Դանիան հրաժարվեց ԵՄ-ին իրավունք տալ հսկելու իր սահմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիայում անցկացված հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ դանիացիների շուրջ 53 տոկոսը «ոչ» է ասել իրավունքի եւ ներքին գործերի ոլորտում Եվրամիության կանոններին՝ այդպիսով մերժելով Եվրամիության հետ առավել սերտ համագործակցությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հանրաքվեի էր դրվել սահմանների նկատմամբ հսկողության հարցը, ինչն առանձնակի կարեւորություն է ստացել վերջերս Փարիզում կատարված հարձակումների հետո, ինչպես նաեւ Եվրոպա ռեկորդային թվով միգրանտների ներհոսքի ֆոնին:
«Դա վստահ «ոչ» է»,- ասել է Դանիայի վարչապետ Լարս Լոկկե Ռասմուսենը՝ հավելելով, որ «խորապես հարգում է ընտրազանգվածի որոշումը»:
Կառավարությունն ընդդիմության աջակցությամբ արշավ էր ծավալել «այո» պատասխանի օգտին՝ հայտարարելով, որ դա կօգնի Դանիայի իշխանություններին ահաբեկչության դեմ մղվող պայքարում: