ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՀՈՒԼԻՍԻ). Օդա­պա­րի­կով առա­ջին շուր­ջ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պես է ար­տա­հայտ­վում դեպ­րե­սիվ վի­ճա­կը, ինչ հե­տև­անք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Առա­ջարկ­վում է ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գի­նե­գործ­նե­րը խնդիր­նե­րի առաջ են. առ­կա է լճա­ցում, ներ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Տնտե­սա­գետ. «Այս մթնո­լորտն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 02.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պարո՛ն վարչապետ, Ձեր կոչն ԱԺ ամբիոնից կարող է քաղաքացիական բախումների սկիզբ դառնալ. Արման Վարդանյան Գտե՛ք 2 տարվա մեջ Երևանում եւ այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռք բերած բազմաթիվ պաշտոնյաներին ու պահանջեք ձեր «թավշյա» փայը. Արմեն Աշոտյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Համաճարակային կանոնների ինչ խախտումներ են արձանագրվել․ Ոստիկանապետը տվյալներ ներկայացրեց ԵՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով ավելի քան 600 ապրանքի ներմուծման մաքսատուրքի արտոնություն է ստացել Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրավական գործոնները, այլ՝ Նիկոլ Փաշինյանի վախերը Վարչապետի որոշմամբ Արման Ուդումյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի նոր փոխնախարար է նշանակել Մասնատումն ու տարանջատումը կարող են հանգեցնել Արևելյան գործընկերության անկման. ԱԳ նախարար Ներկայիս իրողություններն ապացուցում են, որ Արթուր Վանեցյանը ճիշտ էր Բացի վատից, ոչ մի ուրիշ բան չի եղել. քաղաքացիները դժգոհ են կառավարությունից Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ Անկախ վերաքննիչի որոշումից ԲՀԿ-ի պայքարը շարունակվելու է Նոր նշանակումներ՝ Արցախում

Երբ կհաղթահարենք կորոնավիրուսը. բժիշկը ներկայացրեց իր կանխատեսումները

«Արմենիա» ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար Դավիթ Պատրիկյանն օրերս առողջացել է կորոնավիրուսից ու դուրս գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում Դավիթ Պատրիկյանը մարդկանց կոչ արեց հետևել կառավարության սահմանած հակահամաճարակային կանոններին։ Նա նշեց, որ ռիսկային խմբի է պատկանում, ունի հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ, 68 տարեկան է։ Հիվանդությունը նրա մոտ ծանր ընթացք է ունեցել՝ տարել է երկկողմանի թոքաբորբ։

 

«Հիվանդությունը բավական նամարդ հիվանդություն է։ Բավական գաղտագողի սողսոկում է մարդու օրգանիզմ և կատարում իր չար գործը։ Պետք է լինել շատ զգույշ, արհամարհանքով վերաբերվել այդ հիվանդության հետ չի կարելի, այն արժանի է բավական լուրջ ուշադրության և հատկապես այն խմբի հիվանդների համար, որոնց մասին նշեցի։ Բուժումը շատ աշխատատար է և, ցավոք սրտի, երբեմն անհնարին»,- ասաց նա։

Բժիշկը նշեց՝ մենք պետք է համախմբենք, իսկական պատերազմ է։ Պատերազմն ունի իր բոլոր կանոնները՝ հրամանները չեն քննարկվում։

«Մենք ունենք կառավարություն, կառավարության որոշումներ, եկեք կատարենք այդ որոշումները, ուրիշ բան պետք չէ։ Ոչինչ պետք չէ հնարել՝ մեկը դիմակ է ուզում, մյուսին դիմակը խանգարում է, մյուսին ձեռնոցն է խանգարում։ Պետք է կրենք դիմակ, հագնենք ձեռնոցներ, պետք է պահպանենք սոցիալական հեռավորությունը։ Եվ ես հավատացնում եմ, եթե բոլորս այս վայրկյանից կատարենք այն, ինչ կառավարությունն ասում է, կանցնի երեք շաբաթ, մենք ամսի 26-27-ին համարյա հաղթահարած կլինենք համաճարակը։ Բայց եթե շարունակենք նույն տեմպերով, կատարենք գաղտագողի հարսանիքներ, դպրոցների ավարտական երկույթներ ու ցերեկույթներ, իհարկե, չի հաղթահարվի»,- նշեց նա։

Բժիշկը նշեց, որ եթե այս հիվանդությունը լիներ 100 տարի առաջ, աշխարհի բնակչության կեսը չէր լինի։ Այսօր, շնորհիվ հակավիրուսային դեղորայքի ու ժամանակակից սարքավորումների, հնարավոր է լինում կյանքեր փրկել։ «Ես ռենտգեն հետազոտություն եմ անցնել, ոչինչ չի հայտնաբերվել, միայն  համակարգչային տոմոգրաֆիայով հաջողվեց հայտնաբերել երկկողմանի թոքաբորբի առկայությունը»,- ասաց նա։  

website by Sargssyan