Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալի­և­ին չեն հե­տաքրք­րում սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան մարդ­... ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Շատ դեպքերում պետական կառույցները գործում են իրարից անկախ և... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սննդամթերքի շուկայում կրկին գնաճ կա. պարենային որոշ ապրանքնե... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 14.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. «Ժողովուրդ». Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները Ինչ իրավիճակ է եղել սահմանին գիշերը «Ժողովուրդ». Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում Ալի­և­ին չեն հե­տաքրք­րում սե­փա­կան հա­սա­րա­կու­թյան մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը 130 հանցագործություն՝ երեք օրում. 14 ընտանեկան բռնություն, 18 գողություն, 31 մարմնական վնասվածք Մամեդյարովի դաժան «վրեժը». ով է «տապակվելու» Բաքվում Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Իվետա Տոնոյան Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ Ավինյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան «Բնական է, որ այդպես կմտածեին». Էլեն Ազնավուրյանը՝ բաժանվելու լուրերի մասին Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը

Հա­յաս­տա­նում իրո­ղու­թյուն է փոխ­վել.ին­չո՞ւ են այդ­պես կառ­չած պաշ­տոն­նե­րից

Հայաստանը քաղաքական զարգացումների նոր շրջափուլ է թևակոխում։ Կորոնավիրուսի համավարակը քաղաքական դաշտում էական փոփոխություններ է մտցրել։ 

Եթե իշխանություններին մի քանի ամիս առաջ թվում էր, թե իրենք վայելում են ժողովրդի մեծամասնության վստահությունը և ամուր նստած են իրենց աթոռներին (չնայած, Փաշինյանը հիմա էլ ուզում է ցույց տալ, թե իբր այդպես է), ապա ներկայումս հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։

Այս իրողության պատճառն այն է, որ իշխանությունները ժամանակին պատշաճ քայլեր չձեռնարկեցին համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Եվ քաղաքական օրինաչափությունների տեսանկյունից տրամաբանական պետք է համարել, որ իշխանությունների ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերի ակտիվացում է նկատվում։ Տարբեր շրջանակների կողմից նաև հրաժարականների պահանջներ են հնչում՝ ընդհուպ մինչև վարչապետի հրաժարական։ Սրանք քաղաքական դաշտի համար շատ կարևոր իրողություններ են, որոնք ահազանգում են այն մասին, որ իշխող քաղաքական ուժը վարչապետի գլխավորությամբ շատ լուրջ թերացումներ ունի։

 Եվ այստեղ խնդիրը վերաբերում է ոչ միայն երկրի առողջապահական ոլորտին, հիվանդության վիճակագրությանն ու արձանագրված մահվան դեպքերին, այլև սոցիալ-տնտեսական ասպեկտին, քանի որ տնտեսական ճգնաժամը դեռևս երկար ժամանակ իրեն զգալ է տալու։

Ահա և սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը այդքան արագ «ապաքինվեց» կորոնավիրուսից (մեկուսացման մեկ շաբաթում), ու հայտարարեց, որ վերադառնում է առօրյա աշխատանքային ռեժիմի։ Եվ տպավորություն էր, թե Փաշինյանը աշխատանքի վերադառնալուց հետո պետք է հայտարարի հանրության լայն զանգվածների համախմբման և կորոնավիրուսի դեմ ավելի հուժկու պայքարի սկզբնավորման մասին, սակայն վերջինիս ուղերձներն այլ էին։

Ըստ վարչապետի քաղաքական շեշտադրումների, հանրությունը սևերի ու սպիտակների սեգմենտավորման տրամաբանությամբ բաժանվում է երկու մասի՝ մարդիկ, որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս շուտ հաղթահարվի (սա իշխող քաղաքական ուժին նկատի ունի), և մարդիկ (ընդդիմադիր ուժեր, որոնք քննադատում են Փաշինյանին), որոնք շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի և հնարավորինս վատ ընթացք ստանա:

Ավելի կեղծ ու արհեստական մոտեցում դժվար է պատկերացնել, բայց Փաշինյանի դեպքում այլևս դժվար է նման բաների վրա զարմանալը:

Հայաստանում դժվար թե գտնվի որևիցե քաղաքական ուժ, որը շահագրգռված լինի, որ կորոնավիրուսն էլ ավելի տարածվի ու իրավիճակն ավելի բարդանա, սակայն հարցն այն է, որ իշխանություններն իրենց թերությունները վերլուծելու, հասկանալու և ուղղելու փոխարեն փորձում են ատելություն սերմանել իրենց քննադատողների նկատմամբ և անգամ սպառնալ։  Ինչպես միշտ...

Պատահական չէ, որ նախօրեի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, թե «ժողովրդի վստահությունը վայելող» կառավարության նկատմամբ սաբոտաժային քայլերն արժանանալու են գնահատականի, և այդ գնահատականի հեղինակներն արժանանալու են շատ կոնկրետ քաղաքական ճակատագրերի՝ «նրանք նետվելու են Հայաստանի քաղաքական պատմության աղբանոցը»։

Սա վկայում է այն մասին, որ իշխանությունները փորձելու են կոշտ միջոցներ ձեռնարկել ընդդիմադիրներին ու ընդդիմախոսներին ճնշելու համար, որոնք տեղի են ունենալու նոր քրեական գործերի հարուցման, հետապնդումների, շանտաժի, վարկաբեկման և այլ մեթոդների միջոցով։ Ու այս ֆոնին պատահական չեն կարող լինել ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունները։ 

Սակայն իշխանությունները չեն ցանկանում հասկանալ, որ իրողություն է փոխվել, իրենք չունեն այն հանրային վստահությունը, որ ունեին 2018 թվականին, նույնիսկ 2019 թվականին, ընդդիմությանը ճնշելու դեպքում խոշոր հաշվով հարց չեն լուծելու, դրանով իրենց վարկանիշը չի բարձրանալու, ընդհակառակը՝ իրենց նկատմամբ անվստահությունը նոր մասշտաբներ է ընդունելու։ Դա լինելու է իրենց վերջի սկիզբը: 

Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե ինչու է Փաշինյանն այսպես կառչած իր պաշտոնին, որ պատրաստ է ցանկացած քայլի դիմել, միայն թե մի քիչ էլ երկարաձգի իր վարչապետությունը։ Տարբերակները շատ են, այդ թվում՝ պաշտոնանկությունից հետո պատասխան տալու գործոնը: 

Իսկ «ժողովրդի վստահությունը վայելելն» այլևս վաղուց ակտուալ չէ, նման բան չկա: Սակայն կա մի շատ կարևոր հանգամանք՝ թիմը, որն առաջին հերթին փորձելու է թույլ չտալ իշխանափոխություն: 

Չմոռանանք, որ իշխանության մեջ հայտնված մարդկանցից շատերը պատահաբար են հայտնվել տաքուկ տեղերում, Փաշինյանի հաշվին, ու, առանց վերջինիս, պարզապես զրո են։ Մյուս կողմից, իհարկե, նույն թիմի նկատմամբ էլ Փաշինյանը չունի լիարժեք վստահություն, մի քանի բացառություններով: 

Իսկ դա ավելի է խորացնում նրա տագնապները: Կարևորը, որ այդ տագնապներն ու անհանգստությունները չհանգեցնեն այնպիսի քայլերի, որոնք կարող են կործանարար լինել թե՛ իր, թե՛ երկրի համար:

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

website by Sargssyan