Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարևորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլև ողջ տնտեսության վրա։

Ավիացիան մեծ դերակատարություն ունի ինչպես գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության զարգացման գործում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացման և բիզնես միջավայրի բարելավման հարցում: Եվ պատահական չէ, որ ավիացիայի առաջընթացին վերաբերող հարցերը գտնվում են պետությունների կառավարությունների հատուկ հոգացության ներքո։

Իսկ հայկական ավիացիայի զարգացումը առավել քան կարևոր է՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ մեր երկիրը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկվելով, տրանզիտի հետ կապված խնդիրներ ունի։ Դրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ մեր կառավարությունները խոսում են ավիացիոն ոլորտը զարգացնելու մասին։

Եվ հատկապես իշխանափոխությունից հետո կառավարությունում ակտիվ քննարկման էր դրվում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, իսկ վարչապետ Փաշինյանը սիրում էր խոսել քաղաքացիական ավիացիային նոր որակ հաղորդելու մասին։ 

Վերջինս մասնավորապես հայտարարում էր, թե ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է, և դրա համար էլ հայկական ավիաընկերությունները շուկայում պետք է լինեն մրցունակ, որպեսզի կարողանան մրցակցել ինչպես միմյանց, այնպես էլ միջազգային իրենց մրցակիցների հետ:

Սակայն հայտարարություններ անելն այլ հարց է, այդ ուղղությամբ գործուն քայլեր կատարելն՝ այլ։ Եվ իշխանությունները փոխանակ պայմաններ ստեղծեին հայկական ավիաընկերությունների զարգացման և նոր ավիաընկերությունների ստեղծման համար, իրենց ողջ ներուժը ներդնում էին արտասահմանյան ավիաընկերություններին հայկական շուկա բերելու համար։

Եվ պատահական չէ, որ իշխանությունները իրենց աշխատանքի ակնառու ցուցանիշներ էին համարում այն, որ արտասահմանյան մի շարք լոուքոստերներ մուտք են գործել հայկական ավիաշուկա։ Փաշինյանն անգամ խոշոր ձեռքբերում էր համարում այն, որ 50 եվրոյով մարդիկ կարող են Իտալիա մեկնել։

Ու այդպես ժամանակն անցնում էր, և քաղաքացիական ավիացիայի զարգացման հարցը մնում էր բարձիթողի վիճակում, մինչև որ Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում հայտնաբերվեց, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ կազմակերպել օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրումը և թռիչքային անվտանգության գործընթացները:

Սակայն առկա թերություններն ուղղելու փոխարեն, ավիացիոն իրավիճակում ստեղծված խնդիրների համար իշխանությունները փորձում էին ինչպես միշտ իրավիճակի պատասխանատվությունը հեռացնել իրենցից և այն բարդել այլոց՝ մասնավորապես նախկին իշխանությունների վրա։

 Դրա համար էլ Փաշինյանը նշում էր, որ ոլորտում խնդիրներ են առաջ եկել, որովհետև քաղավիացիայի ոլորտի որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում պարզապես երկար ժամանակ չեն իմացել իրական փաստերը։

Իսկ փոխվարչապետ Ավինյանը, պատասխանելով քաղավիացիայի ոլորտի շուրջ պատգամավորներից մեկի հարցին, նշում էր, թե խոսքը վերջին տարիներին քաղավիացիայի գործունեության մասին չէ, այլ տասնյակ տարիների մասին է: 

Բացթողումների հարցում սեփական մեղքը չընդունելու և քաղավիացիայի ոլորտի բարելավման ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

 Ու Հայաստանն այդ «պատվավոր» տեղը կիսում է այնպիսի աղքատ և քիչ զարգացած երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Էրիթրեան, Ջիբութին, Սուդանը, Կոնգոն։

Իսկ սա շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար։ Եվ այս ձախողումը կոնկրետ հետևանքներ պետք է ունենա ոլորտի պատասխանատուների հետագա պաշտոնավարման հարցում, իսկ վարչապետն էլ պետք է ստանձնի այս ձախողման քաղաքական պատասխանատվությունը և նոր ռազմավարություն մշակի ոլորտը ցեխից դուրս հանելու համար, այլապես քաղավիացիան շուտով կարող է կանգնել բարդ իրավիճակի առաջ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավիափոխադրողների համար ֆինանսական դժվարություններ են ի հայտ եկել։ 

Զուտ հեգնական կամ «սվաղելու» միջոցով իրավիճակն ավելի մեղմ ներկայացնելու քարոզչական հնարքներն արդեն չեն աշխատում...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել