Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Հա­մա­ցան­ցը չի թող­նում, որ երե­խա­ներն ար­հեստ սո­վո­րեն»

ИНТЕРВЬЮ

Բոլորիս տներում էլ կարելի է հանդիպել փայտից պատրաստված գդալների, աքսեսուարների, զարդատուփերի և այլ իրերի: 

Առհասարակ, փայտամշակումը փոխկապակցված է մեր կենցաղի, մշակույթի, ապրելակերպի հետ։ Իհարկե, ժամանակի ընթացքում փայտից պատրաստված իրերը սկսեցին իրենց տեղը զիջել ավելի «նորաձև» նյութերից պատրաստված իրերին: Սրան զուգահեռ՝ ձեռքի աշխատանքը երբեք չի կորցնում իր արժեքը, և կարևոր է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք պահպանում են ավանդույթները:

Արմեն Օհանյանն ասում է՝ իր պապիկն աշխատել է փայտի հետ: «Ես 6-7 տարեկան էի, երբ նա մահացավ, բայց աղոտ հիշում եմ, թե ինչպես էր աշխատում փայտի հետ, բացի դա, միշտ աչքիս առաջ էին իր գործիքները: 1989 թվականին սկսեցի հաճախել Սիսիանի նկարչական դպրոց, որտեղ սովորել եմ հինգ տարի, 1999 թվականին զորակոչվեցի բանակ, այնտեղ տեսել եմ, թե քանդակն ինչպես են անում: Զորացրվեցի, վերադարձա տուն, իմ ձեռքով պատրաստեցի գործիքները, հետո սկսեցի քանդակն ինքնուրույն սովորել, ուսուցիչ կամ վարպետ չեմ ունեցել, ինքնուս եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենը:

Նշում է՝ հիմա էլ շարունակում է կատարելագործել իր հմտությունները: «Փայտագործության մասին գրքեր գտնելը շատ դժվար է, փորձում եմ ծանոթանալ հին տեխնոլոգիաներին, հիմա էլ համացանցի միջոցով եմ նորություններին առնչվում: Աշխատում եմ նորամուծություններ անել, հիմա սկսել եմ կանանց պայուսակներ պատրաստել՝ համադրելով կաշին ու փայտը: 

Հազվադեպ օգտագործում եմ նաև մետաղներ, փորձում եմ բոլորը համադրել իրար հետ և գեղեցիկ աշխատանքներ ստանալ: Իրերի զարդանախշերը հիմնականում հայկական թեմատիկայով են, ուղղակի վատ է այն, որ չկա գրականություն, որ հասկանանք՝ որ նախշն ինչ նշանակություն ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Արմենի աշխատանքները շատ բազմազան են՝ կանանց պայուսակներ, ծաղիկներ, զարդեր, հայկական հմայիլներ, գրակալներ և ոչ միայն: Նաև հետաքրքիր աշխատանքներ է պատրաստել, օրինակ՝ կախիչ, որի վրա կարող է միանգամից 5 տաբատ կախել: «Հմայիլներ եմ պատրաստում, դրանք հաճախ են պատվիրում:

Դրանց նախշերի պատմությունները շատ հետաքրքիր են: Պատրաստվում են հատուկ փայտից, գիշերով, կախում են տան երդիկներից, երեխայի օրորոցից, ըստ ավանդույթի, այն պաշտպանում է չար աչքից և չար ոգիների ազդեցությունից»,-ասում է նա:

Նշում է՝ փայտյա իրերի նկատմամբ պահանջարկն, ավաղ, նվազել է: «Լամինատ կոչվածը «դուրս եկավ», մեր գործը «կանգնեց»: Բայց ձեռքի աշխատանքը գնահատողներ, իհարկե, կան: Սիսիանում եմ բնակվում, այստեղ նրանք քիչ են: Նախընտրում են պլաստմասե իրերը: Օրինակ՝ պատրաստում եմ փայտյա գդալներ, բայց դրանք շատ դժվար են վաճառվում ՝ հիմնականում փառատոների ժամանակ»,-ասում է վարպետը:

 

Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների, փառատոների, որտեղ ոչ միայն ներկայացրել է իր աշխատանքները, այլ նաև կազմակերպվել են վարպետաց դասեր: 

«2018 թվականին Վաշինգտոնում եմ մասնակցել փառատոնի, մեկ տարի առաջ էլ եղել եմ Ջավախքում: Մի քանի երկրներ մասնակցում էին այդ փառատոնին, մաստեր կլաս եմ ցույց տվել: 

Մեր տեղական փառատոները հիմնականում կազմակերպում է «My Armenia» ծրագիրը, արդեն 4-րդ անգամ պետք է այն անցկացվի: Մասնակցել եմ մալինայի, ոչխարի խուզման փառատոներին: Երկու փառատոն էլ «կորցրեցի» կորոնավիրուսի պատճառով: Անկեղծ ասած՝ կորոնավիրուսը խառնեց բոլոր պլանները»,- ընդգծում է նա:

Արմենն ափսոսում է, որ մեծ արհեստանոց չունի: «Աշխատում եմ ավտոտնակում, տարածքը փոքր է, բայց դե, ինչ արած: Մի քանի տարի առաջ զբոսաշրջիկներ էին եկել ինձ հյուր, սկսեցի աշխատել, տարբեր իրեր պատրաստել, հետո իրենք գնեցին դրանք:

Նկատելի էր, որ նրանք սիրում են մաստեր կլասներ, ուղղակի տարածք չունեմ, որ կարողանամ նաև այդ ուղղությունը զարգացնել»,-պատմում է Արմենը:

Հետաքրքրվում եմ՝ իսկ աշակերտներ ունի՞: Արմենն ասում է՝ այս հարցում ամեն ինչ տխուր է: «Համացանցը չի թողնում, որ երեխաներն արհեստ սովորեն: Փայտի հանդեպ հետաքրքրություն չկա: 

Ծնողները նախընտրում են, որ երեխաները համակարգչային հմտություններին տիրապետեն, որ հետագայում կարողանան գումար աշխատել, ցանկանում են, որ երեխաները գնան այդ ուղղությամբ, այլ ոչ թե արհեստի: Մեր թաղամասում՝ նույն փողոցի վրա, տարբեր արհեստագործներ կան, բայց ոչ մեկս աշակերտ չունենք»,-ասում է նա:

Իսկ վերջում հավելում է՝ հիմա որևէ այլ գործով չի զբաղվում, փայտագործությունն իր եկամտի հիմնական աղբյուրն է:

 «Պատվերներ եմ ստանում արտասահմանից, պատրաստում և ուղարկում, այս հարցում ինձ օգնում է «My Armenia»-ն, «Տերյան» մշակութային կենտրոնը: Թե՛ Սիսիանում, թե՛ Երևանում գործում էին խանութներ, որտեղ վաճառում էին վարպետների պատրաստած իրերը, սակայն կորոնավիրուսի պատճառով դրանք այսօր չեն գործում»,-եզրափակում է Արմեն Օհանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