Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Առեղծվածը մնում է առեղծված. ո՞րն է Ստրադիվարիուսի ջութակների գաղտնիքը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անտոնիո Ստրադիվարիուսն ապրել է 92 տարի և իր ամբողջ կյանքի ընթացքում երաժշտական գործիքներ է պատրաստել: Նա ստեղծել է դրանց մոտ 600 օրինակ, որոնք հայտնի են «Ստրադիվարիուսի ջութակներ» անվանումով: Անտոնիո Ստրադիվարիուսը (1644-1737) լարային գործիքների իտալացի վարպետ է Միլանի դքսության Լոմբարդիա մարզի Կրեմոնա կոմունայից։ 

Նա եղել է լարային գործիքների իտալացի վարպետ Ամատիի աշակերտը և Կրեմոնայում ունեցել է սեփական արհեստանոց։ Երկար տարիներ Ստրադիվարիուսն աշխատել է իր ուսուցչի եղանակով և միայն մոտ 56 տարեկանում է պատրաստել ջութակի սեփական նմուշօրինակը։ Այդ ժամանակից էլ ստեղծվել են նրա լավագույն գործիքները։ Վարպետի կյանքի վերջին տարիների ստեղծած գործիքները բացառիկ են: 

Դրանք ունեն իրենց անուններն ու պատմությունը: Ստրադիվարիուսի պատրաստած ջութակները, ալտերը և թավջութակները աչքի են ընկնում հնչեղության կատարյալ հատկանիշներով՝ հստակ, հյութեղ տեմբրով, գեղարվեստական ձևավորման կատարելությամբ, նրբագեղությամբ բնափայտի ընտրությամբ։ 

Այդ գործիքների համար իսկական որս է իրականացվում, դրանք փորձում են գնել և անգամ հափշտակել: 

«Ստրադիվարիուսի ջութակները» դարձել են երկրպագության խորհրդանիշ: Ներկայումս նման ջութակներ նվագում են միայն տաղանդավոր երաժիշտները: Այս գործիքների արժեքը գերազանցել է բոլոր ընդունելի սահմանները ՝ հասնելով մի ամբողջ կարողության: Ստրադիվարիուսի ջութակների եզակիությունն այն է, որ անգամ ներկայիս զարգացած տեխնոլոգիաների և ժամանակակից նյութերի դարաշրջանում անհնար է ստեղծել նման գործիք: 

Դա մնում է որպես Անտոնիո Ստրադիվարիուսի գաղտնիք: Մեծ Բրիտանիայի Ջութակագործների միավորումը իր ամսագրում բազմիցս փորձել է բացահայտել ջութակ ստեղծողի գաղտնիքը: Եվ ամեն անգամ՝ անարդյունք: Առեղծվածը մնում է առեղծված: Մասնագետները կարծում են, որ այդ ջութակների եզակիությունը կապված է 17-րդ դարի փայտի հետ, որից պատրաստվել են այդ գործիքները: 

Հիմա այդպիսի փայտ չկա, և, ամենայն հավանականությամբ, այլևս երբեք չի լինի: Ժամանակի ընթացքում եղանակը կտրուկ փոխվել է, և ծառերը փորձել են արագորեն հարմարվել ջերմաստիճանային նոր պայմաններին: 

Փայտի կազմի մեջ տեղի են ունեցել հատուկ քիմիական գործընթացներ: Հենց այդ ժամանակահատվածում էլ ստեղծվել է եզակի ջութակների մեծ մասը: Հետագայում ծառերը հարմարվել են նոր եղանակին, և անտառի ներսում նման գործընթացներ այլևս տեղի չեն ունեցել: Սակայն ջութակները, որոնց ձայնը եզակի է, մնացել են: 

 

 

Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտինը զարմացած էր, որ Փաշինյանը ԼՂ-ն Պրահայում ճանաչել է Ադրբեջանի մաս. Լավրով Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել