Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անխուսափելի էր: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի համոզմամբ, եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրներ չունենայինք, ի վերջո, նման իրողության առաջ էինք կանգնելու: «Բոլոր դեպքերում, այսօրվա իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է: Եթե իշխանության եկած ուժը ամբողջական պատկերացում չի ունենում ժողովրդի դրական ու բացասական կողմերի մասին, ինչպե՞ս կարող է արդյունավետ կառավարել, ճնշել նույն ժողովրդի բացասական հատկանիշներն ու զարգացնել դրականը: Մեր իշխանություններից և որևէ մեկն այս պատկերացումը չի ունեցել: 

Եվ, գալով իշխանության, քաղաքական ուժն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ իր ծրագրերը չեն ստացվում, որովհետև դրանք ուտոպիական են եղել՝ չեն բխել ժողովրդի վիճակից և իրականությունից: Իշխանության գալով՝ ժողովրդին հույսեր են տվել, որոնք, սակայն, չի հաջողվում իրականացնել, ինչի հետևանքով ժողովուրդն արդեն սկսում է դժգոհել: Իշխանությունն էլ մտածում է՝ ինչպե՞ս պատասխանատվությունից խուսափել: 

Եվ միակ տարբերակն այդ պատասխանատվությունն իրենց ուսերից ժողովրդի վրա գցելն է: «Դուք թափթփված եք», «արտակարգ դրության ռեժիմը չեք պահպանում», «դուք ֆեոդալական մտածողություն ունեք», «եթե տեղից չեք շարժվում՝ մենք ի՞նչ անենք»: Խնդիրն այն է, որ մինչ իշխանության գալը քաղաքական ուժը պարտավոր է իմանալ բոլոր խնդիրներն ու հնարավոր լուծումները, որոնք կապված են ժողովրդի հետ: 

Նման գիտակցում, ցավոք, չի եղել: Հիմա առավել ևս չկա. որևէ լուրջ, խորագետ քաղաքական գործիչ չեմ տեսնում իշխանության մեջ: 

Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու. միևնույն է, չէին կարողանալու գոնե նախորդների պես կառավարել երկիրը: 

Ի վերջո, քաոս էր լինելու, և մեղքը գցելու էին ժողովրդի վրա: Այո, իսկապես ժողովուրդը շատ խնդիրներ ունի այդ առումով, բայց եթե եկել ես իշխանության՝ պարտավոր ես լուծել դրանք:

 Իսկ եթե այդ խնդիրների վերաբերյալ պատկերացում չի եղել, այդ դեպքում պետք է պատասխան տալ թե՛ պատմության, թե՛ նույն ժողովրդի առաջ, որ, մասնավորապես, անկարող լինելով խնդիրները գիտակցել, եկել ես իշխանության»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

Ըստ վերլուծաբանի՝ իրավիճակի համար նոր մեղավորներ փնտրելու միտումն իր պատճառներն ունի: «Այս ճանապարհը փակուղի է տանելու, որովհետև խորքային երևույթներ կան, որոնք մեր երկրի կյանքը քաոսային են դարձնում: 

Այդ երևույթներն ամենևին նոր չեն, բայց դրանց մասին պատկերացում չունենալով՝ ներկայիս իշխանավորները խնդիրների առաջ են կանգնում և սկսում են մեղավորներ փնտրել: Սա ցույց է տալիս, որ ի զորու չեն երկրի խնդիրները լուծել, բայց մեղավորներ փնտրելն ամենևին արդարացում չէ:

 Ենթադրենք, ժողովուրդը մեղավոր է, թափթփված է, բայց ո՞վ պետք է կարգավորի, ո՞վ պետք է այդ երևույթները վերացնի: Իհարկե, իշխանությունները, որոնք նախապես պետք է նաև նման խնդիրների լուծման փաթեթ ունենային, որը չունեն: Ավելին, անգամ խորհուրդներ լսելու ի վիճակի չեն: 

