Ереван, 07.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու»

ИНТЕРВЬЮ

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, անխուսափելի էր: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի համոզմամբ, եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրներ չունենայինք, ի վերջո, նման իրողության առաջ էինք կանգնելու: «Բոլոր դեպքերում, այսօրվա իրավիճակի պատասխանատուն իշխանությունն է: Եթե իշխանության եկած ուժը ամբողջական պատկերացում չի ունենում ժողովրդի դրական ու բացասական կողմերի մասին, ինչպե՞ս կարող է արդյունավետ կառավարել, ճնշել նույն ժողովրդի բացասական հատկանիշներն ու զարգացնել դրականը: Մեր իշխանություններից և որևէ մեկն այս պատկերացումը չի ունեցել: 

Եվ, գալով իշխանության, քաղաքական ուժն աստիճանաբար սկսում է հասկանալ, որ իր ծրագրերը չեն ստացվում, որովհետև դրանք ուտոպիական են եղել՝ չեն բխել ժողովրդի վիճակից և իրականությունից: Իշխանության գալով՝ ժողովրդին հույսեր են տվել, որոնք, սակայն, չի հաջողվում իրականացնել, ինչի հետևանքով ժողովուրդն արդեն սկսում է դժգոհել: Իշխանությունն էլ մտածում է՝ ինչպե՞ս պատասխանատվությունից խուսափել: 

Եվ միակ տարբերակն այդ պատասխանատվությունն իրենց ուսերից ժողովրդի վրա գցելն է: «Դուք թափթփված եք», «արտակարգ դրության ռեժիմը չեք պահպանում», «դուք ֆեոդալական մտածողություն ունեք», «եթե տեղից չեք շարժվում՝ մենք ի՞նչ անենք»: Խնդիրն այն է, որ մինչ իշխանության գալը քաղաքական ուժը պարտավոր է իմանալ բոլոր խնդիրներն ու հնարավոր լուծումները, որոնք կապված են ժողովրդի հետ: 

Նման գիտակցում, ցավոք, չի եղել: Հիմա առավել ևս չկա. որևէ լուրջ, խորագետ քաղաքական գործիչ չեմ տեսնում իշխանության մեջ: 

Եթե անգամ համաճարակով պայմանավորված խնդիրները չլինեին, ներկայիս իշխանությունն այս իրավիճակին էր հասնելու. միևնույն է, չէին կարողանալու գոնե նախորդների պես կառավարել երկիրը: 

Ի վերջո, քաոս էր լինելու, և մեղքը գցելու էին ժողովրդի վրա: Այո, իսկապես ժողովուրդը շատ խնդիրներ ունի այդ առումով, բայց եթե եկել ես իշխանության՝ պարտավոր ես լուծել դրանք:

 Իսկ եթե այդ խնդիրների վերաբերյալ պատկերացում չի եղել, այդ դեպքում պետք է պատասխան տալ թե՛ պատմության, թե՛ նույն ժողովրդի առաջ, որ, մասնավորապես, անկարող լինելով խնդիրները գիտակցել, եկել ես իշխանության»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պեպանյանը:

Ըստ վերլուծաբանի՝ իրավիճակի համար նոր մեղավորներ փնտրելու միտումն իր պատճառներն ունի: «Այս ճանապարհը փակուղի է տանելու, որովհետև խորքային երևույթներ կան, որոնք մեր երկրի կյանքը քաոսային են դարձնում: 

Այդ երևույթներն ամենևին նոր չեն, բայց դրանց մասին պատկերացում չունենալով՝ ներկայիս իշխանավորները խնդիրների առաջ են կանգնում և սկսում են մեղավորներ փնտրել: Սա ցույց է տալիս, որ ի զորու չեն երկրի խնդիրները լուծել, բայց մեղավորներ փնտրելն ամենևին արդարացում չէ:

 Ենթադրենք, ժողովուրդը մեղավոր է, թափթփված է, բայց ո՞վ պետք է կարգավորի, ո՞վ պետք է այդ երևույթները վերացնի: Իհարկե, իշխանությունները, որոնք նախապես պետք է նաև նման խնդիրների լուծման փաթեթ ունենային, որը չունեն: Ավելին, անգամ խորհուրդներ լսելու ի վիճակի չեն: 

