Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ոչինչ էլ «փայ­լուն» չէ. խնդիր­նե­րը լու­ծում ստա­նա­լու փո­խա­րեն գնա­լով կու­տակ­վում են

АНАЛИТИКА

Հայաստանը, ունենալով ոչ նպաստավոր աշխարհաքաղաքական դիրք, պարտավոր է ակտիվ արտաքին քաղաքականություն վարել և տարբեր ուղղություններով զարգացնել հարաբերությունները գործընկեր պետությունների հետ։ 

Եվ այս հարցում Հայաստանի համար առաջնայիններից մեկը պետք է լինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Մեր երկիրը Ռուսաստանի հետ կապված է ինչպես տնտեսական, էներգետիկ, ռազմական, այնպես էլ քաղաքական և պատմական բազմաթիվ թելերով։ 

Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանը անդամակցում է այնպիսի խոշոր տարածաշրջանային կազմակերպությունների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ), որոնցում կենտրոնական դերակատարությունը ստանձնում է Ռուսաստանը։

Չնայած Հայաստանն ու Ռուսաստանը չունեն ընդհանուր ցամաքային սահման, սակայն այդ հանգամանքը չի կարող խոչընդոտ դառնալ երկկողմ հարաբերությունների էլ ավելի խորացման համար։ 

Իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջընթացը չի նշանակում, թե փոխհամագործակցության խորացումը պետք է տեղի ունենա այլ գործընկերների հաշվին, և ոչ էլ այլ երկրների հետ հարաբերությունների զարգացումը պետք է տեղի ունենա հայ-ռուսական գործընկերության հաշվին։

Եվ արտաքին քաղաքականության ասպարեզում հավասարակշռություն ապահովելու համար Հայաստանից մեծ ջանքեր և աշխատանք է պահանջվում, սակայն վերջին երկու տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքական օրակարգում հետևողական հետընթաց է նշմարվում։ 

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հայտարարեց, թե Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսի փոփոխություն չի լինելու և որդեգրեց նախկինից եկող արտաքին քաղաքական օրակարգը, սակայն այս ոլորտում ավելի շատ խնդիրներ են կուտակվել, քան լուծվել են։

Ամենախնդրահարույց հարցերից մեկն էլ վերաբերում է հենց Ռուսաստանի հետ հարաբերություններին։ 

Փաշինյանի իշխանության սկզբից էլ հայ-ռուսական հարաբերություններում անվստահության տարրեր ի հայտ եկան՝ չնայած ՀՀ վարչապետը փորձում է հանրության մոտ այն տպավորությունը ստեղծել, թե այդ հարաբերությունները փայլուն են և զարգացում են ապրում։

 

Նախ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած անվստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարիներ շարունակ հակառուսական քաղաքական ուղեգիծ ընտրած անձինք, այդ թվում՝ «սորոսական» կոչվածները, մեր պետական համակարգում առանցքային պաշտոններ ստացան և նրանցից շատերը պաշտոնավարում են նաև այսօր։

Ռուսաստանի հետ հարաբերություններում մյուս պրոբլեմատիկ խնդիրը առնչվում է ռուսական ընկերությունների շուրջ հարուցված քրեական գործերին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող դատական-քաղաքական պրոցեսներին, որոնց հետ կապված ռուսաստանյան ղեկավարության կողմից ժամանակ առ ժամանակ սկզբից՝ դիվանագիտական, իսկ հիմա արդեն առավել բացահայտ քաղաքական մեսիջներ են փոխանցվում հայկական կողմին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ գործընկերության տնտեսական բաղադրիչին, ապա հիմա էլ այս ուղղությամբ են խնդիրներ ծագում՝ կապված մաքսանենգ ծխախոտի սկանդալների հետ։ 

Սրա հետ մեկտեղ կարևոր է հաշվի առնել, որ գազի գինը Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի համար թանկանում է, և ՀԾԿՀ-ի առաջարկած սակագներով բնական գազի գնաճը կկազմի 4,5 տոկոս, ռուսական ընկերության առաջարկած 11 տոկոսի թանկացման փոխարեն։

Եվ այս թանկացումն ուշագրավ է այն համատեքստում (անկախ սպառումների ծավալից), որ բանակցությունների արդյունքում «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է Վրաստանին, որի հետ Ռուսաստանն այնքան էլ հարթ հարաբերություններ չունի, մատակարարվող գազի գինն իջեցնել մոտ 15 տոկոսով։

Ու այս իրադարձությունների ֆոնին իշխանությունների տարբեր արդարացումներն անտեղի են, ինչպես, օրինակ՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ վերջերս արած այն հայտարարությունը, թե ունենք տարբեր հարցեր՝ ՀՀ-ի կողմից, ՌԴ-ի կողմից, և դրանից ամեն անգամ դարձնել դրամա, ճիշտ չէ, դրանք հարաբերություններ են, որ պարտադիր չէ, որ սկսվեն ու ավարտվեն կենացներով։

Իհարկե, չենք ասում, որ միշտ հարաբերություններում պետք է կենացներ հնչեն, պարզապես անհրաժեշտ է, որ իշխանությունները ջայլամային քաղաքականության փոխարեն հարկ համարեն փոխգործակցությանը նոր բովանդակություն և առաջընթաց հաղորդել

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Россия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян