«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ոսկու գինը բարձրացել է, առևտուրը՝ կիսով չափ պակասել. ի՞նչ խն... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Համավարակով պայմանավորված՝ առաջարկվում է երկարաձգել աղետի գո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈՒԼԻՍԻ). Առաջին անգամ ֆուտբոլային մր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 12.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթը հավաստող փաստաթուղթը պարտադիր է տնտեսվարողի համար Լուկաս Սելարայանի գեղեցիկ գոլը ՄԼՍ-ում (տեսանյութ) Կորոնավիրուսի «վարակիչության աստիճանը» բարձրացել է Եթե արտակարգ դրությունը շարունակվի հանրային սննդի ոլորտում գործազրկությունը կհասնի 40 տոկոսի. Աշոտ Բարսեղյան Սկսվել է Վարդավառին նախորդող պահքի շաբաթը Ամերիկյան ինքնաթիռը փախուստի է դիմել ռուսական կորածնիչների կողմից նկատվելուց հետո Լուսինե Թովմասյանը ցույց է տվել դստեր հետ էքստրեմալ հանգիստը Նոր մանրամասներ Երևանում կեղծ ռումբի տեղադրման ահազանգի մասին․ Ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան. Գագիկ Համբարյան Դուրս եկեք Ձեր առանձնասենյակից և շրջեք մարզերում․ Աշնանացանի ժամանակն է․ պատգամավորը՝ նախարարին Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա Քանի՞ սպանդանոց կա Հայաստանում այս պահին «Սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են․ Գագիկ Համբարյան Երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ուժեղ քամիներ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները կո՞ղմ են արտակարգ դրության երկարաձգմանը. հարցում Արամ Վարդանյանը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ Կարիք չկա մարդկանց սադիստաբար պարտադրել փակել քիթն ու բերանը տնեցիների շրջապատում․«Իմ քայլի» նախկին պատգամավոր Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ընթերցած գրքերի ցանկը

Կողմնապահություն նախկին փորձառու կադրերի նկատմամբ. պարգևավճարներ են շռայլել աշխատակազմին` դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերին. Նարեկ Թադևոսյանը՝ քաղաքապետարանից հեռանալու մասին

Այսօր ֆեյսբուքյան իր էջում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության մասնագետ Նարեկ Թադևոսյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ սեփական դիմումի համաձայն ավարտում է իր աշխատանքը Երևանի քաղաքապետարանում և պարզաբանել՝ պատճառը 2018թ. ստեղծված և օրեցօր զարգացող ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտն է:

Tert.am-ը զրուցեց Նարեկ Թադևոսյանի հետ՝ պարզելու, թե որոնք են եղել աշխատանքից ազատման հիմնական պատճառները:

-Պարոն Թադևոսյան, Ձեր հրապարակման մեջ նշել եք, որ իշխանականները հաճախ են անցել անթույլատրելի սահմանները, ի՞նչ նկատի ունեք անթույլատրելի սահման ասելով։ Նրանց վերաբերմո՞ւնքն է անթույլատրելի եղել, թե այլ իրադարձություններ են տեղի ունեցել։

-Ամենամեծ օրինակը` կողմնապահությունն է նախկին փորձառու կադրերի նկատմամբ: Պարգևավճարներ են շռայլել աշխատակազմի բոլոր անդամներին` հաճախ դիտավորությամբ բաց թողնելով նախկին կադրերի անունները: Դրա մասին ավելի վաղ խոսել եմ իմ էջում: Շարունակ արհեստածին պայմաններ են առաջ քաշվել` աշխատանքային պրոցեսը խոչընդոտելու համար:

-Սպասելի՞ չէր, որ նոր կադրերին էին կարևորելու՝ չաշխատելով հների հետ։ Եվ այս երկու տարվա համատեղ աշխատանքի ընթացքում բարձրաձայնե՞լ եք իրենց մոտ այդ ամենի մասին։

-Եթե նկատի ունեք նորեկների մուտքի սկզբունքը՝ «սևեր և սպիտակներ», ապա օրինաչափ կլիներ, եթե նորեկները կարևորեին նախկին կադրերի պրոֆեսիոնալիզմը և օրինակ վերցնեին նրանց փորձառությունից: Դրա շնորհիվ էլ պետք է կրթվեին և ավելի ճիշտ որոշումներ ընդունեին՝ ի շահ Երևանի:

-Իսկ իրենց հետ քննարկե՞լ եք դրա մասին, հարցրե՞լ եք, թե ինչն է պատճառը, որ ձեր փորձառությունը ստվերում է մնում։

-Չեմ քննարկել, քանի որ որպես մասնագետ և անհատականություն, երբեք չեմ ունեցել ավելորդ ուշադրության կարիք:

-Տեղյա՞կ եք, թե իշխանական շրջանակից ով է փոխարինելու Ձեզ։

-Փոխարինողի կամ այլ հարցերի վերաբերյալ կխոսեմ ավելի ուշ:

website by Sargssyan