Զգուշացնում ես՝ ասում՝ երիտասարդ, եթե այսպես գնաս, փոս կա, մեջն ես ընկնելու, բայց չեն լսում ու, ի վերջո, փոսն են ընկնում: Հիմա ասում են ժողովուրդն է մեղավոր, բայց ժողովուրդն այն է, ինչ կա:

 Եթե ժողովուրդը մեղավոր է, և դու չես կարողանում կառավարել, գնա տուն՝ գուցե մեկ ուրիշը գա՞»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նաև ժողովրդին վերափոխելու ծրագիր էր անհրաժեշտ: 

«Ինձ համար դեռ 2018 թվականի ապրիլի 23-ին էր պարզ, որ մենք փակուղու առաջ ենք կանգնելու, որ որոշ ժամանակ հետո մենք այս իրավիճակին էինք հասնելու, որ ժողովուրդը կրկին մեջքով էր շրջվելու իշխանություններին, տնտեսական վերելք չէր լինելու, և բոլոր ասպարեզներում աղետ էր լինելու: 

Այն, ինչ պետք է շատերը հասկանային ու տեսնեին 2023 թվականին, շատ ավելի արագ պարզվեց: Համաճարակից բխող իրավիճակը իշխանություններից առաջին հերթին խելք, մտածողություն, համակարգային քայլերի իրականացման կամք, անհրաժեշտ թիմ, ինչպես նաև ժողովրդի մտավոր կարողություններն ու ռեսուրսներն ի մի բերելու ունակություն էր պահանջում: Այս ամենը չկա, զրո է: 

Հուսով եմ՝ մտածող հատվածը կգա այն գիտակցմանը, որ հաջորդ անգամ իշխանություն ձևավորելիս պետք է կառավարելու շնորհք ունենալու պարտադիր պահանջը դնի: Հարցնի՝ ապագա կառավարողները գոնե տասը հոգանոց թիմ, հիմնարկ կառավարե՞լ են, պետական համակարգում վարչության պետ եղե՞լ են, թե՞ ոչ: 

Փողոցի մարդկանց, որոնք չգիտեն, թե ինչ է ինքնաթիռը, նավը կամ տրակտորը, չի կարելի բերել ու ասել՝ խնդրեմ, վերցրեք ու կառավարեք: 

Պարզ չէ՞, որ մեկ աջ են խփելու, մեկ՝ ձախ: Իշխանության են եկել մարդիկ, որոնք անգամ փոքր հիմնարկ կառավարելու փորձ չունեն, ու իրենց տվել են մի բարդ համակարգ՝ պետություն, որտեղ նաև կա մի ժողովուրդ, որը պետական գիտակցություն չունի: 

Բացարձակ անտեղյակ մարդիկ նստել պաշտոններին ու իրենց թվում է, որ խնդիրները ոչ թե իրենք, այլ ինչ-որ մեկը պետք է լուծի: Իրականում համակարգերն աշխատացնելով, հրահանգներով հնարավոր էր այնպես անել, որ թերացումներ չլինեին: 

Օրինակ՝ լուծել վերահսկելու խնդիրը՝ հաշվի առնելով ժողովրդի բնույթը: Վառ օրինակներից մեկը ներքին տուրիզմն է, երբ կարելի էր պարզապես ուղղորդել, վերահսկել այնպես, որ խնդիրներ ու հերթեր չառաջանան: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ բարձիթողի վիճակում է: Եվ այս պայմաններում միայն ուղիղ եթերով են խոսում»,-շեշտեց քաղաքական վերլուծաբանը:

Անդրադառնալով այս պահին առնվազն երկրորդական համարվող օրակարգեր առաջ մղելու միտումներին՝ Ա. Պեպանյանը նկատեց. 

