Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ծրա­գի­րը վե­րա­կանգն­վում է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 15.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թուր­քի­ան հեր­թա­կան լար­վա­ծու­թյունն է հրահ­րում տա­րա­ծաշր­ջա­նում Գագիկ Ծառուկյանի կորոնավիրուսի թեստի պատասխան բացասական է Աննա Դովլաթյանի դուստրն արդեն մայրիկի պես թիթիզ զգեստներ ունի «Հիմա այդ թե­զե­րով զբաղ­վե­լու կամ էներ­գի­ան ու ռե­սուր­սը դրա վրա ծախ­սե­լու ժա­մա­նա­կը չէ» «Ես ասացի ԱՅՈ». Էլեն Հարությունյանն ուրիշ տղայի հետ տարօրինակ լուսանկար է հրապարակել Նոր փոփոխություններ․ ե՞րբ և ի՞նչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Գիշերը ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ. ՊՆ խոսնակ Ծրա­գի­րը վե­րա­կանգն­վում է Հայկական անուններ ունեցող էջերով ապատեղեկատվություն են տարածում Հունիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը ռեկորդային մակարդակի է հասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Լեոնիդ Կալաշնիկովի հետ Գյումրիում դիտվել է աննախադեպ երևույթ. Գագիկ Սուրենյան ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է լուծել երկու երկրների միջև հակամարտությունը Ֆրանսիայում այսօր ազգային տոն է՝ «Բաստիլի գրավման օրը» (տեսանյութ) Աշխարհը սկսել է պայքարել կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ ՍԱՏՄ տեսուչները մի շարք խախտումներ են հայտնաբերել Գորիսում և Սիսիանում Ադրբեջանը փորձում է խաղի նոր պայմաններ առաջադրել․ Տիգրան Աբրահամյան «Հայրենիք» կուսակցությունը միջազգային հանրությունից ակնկալում է կոշտ գնահատականներ

Ե՞րբ է հասարակությունը գիտակից ու պատասխանատու

Ցանկացած հարցում անհատի և ընդհանրապես հասարակության գիտակցականության և պատասխանատվության հարցը չափազանց կարևոր է: Առավել ևս արտակարգ իրավիճակներում: Սա անվիճելի է, և բնական են այս օրերին խոսակցություններն այս թեմայով: Այո, յուրաքանչյուրս պիտի մեր հերթին պատասխանատու լինենք, պահպանենք անվտանգության բոլոր կանոնները՝ մեզ համար, մեր ծնողների, մեր երեխաների ու մեր հարազատների համար:

Այլ հարց է, որ իշխանությունները, երկու ամիս շարունակ փաստացի ձախողելով հակահամաճարակային գործողությունները, գնալով ավելի ու ավելի շատ են ամբողջ պատասխանատվությունը բարդում հասարակության վրա, որքան էլ արդեն երեկ Փաշինյանն ասում էր, թե մեղավորի հարց չկա, մեղադրանքի հարց չկա: 

Իրականում հասարակության պատասխանատվության խնդրի առումով առկա է մի քանի հանգամանք: 

Նախ՝ պետք է հասկանալ, թե ինչու է հասարակությունն այս կամ այն կերպ արձագանքում որոշակի վիճակին, ինչ գործոններ, ազդակներ են անդրադարձել (իշխանությունների կողմից, մեղմ ասած, «թեթև» վերաբերմունք, անհետևողականություն և այլն): Երկրորդ՝ հնարավոր չէ արտակարգ վիճակում հույս դնել բացառապես ինքնակազմակերպման վրա՝ առանց հսկողության անհրաժեշտ միջոցների, այդ թվում՝ կանխարգելման: 

Այս դեպքում  «սպեցնազի» կարիք էլ չի լինի, ինչի մասին քանիցս խոսեց վարչապետը: Հենց միայն այն հանգամանքը, որ վարչապետի «ֆլեշմոբի» արդյունքում որոշ վայրերում կուտակումների և անվտանգ հեռավորության հարցը կարգավորեց, ինքնին վկայում է, որ գործ ունենք ոչ այնքան անհատական պատասխանատվության, որքան պարզ վարչարարության և վերահսկողության հետ: 

Եվ վերջապես՝ ո՞ր հասարակությանն ենք մեղադրում պատասխանատվության բացակայության մեջ. այն հասարակությա՞նը, որը 2018 թվականի դեկտեմբերին 70 տոկոս քվե տվեց գործող իշխանությանը, այն հասարակությա՞նը, որի ուսերին պիտի դրվեր ՍԴ դատավորների պաշտոնանկության հարցը... 

Ստացվում է՝ այն ժամանակ արժանապատիվ էր, հիմա՝ անպատասխանատո՞ւ: Այդպես չի լինում: Սպասելի էր, որ այս կամ այն շրջանակին մեղավոր նշանակելուց հետո մեղավորության հերթն ի վերջո հասնելու էր ժողովրդին: 

Դրա մի քանի օրինակներ արդեն կային: Հիմա դա առավել տոտալ է դարձել: Իշխանությունն ամեն ինչ արել է, բայց հասարակության պատճառով կատաստրոֆիկ վիճակում ենք: Սա է հիմնական իմաստը: 

Այդուամենայնիվ, մի հարցում դժվար է չհամաձայնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուրդն է բերել այս կառավարությանն իշխանության»:

website by Sargssyan