանգուցալուծման տարբերակներից մեկը հանրաքվեի հետաձգումն է, որը թույլ կտա, որպեսզի հանրությունը ՍԴ կազմի փոփոխության շուրջ իր կարծիքն արտահայտի արտակարգ դրության ավարտից հետո, սակայն իշխանությունները, ինչպես երևում է նրանց գործելաոճից, հակված չեն հանրաքվեի հետաձգման տարբերակին և ցանկանում են հարցը լուծել ԱԺ-ում։

Երեկ խորհրդարանական մեծամասնությունը, սովորույթի ուժով, այսպես ասած, զոռբայությամբ անցկացրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու մասին օրենքը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն դեմ քվեարկեց:

Այս առումով շատ բնութագրական էր Նաիրա Զոհրաբյանի գնահատականը. «Նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ՝ հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին»,- ասաց պատգամավորը: Իրականում այս իշխանություններից երևի թե արդեն ամեն ինչ սպասելի է:

Ու սա այն դեպքում, երբ մի քանի ամիս առաջ իշխանությունները հավաստիացնում էին, որ ԱԺ-ի միջոցով ՍԴ-ի հարցի լուծմանը չեն գնացել, որպեսզի այդ հարցը լուծի ժողովուրդը, որովհետև Սահմանադրությունն է ժողովրդի համար և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության:

Ըստ երևույթին, հարցն առաջին հերթին կապված է նրա հետ, որ արտակարգ դրությունը կարող է ավելի երկար ձգվել, քան կանխատեսվում էր, իսկ իշխանությունների քաղաքական շահը պահանջում է, որ ՍԴ յոթ դատավորների հեռացման ու յուրային դատավորներ նշանակելու հարցը շուտ լուծվի, ինչքան հնարավոր է արագ, որպեսզի ունենան կախյալ վիճակում գտնվող ՍԴ դատավորներ, որոնք կվարվեն այնպես, ինչպես իրենց կհրահանգեն իշխանությունները։

Մյուս կողմից՝ եթե հանրաքվեն անցկացվի՝ թեկուզ ուշացումով, ապա ելնելով իշխանությունների հանդեպ հանրության դժգոհությունների խորացումից, Փաշինյանի վարկանիշի փոշիացումից՝ մեծ է վտանգը, որ ընտրողների մեծամասնությունն ուղղակի դեմ կքվեարկի, կամ ուղղակի հնարավոր չի լինի այն չափով մասնակցություն ապահովել, որպեսզի սահմանադրական փոփոխություններն անցնեն։

Իսկ ՍԴ-ի ներկայիս կազմը փոխելու իշխանությունների նախաձեռնության տապալումը լուրջ հարված կարող է հասցնել նրանց իմիջին ու հատկապես... հոգեվիճակին։ Այնպես որ, հերթական անգամ այս իշխանությունները գնում են ամեն ինչ երկրորդելու ճանապարհով, կարևորը սեփական ամբիցիաներն ու երազանքները բավարարելն է:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