«Մի քիչ դժվար է հասկանալ իշխանությունների տրամաբանությունը: Երբ դիտարկում ենք իրական խնդիրներն ու իրենց քայլերը, տպավորություն է ստեղծվում, որ այս իշխանությունները Հայաստանից չեն: 

Խնդիրները թողած՝ ինչ-որ երկրորդական հարցերի հետևից են ընկնում: ՍԴ, օրենքներ և այդպես շարունակ: 

Անընդհատ նոր պատճառներ են փնտրում, ինչը վկայում է, որ պարզապես անկարող են խնդիրներ լուծել: Եվ քանի որ անկարող են՝ անընդհատ իրենց համար պետք է թշնամիներ ստեղծեն: 

Եթե անգամ ՍԴ-ն էլ գրավեն, մեկ է, խնդիրները չեն լուծվելու և նոր թշնամիներ են փնտրելու. հիմա թշնամին արդեն ժողովուրդն է, չգիտեմ՝ ժողովրդից հետո էլ ո՞ւմ են թշնամի հանելու, որ քողարկեն երկիր կառավարելու իրենց անկարողությունը: 

Առհասարակ հայ քաղաքական միտքն իր ամբողջության մեջ այսօր մեր խնդիրների ընկալումը և դրանց լուծումը չունի»:

Ա. Պեպանյանի խոսքով, նորմալ պետություն ստեղծելու հարց ունենք, որտեղ խնդիր է նաև ժողովրդի մտածողությունը. «Թիվ մեկ խնդիրը մտածողություն փոխելն է: Եթե իշխանությունն այդ խնդրի գիտակցումը չունի, ապա նույն ժողովուրդն իր կուռքերին իջեցնելու և քավության նոխազներ է դարձնելու: 

Ես ցավով եմ սա ասում, բայց քիչ հավանական է, որ այս իշխանությունները խուսափեն այդ ճակատագրից: Եկել ու քաղաքական հնարքներով ժողովրդին ոգևորել են: Հաշվի առնելով, որ ժողովուրդը քաղաքական մտածողություն չունի, նա բառի բուն իմաստով այդ կուտը կերել է և, հասկանալով, որ կուտ է կերել՝ հիասթափվել է: 

Սա է իրավիճակը, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, անխուսափելի էր: Եթե այսպես շարունակենք, մեր պետությունը կկորցնենք: Մենք թուլացնում ենք պետական ինստիտուտները, բարոյահոգեբանական առումով ևս նահանջ ունենք: 

Խորքային պատճառներ կան, որոնք իշխանություններն ի զորու չեն նկատել ու լուծել: Եվ այս առումով բացառապես իրենց մեղադրելը ճիշտ չի լինի: Իրենց էլ է այդ գետի հոսանքը քշում»:

Եզրափակելով՝ Ա. Պեպանյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու մի քանի տարբերակ առանձնացրեց. «Մի քանի տարբերակ կա. առաջինն ավելի խորը քաոսի մեջ հայտնվելու վտանգն է: Երկրորդ՝ եթե ժողովրդի, ազգի զգացողությունը կրող հատվածը տագնապը զգալով միավորվի, փորձի հակազդել այս վայրընթաց գործոններին, հնարավոր է նաև վերելք ապահովել: Այդ հնարավորությունը կա, թեև մի քիչ փոքր է:

Ամենաիդեալական տարբերակն այն է, որ իշխանավորները վերջապես իրենք իրենց մեջ ընդունեն, որ իրավիճակի կառավարումն իրենց ուժերից վեր է ու, մի կողմ դնելով կեղծ հպարտությունն ու ամբիցիաները, ներգրավեն կարողունակ մարդկանց: 

Դա կարող է լինել կա՛մ իշխանությունը պահելու, կա՛մ ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու տարբերակով: Սակայն նշված տարբերակի հավանականությունը փոքր է՝ հաշվի առնելով առաջին դեմքի ինքնասիրահարված լինելը: Ի դեպ, որքան շուտ դարձի գա, այնքան լավ: 

Հաջորդ տարբերակը ազգի կարողունակ ուժերի կոնսոլիդացիան է՝ առանց իշխանության. բայց այն չպետք է լինի հակաիշխանական կոալիցիա: 

Պետք է երկրի ճակատագրով մտահոգ մարդկանց համախմբում լինի: Նշվածի հավանականությունը շատ ավելի մեծ է: Հույս ունեմ, որ իրավիճակի ներկայիս վտանգավորությունը շատերին կդրդի գնալ այդ ճանապարհով, իհարկե, չբացառելով նաև նախորդ տարբերակը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии