Նոր դեղամիջոց, որ օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոֆոսբուվիրը՝ հեպատիտ C-ի բուժման համար նախատեսված դեղամիջոցը, կարող է արդյունավետ լինել նաեւ կորոնավիրուսային վարակի դեմ: Հետազոտություններում այն հաջողությամբ օգտագործվել է ուղեղի բջիջները կորոնավիրուսից պաշտպանելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ցույց են տվել ուղեղի փոքր մոդելի ուսումնասիրությունները, դեղամիջոցը հաջողությամբ վերացնում է խանգարումները, որոնք հայտնվել են նյարդային հյուսվածքում վիրուսի ներթափանցումից հետո: Սա հատկապես ակտուալ է հղի կնոջից պտուղին վիրուսի փոխանցման տեսանկյունից:
Վերջերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուսը կարող է ներթափանցել ծայրամասային նյարդային բջիջների եւ ուղեղի հյուսվածքների մեջ: Այն չի բազմապատկվում ուղեղի բջիջների ներսում, բայց կարող է հանգեցնել դրանց զանգվածային մահվան եւ արագացնել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացումը:
Շարունակությունը՝ այստեղ