Զգուշացնում ես՝ ասում՝ երիտասարդ, եթե այսպես գնաս, փոս կա, մեջն ես ընկնելու, բայց չեն լսում ու, ի վերջո, փոսն են ընկնում: Հիմա ասում են ժողովուրդն է մեղավոր, բայց ժողովուրդն այն է, ինչ կա:

 Եթե ժողովուրդը մեղավոր է, և դու չես կարողանում կառավարել, գնա տուն՝ գուցե մեկ ուրիշը գա՞»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նաև ժողովրդին վերափոխելու ծրագիր էր անհրաժեշտ: 

«Ինձ համար դեռ 2018 թվականի ապրիլի 23-ին էր պարզ, որ մենք փակուղու առաջ ենք կանգնելու, որ որոշ ժամանակ հետո մենք այս իրավիճակին էինք հասնելու, որ ժողովուրդը կրկին մեջքով էր շրջվելու իշխանություններին, տնտեսական վերելք չէր լինելու, և բոլոր ասպարեզներում աղետ էր լինելու: 

Այն, ինչ պետք է շատերը հասկանային ու տեսնեին 2023 թվականին, շատ ավելի արագ պարզվեց: Համաճարակից բխող իրավիճակը իշխանություններից առաջին հերթին խելք, մտածողություն, համակարգային քայլերի իրականացման կամք, անհրաժեշտ թիմ, ինչպես նաև ժողովրդի մտավոր կարողություններն ու ռեսուրսներն ի մի բերելու ունակություն էր պահանջում: Այս ամենը չկա, զրո է: 

Հուսով եմ՝ մտածող հատվածը կգա այն գիտակցմանը, որ հաջորդ անգամ իշխանություն ձևավորելիս պետք է կառավարելու շնորհք ունենալու պարտադիր պահանջը դնի: Հարցնի՝ ապագա կառավարողները գոնե տասը հոգանոց թիմ, հիմնարկ կառավարե՞լ են, պետական համակարգում վարչության պետ եղե՞լ են, թե՞ ոչ: 

Փողոցի մարդկանց, որոնք չգիտեն, թե ինչ է ինքնաթիռը, նավը կամ տրակտորը, չի կարելի բերել ու ասել՝ խնդրեմ, վերցրեք ու կառավարեք: 

Պարզ չէ՞, որ մեկ աջ են խփելու, մեկ՝ ձախ: Իշխանության են եկել մարդիկ, որոնք անգամ փոքր հիմնարկ կառավարելու փորձ չունեն, ու իրենց տվել են մի բարդ համակարգ՝ պետություն, որտեղ նաև կա մի ժողովուրդ, որը պետական գիտակցություն չունի: 

Բացարձակ անտեղյակ մարդիկ նստել պաշտոններին ու իրենց թվում է, որ խնդիրները ոչ թե իրենք, այլ ինչ-որ մեկը պետք է լուծի: Իրականում համակարգերն աշխատացնելով, հրահանգներով հնարավոր էր այնպես անել, որ թերացումներ չլինեին: 

Օրինակ՝ լուծել վերահսկելու խնդիրը՝ հաշվի առնելով ժողովրդի բնույթը: Վառ օրինակներից մեկը ներքին տուրիզմն է, երբ կարելի էր պարզապես ուղղորդել, վերահսկել այնպես, որ խնդիրներ ու հերթեր չառաջանան: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Եվ այս պայմաններում միայն ուղիղ եթերով են խոսում»,-շեշտեց քաղաքական վերլուծաբանը:

Անդրադառնալով այս պահին առնվազն երկրորդական համարվող օրակարգեր առաջ մղելու միտումներին՝ Ա. Պեպանյանը նկատեց. 

