ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Երթևեկությունը փորձադաշտ չէ, շատ հարցեր կապված են մարդկային... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Մեր հիմնական առաքելությունը երեխայի մուտքը մանկատուն կանխար... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Իրականացվեց էմպիրիկ մոտեցում, այնինչ սխալվելու իրավունք չու... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Գլոբալ առումով հայրենիք-սփյուռք հարաբերություններում էական տ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 11.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արփի Գաբրիելյանը կերակրող մայրիկներին շատ անհրաժեշտ նվեր է ստացել (տեսանյութ) «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի ՍԴ դատավորի թեկնածուի անունը Ինքնամեկուսացածների համար գործող StayHome հավելվածի մասին /տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով․ Էդմոն Մարուքյան Ռուսաստանը կվերականգնի այլ երկրների հետ օդային հաղորդակցությունը երկու փուլով Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու որոշումը Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի 10 սաների ու 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Գերմանիան բուժաշխատողների խումբ է գործուղում Հայաստան Պետք է հենց այդպես. Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի զուգահեռը Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից ՀԿ նախագահ. մսամթերքի որոշ տեսակների գները զգալիորեն աճել են Կանգնած ուղևորներին իջեցնում են երթուղային տրանսպորտից Սյունիքում մեկնարկում է 3 խոշոր բնակավայրերի գազիֆիկացումը. 500 տնտեսություն գազ կունենա Թուրքիան գաղտնի համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա պետություններից դիսիդենտների առեւանգման վերաբերյալ «Հանրակրթության չափորոշիչներում խնդրահարույց եւ ռիսկային ձեւակերպումներ կան». ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարությունը Էներգիայի միջազգային գործակալությունը բարձրացնում է 2020 թվականի նավթի պահանջարկի կանխատեսումը ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակերտները տարրական, հիմնական ու ավագ դպրոցներում

Բարի լույսՆիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանը սկզբում խայտառակեց ՀԱՊԿ-ը, հիմա էլ` ԵԱՏՄ-ն։ Գրում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը։

«Միքայել Մինասյանի բացահայտումներն այնքան շոկային էին, որ ուշադրությունից դուրս մնացին կարևորագույն նրբություններ: Վորոնեժ ուղարկված մաքսանենգ ծխախոտի մաֆիոզ սխեմաները կարծես թե առնչվում են նաև ՀՀ կառավարության քվոտայով ԵԱՏՄ պաշտոնյայի հետ: Եվ ոչ միայն Վորոնեժ: Օրը կգա, մոսկովյան արկածների մասին էլ կիմանանք ու կամաչենք, որ ժողվարչապետն իր «զեմլյակի» հետ միասին հայկական պետական դրոշի ու զինանշանի ծխածածկույթի տակ մանր ջեբկիրությամբ էր զբաղված ռուսաստանյան անդաստաններում:

Երկու կոպեկ փող աշխատելու խաթր Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի Հանրապետությունը չի վերածել մոսկովյան անցումներում կեղծ դիպլոմ ծախող բուդկայի, Նիկոլ Փաշինյանը մաֆիոզ սխեմաների մեջ է ներքաշել նաև ԵԱՏՄ-ն` ի դեմս Հայաստանի քվոտայով ԵԱՏՄ-ում իր կադրային նշանակումների: Եվ այդ մասին շատ լավ գիտեն ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ երկրների հատուկ ծառայությունները: Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը խայտառակեց ոչ միայն ՀԱՊԿ-ը, երբ ակնհայտ շինծու և կարված գործով ՀԱՊԿ-ից հետ կանչեց կազմակերպության գլխավոր քարտուղար գեներալ Խաչատուրովին, այլև ԵՏԱՄ-ն խայտառակեց: Որովհետև պարզվեց, որ Հայաստանից նշանակված ԵԱՏՄ որոշ պաշտոնյաներ ժողվարչապետի հետ միասին ոտքից գլուխ խրված են կանտաբանդայի մաֆիոզ սխեմաների մեջ:

Պատկերացնու՞մ եք` սա ինչ հարված է ԵԱՏՄ հեղինակությանը, պատկերացնու՞մ եք` ինչ աչքով են հիմա նայում մեր ժողվարչապետին ԵԱՏՄ և ոչ միայն ԵԱՏՄ պետությունների ղեկավարները: Ծիծաղելին այն է, որ բոլորն են հասկացել` ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն ժողվարչապետը չի խայտառակել արևմտյան ինչ-ինչ շրջանակների պատվերով: ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն Նիկոլ Փաշինյանը խայտառակել է սերմացու գողացող մկան նման մի քանի կոպեկ թռցնելու համար: Նիկոլ Փաշինյանը թքած ունի Հայաստանի միջազգային համբավի վրա էլ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ համբավի վրա էլ: Կարևորը` իր իսկ բառապաշարով ասած` լափը տեղը լինի ու քանի մոտ է լափամանին` ինչքան կարող է ու ոնց կարող է` լափելու է: Հետո էլ զարմանում են, թե Հայաստանի ժողվարչապետին միջազգային մակարդակում ինչու բանի տեղ չեն դնում: Իսկ միջազգային հարաբերություններում այդ ե՞րբ են մանր ջեբկիրներին հարգել, որ սրան հարգեին...»,- գրում է Հակոբյանը։
։

 

 

 
 
  •  
website by Sargssyan