Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Քծնան­քը հա­սել է կռա­պաշ­տու­թյան, իսկ մա­նի­պու­լյա­ցի­ոն, էժա­նա­գին տեխ­նո­լո­գի­ա­ներն այ­լևս չեն աշ­խա­տում

ИНТЕРВЬЮ

Համաճարակն ու դրա հետևանքով գրանցված մահերը մեր հանրապետությանը բավականին ծանր վիճակում են դրել: 

Կարծես չի ստացվում համաճարակի դեմն առնել, և այն արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում: Եվ բնական է, որ այս վտանգի ժամանակ պետք է առաջանար երկիրն այս իրավիճակին հասցրած ղեկավարի հրաժարականի հարցը: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի խոսքով, այդ պահանջը կար դեռ հունվարփետրվար ամիսներին, պարզապես հիմա արդեն շատերն են պահանջում:

«Նիկոլ Փաշինյանն ինչ կարողացավ՝ արեց մեկուկես տարվա մեջ, դրանից ավելին չի կարող անել ու այլևս չի էլ ստացվելու. ո՛չ ներդրումներ են գալու, ո՛չ էլ որևէ ոլորտի բարեփոխման հայեցակարգեր են հայտնվելու: Այսօրվա դրությամբ վարչապետն ընդամենը զբաղեցնում է այդ պաշտոնը և պարզապես օրեր է լրացնում:

 Իսկ համաճարակը ցույց տվեց, որ իշխող քաղաքական թիմն ամբողջովին ապիկար է վարակի դեմ պայքարում, ինչը, բնականաբար, շատացրեց հրաժարական պահանջողների թիվը: Եվ այստեղ ամենակարևորը թիվը չէ, որովհետև Հայաստանում այդքան էլ շատ չեն քաղաքական լուրջ ազդեցություն ունեցող ուժերը»,-ասաց քաղտեխնոլոգը:

Նա շեշտեց, որ իշխանական թիմի արձագանքները հիվանդագին էին հատկապես կշիռ ունեցող ուժերի հայտարարություններից հետո:

«Շատ ավելի հիվանդագին ընդունեցին հենց ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը. խուճապահար արտահայտություններ, հին քրեական գործերով սպառնալիքներ և այլն: Իսկ ի՞նչն է նման արձագանքների պատճառը: Իրականում իրենք հասկանում են, որ վարչապետի վարկանիշը բավականին ցածր է, որ այն այլևս ոչ մի աղերս չունի 2 տարի առաջ եղած վարկանիշի հետ: 

Բացի այդ, հասկանում են, որ քաղաքական դաշտում և, առհասարակ, ոչ մի բնագավառում հաջողություններ չեն ունեցել: Իսկ ամենակարևորը հասարակությունն է, որի շատ մեծ հատված արդեն շատ հանգիստ կարող է դեմ լինել նրա կառավարմանը: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ սկսում են կիրառել նույն մեթոդները: Ես բազմիցս եմ խոսել ավտորիտար մեթոդներով կառավարվող համակարգի մասին, ընդգծել, որ այդ համակարգը չի փոխվել: Եվ եթե նախորդների ժամանակ կար քծնանք իշխող ղեկավարի նկատմամբ, հիմա քծնանքը հասել է կռապաշտության:

 Ոչ ժողովրդավարական համակարգում կա մի երևույթ, երբ ստորադասները սկսում են քծնել վերադասին ու ավելի շատ քննադատել այն թիրախին, որը վերադասի կողմից թշնամի է ընտրված: Նպատակն իրենց նվիրվածությունը վերադասին ցույց տալն է, ինչին ականատես ենք լինում նաև այս անձնիշխան համակարգում՝ «տես, քո հավատարիմներն ենք, մենք ջարդում ենք քո բոլոր թշնամիներին» տրամաբանության մեջ: 

Բացի այդ, ոչ ժողովրդավարական համակարգերում ընդդիմադիրներին լսելու կամ նրանց փաստարկներին հակափաստարկներ ներկայացնելու փոխարեն սկսում են սպառնալ անհեթեթ մեղադրանքներով, օրինակ՝ ինչ-որ ընտրակեղծարարների թեմայով:

 Եվ այստեղ հարց է առաջանում՝ այդ դեպքում 2018 թվականի մայիսին ինչպե՞ս էր այդ «ընտրակեղծարարներին աջակցող» ուժից աջակցություն ստանալով՝ վարչապետ դառնում, ինչպե՞ս էր հուշագիր ստորագրում: Թե՞ այդ ժամանակ պետք էր, ու նման թեմաներ գոյություն չունեին: 

Իսկ երբ պետք է լինում, այդ «խնդիրներն» ի հայտ են գալիս, որոնք, ինչպես միշտ, մերկապարանոց են, որովհետև ասվածները հաստատող ոչ մի դատական որոշում չկա: Այսինքն, ընդամենը մանիպուլ յացիոն, էժանագին տեխնոլոգիաներ են, որոնք եթե երկու տարվա մեջ ինչ-որ չափով աշխատում էին, հիմա ընդհանրապես չեն աշխատում: Մեծ հաշվով, էժանագին, չհիմնավորված մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներով փորձում է իր իշխանությունը պահպանել, և հիմա հենց այդ վիճակն է»,-շեշտեց Ա. Բադալյանը:

Խոսելով հնարավոր զարգացումներից՝ մեր զրուցակիցը նշեց. «Այսօր, այո, հրապարակային շատ գործընթացներ են տեղի ունենում, բայց ավտորիտար, անձնիշխան և ոչ ժողովրդավարական կառավարման համակարգին բնորոշ է մի երևույթ, ըստ որի՝ նման համակարգերում շատ գործընթացներ տեսադաշտից դուրս են տեղի ունենում: 