«Մի քիչ դժվար է հասկանալ իշխանությունների տրամաբանությունը: Երբ դիտարկում ենք իրական խնդիրներն ու իրենց քայլերը, տպավորություն է ստեղծվում, որ այս իշխանությունները Հայաստանից չեն: 

Խնդիրները թողած՝ ինչ-որ երկրորդական հարցերի հետևից են ընկնում: ՍԴ, օրենքներ և այդպես շարունակ: 

Անընդհատ նոր պատճառներ են փնտրում, ինչը վկայում է, որ պարզապես անկարող են խնդիրներ լուծել: Եվ քանի որ անկարող են՝ անընդհատ իրենց համար պետք է թշնամիներ ստեղծեն: 

Եթե անգամ ՍԴ-ն էլ գրավեն, մեկ է, խնդիրները չեն լուծվելու և նոր թշնամիներ են փնտրելու. հիմա թշնամին արդեն ժողովուրդն է, չգիտեմ՝ ժողովրդից հետո էլ ո՞ւմ են թշնամի հանելու, որ քողարկեն երկիր կառավարելու իրենց անկարողությունը: 

Առհասարակ հայ քաղաքական միտքն իր ամբողջության մեջ այսօր մեր խնդիրների ընկալումը և դրանց լուծումը չունի»:

Ա. Պեպանյանի խոսքով, նորմալ պետություն ստեղծելու հարց ունենք, որտեղ խնդիր է նաև ժողովրդի մտածողությունը. «Թիվ մեկ խնդիրը մտածողություն փոխելն է: Եթե իշխանությունն այդ խնդրի գիտակցումը չունի, ապա նույն ժողովուրդն իր կուռքերին իջեցնելու և քավության նոխազներ է դարձնելու: 

Ես ցավով եմ սա ասում, բայց քիչ հավանական է, որ այս իշխանությունները խուսափեն այդ ճակատագրից: Եկել ու քաղաքական հնարքներով ժողովրդին ոգևորել են: Հաշվի առնելով, որ ժողովուրդը քաղաքական մտածողություն չունի, նա բառի բուն իմաստով այդ կուտը կերել է և, հասկանալով, որ կուտ է կերել՝ հիասթափվել է: 

Սա է իրավիճակը, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, անխուսափելի էր: Եթե այսպես շարունակենք, մեր պետությունը կկորցնենք: Մենք թուլացնում ենք պետական ինստիտուտները, բարոյահոգեբանական առումով ևս նահանջ ունենք: 

Խորքային պատճառներ կան, որոնք իշխանություններն ի զորու չեն նկատել ու լուծել: Եվ այս առումով բացառապես իրենց մեղադրելը ճիշտ չի լինի: Իրենց էլ է այդ գետի հոսանքը քշում»:

Եզրափակելով՝ Ա. Պեպանյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ առանձնացրեց. «Մի քանի տարբերակ կա. առաջինն ավելի խորը քաոսի մեջ հայտնվելու վտանգն է: Երկրորդ՝ եթե ժողովրդի, ազգի զգացողությունը կրող հատվածը տագնապը զգալով միավորվի, փորձի հակազդել այս վայրընթաց գործոններին, հնարավոր է նաև վերելք ապահովել: Այդ հնարավորությունը կա, թեև մի քիչ փոքր է:

Ամենաիդեալական տարբերակն այն է, որ իշխանավորները վերջապես իրենք իրենց մեջ ընդունեն, որ իրավիճակի կառավարումն իրենց ուժերից վեր է ու, մի կողմ դնելով կեղծ հպարտությունն ու ամբիցիաները, ներգրավեն կարողունակ մարդկանց: 

Դա կարող է լինել կա՛մ իշխանությունը պահելու, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու տարբերակով: Սակայն նշված տարբերակի հավանականությունը փոքր է՝ հաշվի առնելով առաջին դեմքի ինքնասիրահարված լինելը: Ի դեպ, որքան շուտ դարձի գա, այնքան լավ: 

Հաջորդ տարբերակը ազգի կարողունակ ուժերի կոնսոլիդացիան է՝ առանց իշխանության. բայց այն չպետք է լինի հակաիշխանական կոալիցիա: 

Պետք է երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց համախմբում լինի: Նշվածի հավանականությունը շատ ավելի մեծ է: Հույս ունեմ, որ իրավիճակի ներկայիս վտանգավորությունը շատերին կդրդի գնալ այդ ճանապարհով, իհարկե, չբացառելով նաև նախորդ տարբերակը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև