Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծրա­գի­րը վե­րա­կանգն­վում է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 15.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծաշր­ջա­նում Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի թեստի պատասխան բացասական է Աննա Դովլաթյանի դուստրն արդեն մայրիկի պես թիթիզ զգեստներ ունի «Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը դրա վրա ծախ­սե­լու ժա­մա­նա­կը չէ» «Ես ասացի ԱՅՈ». Էլեն Հարությունյանն ուրիշ տղայի հետ տարօրինակ լուսանկար է հրապարակել Նոր փոփոխություններ․ ե՞րբ և ի՞նչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Գիշերը ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ խոսնակ Ծրա­գի­րը վե­րա­կանգն­վում է Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ

«Հանրաքվեի մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Այսօր՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթեցրմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ականները դեմ քվարկեցին, ԼՀԿ-ականները չմասնակցեցին քվեարկությանը:

Նախագիծն ընդունվեց 82 կողմ, 17 դեմ ձայներով:

Նախաձեռնության հեղինակի խոսքերով, փոփոխության նպատակն օրենսդրական բացերի վերացումն է: Նշվել է, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում նշանակված, բայց ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն ռազմական կամ արտակարգ դրության վերացումից հետո անցկացնելու ընթացակարգը, ուստի սահմանվում է, որ եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչև ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելն սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են օրենքի ուժով և 12 ժամվա ընթացքում ԿԸՀ-ը հանդես է գալիս հանրաքվեն կասեցնելու մասին հայտարարությամբ: Խնդրի կարգավորման նպատակով առաջարկվում է կատարել նաև այլ փոփոխություններ:

Առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը և քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաև կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:

Սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:

website by Sargssyan