Եթե ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերը կարող են հրապարակային բանակցել և կոալիցիա ձևավորել՝ ընդդեմ իշխող քաղաքական ուժի, ոչ ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, այդ ամենը մի քիչ ոչ հրապարակային է տեղի ունենում: 

Ես գիտեմ, որ ոչ հրապարակային գործընթացներ են տեղի ունենում թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս, բայց թե դա ինչի կհանգեցնի, դժվար է ասել: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ այդ ամենի արդյունքում ընդհուպ մինչև վարչապետի հրաժարականի հարց բարձրանա»:

Ինչ վերաբերում է այս փուլում նման պահանջները ոչ պատեհ համարելուն, Ա. Բադալյանը նկատում է. «Առաջին նախագահն էլ նշեց, որ պատերազմ է, և պատերազմի ժամանակ իշխանությունների դեմ ցանկացած քննադատություն դավաճանություն է: 

Նման դրսևորումները պարզապես PR տեխնոլոգիա են, որոնց նպատակը հասկանալի է: Ինչ վերաբերում է մասնավորապես վարչապետի կողմնակիցներին, ապա նրանք իրենց ճիշտ լինելն ապացուցելու փաստարկներ չունեն, և շատ հարցերում տապալվել են: 

Եվ փաստարկներ չունենալով՝ փորձում են զգացմունքային դաշտում խաղալ, որը արդյունք չի տալիս: 

«Մի քննադատեք մեզ, որովհետև պատերազմ է, և դուք ազգային դավաճան կլինեք» ասելը ոչ թե փաստարկ, այլ ընդամենը զգացմունք է, որը չի աշխատելու. սոցիալական վատ վիճակում գտնվող մարդկանց համար բացարձակ նշանակություն չունի, թե ինչ կասեն իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները: Ամեն դեպքում, նրանք քննադատելու են ու պահանջելու են վարչապետի հրաժարականը»:

Քաղտեխնոլոգի խոսքով, իշխանության հիմնական խնդիրը մեծամտության սինդրոմով տառապելն է, ինչով էլ պայմանավորված է այլ ուժերի հետ համագործակցության բացակայությունը:

«Իրենց թվում է, թե երկու տարի առաջ իրենց շնորհիվ ինչ-որ մեծ, նմանը չունեցող համաշխարհային գործընթաց է եղել, ինչի արդյունքում փաստացի իշխանափոխություն են արել, և ընտրություններին 70 տոկոսի ձայնն են ստացել: Թվում է, որ այս ամենը տաղանդի արդյունք է, ու հիմա իրենք ընդհանրապես այլ ուժերի լսելու կարիք չունեն: 

Սա բնորոշ է ավտորիտար կառավարման համակարգով ղեկավարողներին, որոնց նաև թվում է, որ ամենախելոքն են, քանի որ հաջողացրել են իշխանության գալ ու պահել այն: 

Բացի մեծամտությունից, հիմնական խնդիրը նաև անսխալականության սինդրոմն է: Եվ անգամ համաճարակային իրավիճակը չփոխեց այդ պատկերացումները»,-ասաց մեր զրուցակիցը:

 

Նա հավելեց՝ զարմանալի չէ, որ այս իրավիճակում իշխանությունները մեղքը բարդում են հիմնականում շարքային քաղաքացիների վրա:

«Վարչապետը չի կարող ընդունել, որ մեղավոր է, որովհետև կա նախ անսխալականության սինդրոմը: Բացի այդ, եթե ընդունի, ընտրողների աչքերում իր վարկանիշը կնվազի, իրեն այլևս «մեսիա» չեն համարի, որովհետև «մեսիան» չէր կարող սխալներ թույլ տալ: Ինքն առաջնորդվում է այդ սկզբունքով՝ կարծելով, թե մինչև հիմա ամեն ինչ ճիշտ է արել. 

«Տեղի ունեցավ քաղաքական, տնտեսական հեղափոխություն, աննախադեպ աճ, և հիմա էլ ստեղծում ենք հակավարակային հեղափոխական շարժում»: Իսկ մարդիկ, փաստորեն, իրենց մեղքով են վարակվում: Մեծ հաշվով, մեղավորը ժողովուրդն է: 

Ընդհանուր առմամբ, կա՛մ հրապարակային չի ընդունում սխալները՝ խուսափելով դրանք ընդունելուց հետո հնարավոր զարգացումներից, ինչպիսիք այլ հարցադրումներն ու անգամ հրաժարականի պահանջն են, կա՛մ իսկապես հավատացել է, որ ինքն անսխալ է, «մեսիան» է, որը եկել է փրկելու հայ ժողովրդին»,-շեշտեց Ա. Բադալյանը:

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգը հավելեց. «Երբ ռազմավարական մտածելակերպ ու նման պատկերացում չկա, սկսում ես ընդամենը փաստեր արձանագրել, դառնում ես ժամանակագիր: Իսկ կառավարման համակարգը, ամեն դեպքում, հստակ ռազմավարական մտածելակերպ է պահանջում: 

Երկրի վարչապետը երկրի զարգացման հստակ ծրագրեր պետք է ներկայացնի՝ հաշվի առնելով նաև այն համաշխարհային իրավիճակը, որն այսօր է ստեղծվել: Պատկերացրեք՝ հայկական պետությունը մոլեգնող օվկիանոսում մի փոքրիկ նավ է, ահռելի մեծ ալիքները գալիս են, և պետք է անընդհատ խուսանավես ու չխորտակվես: Բայց դրա փոխարեն, երկրի վարչապետը ալիքներն է հաշվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»