Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«5-րդ ալիքը» Արցախում Փաշինյանի հրահանգով չի փակվել, դա քայլ էր հայտնի պատգամավորի միջոցով հավատարմություն ցույց տալու, ինչը նողկալի է. Հարություն Հարությունյան. Tert.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

Լուրը երեկ է տարածվել, բայց ես տեղյակ էի դեռ ապրիլի 28-ից, որ հունիսի «1-ից դադարեցնելու են «5-րդ ալիքի» հեռարձակումն Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» ՀԸ տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Շատ տարօրինակ է և միգուցե շատ զավեշտալի է, որ այդ տեղեկությունը ստացել էի բոլորիս հայտնի «անկախ» պատգամավորի շրջանակից: Ինքն էր խոսել իր շրջանակի մեջ և ասել էր, որ Արայիկ Հարությունյանը ամսի 1-ից անջատելու է, ես չհավատացի դրան, որովհետև դա աբսուրդ էր և չէր կարող նման բան լինել, ընդամենը քմծիծաղ տվեցի, մտածեցի, որ իր հերթական «մուտիլովկան» ա անում»,- ասաց Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ հունիսի 1-ից ինտենսիվ շփվում է Արցախի պատկան մարմինների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչն է պատճառը և բոլորն իրեն հավաստիացնում էին, որ դա տեխնիկական է և մի քանի օրից կկարգավորվի:

«Այդպես ինձ տեղեկացրեց նաև Արայիկ Հարությունյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանը: Ասաց՝ հնարավոր չէ նման բան լինի, Արայիկ Հարությունյանը ինչո՞ւ պետք է նման հանձնարարություն տա, դա սուտ է և այլն: Ես կապվեցի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարի հետ, նա ասաց, թե դա իր ոլորտի հետ կապ չունի, խոստացավ, որ կփոխանցի կապի նախարարին, կապի նախարարը կզանգահարի, բնականաբար, չզանգահարեց»,- նշեց Հարությունյանը:

ՀԸ տնօրենը տեղեկացրեց, որ կապվել է նաև «Արցախ կապի» տնօրեն Ալիկ Ալեքսանյանի հետ, որն իր ուղիղ հարցին՝ հրահանգե՞լ են, որ անջատեք, պատասխանել է՝ ոչ: «Նա ասաց՝ ինչո՞ւ պետք է հրահանգեն և տեղեկացրեց՝ «միայն ձերը չենք անջատել «Շողակաթն» էլ ենք անջատել»:

«Ասացի, բայց «Շողակաթն» ինչի՞ եք անջատել, եթե ուզում էիք մերն անջատեք, անջատեք, «Շողակաթը» Հայ Առաքելական եկեղեցու ալիքն է և հոգևոր կրթույթուն, սնունդ է տալիս: Ինձ հավաստիացրեց՝ տեսնո՞ւմ եք, ուղղակի սարք է խափանվել, պատվիրել ենք այդ սարքը, որ գա կմիացվի»,- պատմեց Հարությունյանը և հավելեց, որ հետո պարզել է՝ ոչ մի սարք էլ չեն պատվիրել, ուղղակի այդես են ասում:

«Բայց այսքանից հետո էլ հավատս չէր գալիս, հույս ունեի, որովհետև Վահրամ Պողոսյանն ասում էր՝ նման բան չկա, չի լինի: Երեկ երեկոյան, երբ հայտնի պատգամավորը գրեց, ես հասկացա, որ իրոք արդեն Արցախի նախագահին մարզպետի տեղ են դրել և իրենք կարողանում են թելադրել ու ստանալ իրենց ցանկալի արդյունքները, որովհետև ոչ ոք դեռ չէր հաստատել, որ «5-րդ ալիքը» փակվել է, դա հաստատեց հայտնի պատգամավորը, որի շրջանակից ապրիլի վերջից ինֆոն դուրս էր եկել»,- ասաց նա:

Հարություն Հարությունյանի կարծիքով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռուստաընկերությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով չի փակել Արցախում: «Ինձ հարցնում են՝ Արայիկ Հարությունյանը միգուցե Նիկոլ Փաշինյանի հրահանգով է դա արել, ես ասում եմ՝ ոչ, դա նրա հրահանգը չէ, դա ոչ թե նրա հրահանգն է, այլ քայլ է, որ հայտնի պատգամավորի միջոցով հավատարմության պատրաստակամություն ցույց տան այսօրվա իշխանություններին, որը նողկալի է: Այստեղ շատ խորքային է հարցը. արգելել են Հայ Առաքելական եկեղեցու ձայնը և ազգային, նորմալ մտածողություն ունեցող հեռուստաընկերությունը: Այլապես ինչո՞ւ պետք է փակեին: «5-րդ ալիքի» չափ ոչ ոք Արցախյան իրադարձությունները չի լուսաբանել՝ գյուղատնտեսությունից մինչև քաղաքականություն ու այնքան զգույշ ենք մենք լուսաբանել, որ Արցախին մեր լուսաբանմանբ չվնասենք՝ ի տարաբերություն շատ շատերի»,- շեշտեց նա:

Հարությունյանն ընդգծեց. «Փաստորեն մեր ալիքը Արցախում փակվել է մութ գործարքի արդյունքում, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, սակայն որոնք այսօր զբաղվում են ոչ թե նման բաներով այլ գնում տանիք են չափում, երեխաների խաղահրապարակում հավաքներ են ցրում»:

Նա նշեց, որ ամեն դեպքում ՀԸ-ի հեռարձակումը դադարեցված է և ոչինչ չի կարող անել: ««5-րդ ալիքը» Արցախում մեծ հեղինակություն էր վայելում, չեմ գովաբանում մեզ, բայց դա այդպես է և «5-րդ ալիքի» քայլարշավը փորձում են դադարեցնել Արցախից, հետո ինչ է լինելու՝ ես կարող եմ ենթադրել: Շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվելու մենք և հատկապես Արցախը: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու այն ժամանակ Արցախի նախագահին մարզպետ անվանեցին և պատասխան չստացան: Այսօր հայտնի պատգամավորը փաստեց, որ Արցախի նախագահն իր համար մարզպետ է, իսկ մարզպետների ժամանակ գիտենք՝ ինչեր կարող է լինել, ինքը որևէ բանի համար կարող է պատասխանատվություն չկրել, ձերբակալութունների, որ ապագայում հնարավոր է լինեն Արցախում, վերջապես ինքն էր նշել՝ «հեղափոխությունը հաղթանակում է Արցախից»: Այդ հեղափոխությունն իրենք Արցախ են ուզում տանել, սպասենք հետագա զարգացումներին»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ երեկ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Արցախում «5-րդ ալիք»-ի հեռարձակումը դադարեցվել է:

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է