Սոցիալական հեռավորություն, դիմակներ եւ ակնոցներ․ որքանով է այս ամենն արդյունավետ COVID-19-ի կանխարգելման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոցիալական հեռավորության առնվազն 1 մետրի պահպանումը, դիմակների եւ աչքերի պաշտպանական միջոցների կրումը իսկապես արդյունավետ է COVID-19-ով վարակման դեմ։ Այսօրվա դրությամբ նոր կորոնավիրուսի փոխանցման այդ նախազգուշական միջոցների վերաբերյալ բոլոր գիտական տվյալների խոշորագույն վերլուծությունը հրապարակվել է The Lancet ամսագրում։
Հետազոտության հեղինակները անցկացրել են SARS-CoV-2 կորնավիրուսի փոխանցման կանխարգելման միջոցների արդյունավետության համակարգված տեսություն եւ մեթաանալիզ՝ նրանք դիտարկել են 16 երկրներում անցկացվող 172 դիտարկումների եւ 44 համեմատական հետազոտությունների տվյալները։
9 հետազոտությունների եզրակացությունները, որում ներառված են եղել մոտ 7800 մասնակիցներ, վկայել են կորոնավիրուսով վարակման դեմ հեռավորության պահպանման արդյունավետության մասին։ Այդ հետազոտությունների համաձայն, վարակվածից առանց 1 մետր հեռավորության պահպանման վարակման հավանականությունը կազմում է 13%, 1 մետր հեռավորությունը պահպանելու դեպքում ռիսկը նվազում է մինչեւ 3%։
Շարունակությունը՝ այստեղ