Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կա Սևանա լիճը կորցնելու վտանգ, բայց կանխմանն ուղղված գործողությունները դանդաղում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանն անդրադարձավ Սևանա լճի ներկայիս խնդիրներին: Նախարարությունն արդեն իսկ բարձրաձայնում է, որ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Սևանա լիճը կծաղկի:

Ըստ փոխնախարարի, վերցված փորձանմուշները ցույց են տվել լճում ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը կարող է վկայել, որ առկա է որոշակի բակտերիաների աճ, և ծաղկման նախնական փուլերն արդեն սկսվել են: 

Միևնույն ժամանակ փոխնախարարն ընդգծել է՝ կան այնպիսի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում Սևանա լճի էկոհամակարգի վրա, մասնավորապես գլխավոր խնդիրներից է լճի ջրի մակարդակի իջեցումը, ինչին զուգահեռ տարիներ շարունակ լիճ են լցվել կենցաղային և այլ կեղտաջրերը, ամբողջությամբ խաթարել Սևանա լճի էկոհամակարգը: 

Ղափլանյանը նաև ահազանգ է հնչեցրել՝ երբ արձանագրվում է կապտականաչ ջրիմուռների աճ, նշանակում է՝ մտնում ենք լճի ճահճացման փուլ: Այսինքն՝ եթե ժամանակին միջոցառումներ չիրականացվեն, չկանխվի օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, կարող ենք փաստացի կորցնել Սևանը:

Ինչի՞ մասին է ահազանգում շրջակա միջավայրի նախարարությունը: Բարձրաձայնում է նույն կնճռոտ հարցերը, որոնք ամիսներ, անգամ տարիներ շարունակ եղել են բնապահպանների ուշադրության կենտրոնում, սակայն ամենատարբեր պատճառներով՝ ամենաթողության, անտարբերության, ֆինանսների բացակայության և այլն, լուծում չեն ստացել: 

Մեկ այլ հարց է նաև, որ ինչպես շատ ոլորտներում, Սևանա լճի վերաբերյալ որոշումներ կայացնելիս, կարծես թե, անտեսվում է գիտնականների, շահագրգիռ կողմերի կարծիքը: Նրանց խոսքը, անհանգստությունն որևէ արձագանք չի ստանում:

«Փաստը» բազմիցս անդրադարձել է լճի խնդիրներին, մասնավորապես, թե ինչու է այն կանաչում, ինչ խնդիրներ ունի լճի էկոհամակարգը, ընդհուպ ահազանգելով, որ կարող ենք կորցնել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող լիճը: 

Բնության հանդեպ մեր, որպես պետության և հասարակության, վերաբերմունքը խիստ պոպուլիստական է: Մենք միայն սպառող ենք, մտածում ենք, որ ջուրը երբեք չի ցամաքի, հողն ինքն իրեն կվերականգնվի և այսպես շարունակ: 

Կառավարությունն ամեն տարի մշակում և մասամբ էլ կարողանում է կյանքի կոչել տարբեր ծրագրեր, սակայն սայլը մեծ մասամբ տեղից չի շարժվում: Ինչո՞ւ: 

Որովհետև, ինչպես փաստում են փորձագետները, չեն լուծվում առաջնային ու խորքային խնդիրները: 

Օրինակ՝ տարիներ ի վեր բնապահպանները, հասարակական տարբեր գործիչներ ահազանգում են, որ Սևանա լճի հատակին մնացած բազմաթիվ շինությունների, ծառատեսակների մնացորդներ կան, բացի դա, երբ տարիներ առաջ լճի մակարդակը բարձրացել է, ջրի տակ են հայտնվել ափամերձ տարածքներում գտնվող շենք-շինությունները, ուստի առաջին անհրաժեշտություն է լճի հատակը մաքրել մետաղական կոնստրուկցիաներից, սակայն կառավարությունը հայտարարում է, որ սա բավական ծախսատար աշխատանք է, անհրաժեշտ է հավելյալ տեխնիկայի ձեռքբերում, ֆինանսական միջոցներ, իսկ ամիսներ առաջ էլ շրջանառության մեջ է դնում նախագիծ, որում նշվում է՝ կքանդվեն լճի ափամերձ տարածքների շինությունները: 

Այս պահանջը մշտապես եղել է, անգամ կարծիքներ կային, որ լճի մակարդակը դիտմամբ չէր բարձրացվում այդ շինությունների քանդումը կանխելու նպատակով, բայց արդյո՞ք սա հրատապ լուծում պահանջող խնդիրներից է: 

Երկրորդ կարևորագույն խնդիրը լճի էկոհամակարգի վերականգնումն է, որն, իհարկե, մեկ-երկու տարում չի հասել նման վիճակի: Բնապահպանները դեռ ամիսներ առաջ անհանգստություն էին հայտնել, որ թույլատրվելու է լճից սիգի որս կատարել: 

Գիտական հանրույթը բազմիցս նշել է՝ լճում ձկնապաշարը քիչ է, պետք է շատանա, իսկ հիմա նման որոշմամբ այդ խնդրի լուծումը բավականին կդանդաղի, եթե չասենք՝ մոտակա տասը տարին ընդհանրապես լուծում չի ստանա: 

Ձկնապաշարները ջրի էկոլոգիայի մի մասն են, ուղիղ կապ կա ջրի էկոլոգիայի և լճի ծաղկման հետ, ուստի ձկնորսության նկատմամբ պետք է համակարգված մոտեցում լինի, մինչդեռ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այն, մեծ հաշվով, հնարավոր չի լինելու վերահսկել:

Հաջորդ կարևորագույն խնդիրը ջրառն է: Չնայած կառավարությունը որոշել է սահմանափակել ջրառի ծավալները մինչև 170 մլն խմ, ամեն դեպքում, ըստ փորձագետների, պետք է առհասարակ գոնե մի քանի տարով արգելվեր ջրառը՝ լճի էկոհամակարգը չվնասելու և վերականգնելու համար:

Սրանք խնդիրներից մի քանիսն են: Շրջակա միջավայրի նախարարությունն էլ իր հերթին նախատեսում է իրականացնել երեք առաջնահերթ միջոցառում՝ առնվազն մեկ խոշոր, ափամերձ համայնքի կենցաղային կեղտաջրերի մաքրման կենսաբանական կայանի ստեղծում, գետերի հուների մաքրում և Սոթքի լքված հանքի ռեկուլտիվացում: 

Փոխնախարարը նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, այս ծրագրերը կմեկնարկեն սեպտեմբերից: Մինչդեռ ակնհայտ է, որ խնդիրներն շտապ լուծում են պահանջում, ուստի առնվազն տարօրինակ է ահազանգ հնչեցնել լիճը կորցնելու մասին և այսքան դանդաղել համապատասխան գործողություններ իրականացնելու հարցում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Մոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ողբերգական դեպք՝ Տավուշում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՍահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Տաջիկստանում մարդիկ են ձերբակալվել Կրոկուսի ահաբեկչության հետ առնչության համար«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք»