Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Կա­ռա­վար­ման հա­մա­կարգն ամ­բող­ջո­վին դեպ­րե­սի­ա­յի մեջ է ընկ­նե­լու, ոչինչ չի աշ­խա­տե­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Համաճարակն առավել ակնհայտ դարձրեց այն իրողությունը, որ գործող իշխանություններն անընդունակ են որևէ լուրջ քայլի: Եվ այն, որ այս ամբողջ ընթացքում իշխանությունը պահպանվել է, պարզապես տարբեր պոպուլիստական գործոնների շնորհիվ էր: 

Ու երբ կոնկրետ խնդիր լուծելու հարց առաջացավ, բոլորի համար տեսանելի էր, որ իշխանությունները չկարողացան լուծել այն: Այս համոզմանն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նաև համաճարակի ֆոնին առկա ոչ պակաս ակտիվ ներքաղաքական զարգացումներին:

«Բավականին ամուր հիմք կար, որը ստեղծվել էր նախկինում և որի շնորհիվ մինչ այս համակարգն իներցիայով աշխատում էր: Բացի այդ, պարզապես Նիկոլ Փաշինյանի բախտը բերեց, որ այս ճգնաժամն ավելի ուշ ի հայտ եկավ:

 Բայց հիմա կա ակնհայտ խնդիր՝ մարդիկ հիվանդանում են, մահանում, ավելին՝ մահանում նաև հիվանդանոցից դուրս: Խնդիրներն այնքան ակնհայտ են, որ պարզապես բառակույտով, ներեցեք, նաև «կրուտիտով» չեն կարող այդ ամենը բացատրել: 

Համաճարակն, իհարկե, դարձավ շատ լուրջ կատալիզատոր՝ ռեակցիան ավելի արագացավ: Եվ, բնականաբար, մենք արդեն մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության փոփոխության «էնդշպիլին»: 

Տեսնում ենք, որ քաղաքական տարբեր ուժեր արդեն հայտ, նաև հրաժարականի պահանջ են ներկայացրել: Ընդհանուր առմամբ, մինչ այս ընդհանրապես քաղաքականություն չկար: 

Այսինքն, կային ինչ-որ ընդդիմախոսներ, առաջ քննադատում էին, ինչ-որ պատմություններ պատմում, իսկ հիմա կոնկրետ քաղաքական ուժեր կոնկրետ քաղաքական հայտարարություններ են արել, այդ գործընթացի վերաբերյալ անգամ կոնսուլտացիաներ են սկսում՝ փորձելով միասին գտնել այն ալգորիթմը, որով կարելի է հանգուցալուծման հասնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Ինչ վերաբերում է վերոնշյալ գործընթացի պատեհության վերաբերյալ դիտարկումներին՝ Ա. Ենոքյանը նկատեց. «Դրանք, իմ կարծիքով, հիմար թեզեր են: Թեզեր են, որոնք միտված են ինչ-որ գաղափարական, բարոյական հիմք ստեղծելուն, որով Նիկոլ Փաշինյանը կփորձի իր իշխանությունը պահպանելու գործողություններ ծավալել: 

Զուգահեռ՝ այնուամենայնիվ, տեսնում ենք, որ նա ամբողջովին տապալել է երկրի կառավարումը՝ մասնավորապես այս վերջին փուլում, երբ համաճարակի հետ կապված այնքան հակասական, այնքան ոչ տրամաբանական քայլեր արվեցին, որոնք ակնհայտ դարձրեցին իրավիճակին չտիրապետելու փաստը: Իսկ այս խնդրի լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է իր ձեռքից վերցնել իշխանական լծակները»:

Նա շեշտեց նաև՝ քննադատությունների վերաբերյալ իշխանության արձագանքի բովանդակությունը ևս չի փոխվել:

«Երբ Ն. Փաշինյանին և իր թիմին իրավիճակին չտիրապետելու համար քննադատում էին, այդ ամենը հերքելու համար պետք էր ուղղակի ցույց տալ իրավիճակը հաղթահարելու քայլերը: Ընդ որում, այդ քայլերը պետք է լինեին հստակ ժամանակացույցով, իրենց բյուջեներով, գիտական հիմնավորումներով և այլն: 

Այդպես, միգուցե, փորձեին և՛ այդ ուժերին, և՛ հասարակությանը համոզել, որ, այո, իրենք ի վիճակի են դուրս գալ այս ճգնաժամից: Մինչդեռ, դրա փոխարեն կրկին նույն պատասխանն է. 

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ կբռնեմ ձեզ, կբռնեմ նրա համար, որ ընդդիմությունը կատարում է իր գործը՝ քննադատում է իշխանություններին: Բայց, ներողություն, դա հենց ընդդիմության գործն է, ընդդիմության սահմանումն է: 

Կարելի էր ասել, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է բռնատիրության տանել, սակայն այդ ուղղությամբ տանելու համար իր ռեսուրսները շատ նվազ են: 

Այդ առումով նվազ են նաև Հայաստանի ռեսուրսները: Հաշվի առնելով նշվածը՝ իրավիճակն ավելի շատ կարելի է որակել որպես ոչ ադեկվատ ու անհեթեթ պատկեր: Կարծում եմ՝ իշխանությունը հասկանում է, որ, փաստորեն, այլևս չունի ժողովրդի անվերապահ օժանդակությունը, չունի նաև բարոյական ճնշման գործիքների մեծ մասը»,-ասաց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ, ըստ էության, քննադատողներից շատերին «նախկիններ» անվանելու հին մեթոդիկան ևս չի աշխատում:

«Հաշվի առնելով այդ ամենը՝ բավականաչափ լուրջ խնդրի առաջ են կանգնած: Փաստորեն, իրենք նոր իրավիճակում աշխատում են հին գործիքներով՝ ֆեյքերի գրոհներ, քրեական գործեր բստրել ու կոմպրոմատներ ի հայտ բերել: 

Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակին ադեկվատ գործիքներ չունեն, չեն կարողանում գտնել նոր գործիքակազմ, որով կկարողանան հաղթահարել ճգնաժամը»,-շեշտեց քաղաքագետը:

 

Նա մատնանշեց հատկապես կառավարելիության և որոշում ընդունելու խնդիրների մասին:

«Հիմնական խնդիրը կառավարելիությունն է, բացի այդ, քաղաքականության մեջ ամենակարևոր հարցը որոշում ընդունելն է: Ամբոխահաճության պատճառով Ն. Փաշինյանը շատ ու շատ հարցերում պարզապես վարանում է որոշում ընդունել:

Սկսենք Ամուլսարից և գանք արդեն մեր օրեր, երբ եթե անգամ որոշում էլ ընդունում է, անընդհատ այն հետ ու առաջ է անում: 

Վերոնշյալ խնդիրներից են բխում նաև որոշումների ռացիոնալ լինելու, դրանց ֆինանսական ապահովման հարցերը: 

Օրինակ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման մի քանի ծրագրեր են ներկայացրել, որոնք, ըստ էության, հարց չեն լուծում և պարզապես նպաստում են ոչ թե քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը, գոնե, այսպես ասած, յոլա գնալուն, այլ բյուջեի մսխմանը»,-նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով այս ֆոնին արված կադրային մի շարք փոփոխություններին, Աղասի Ենոքյանը նշեց, որ բնական է մտածելը, որ այս լարված իրավիճակում Ն. Փաշինյանը կգնա ուժային կառույցներն ամրացնելու ուղղությամբ:

«Մինչդեռ նա լրիվ հակառակն է անում: Նա այդ կառույցների համար անհասկանալի և անծանոթ մարդկանց է բերում, որոնք կառույցների աշխատանքից, ըստ էության, գաղափար չունեն: 

Դրանով իսկ նա պարզապես թուլացնում է այս կառույցների աշխատանքը: Իրեն թվում է, որ եթե բերի ինչ-որ մեկին, որն իր հանդեպ անձնական նվիրվածություն ունի, ապա դրանով ամբողջ համակարգն անձնական նվիրվածություն կունենա: Կարծում եմ՝ այդպես չէ:

 Ի վերջո, այն սպաները, այն աշխատակիցները, որոնք երդում են տվել, երդում են տվել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հայրենիքին: Եվ նրանք պարզապես չեն կարող աշխատել ոչ պրոֆեսիոնալների հետ: 

Ըստ իս, կլինեն շատ հրաժարականներ, կարծում եմ, որ պարզապես նաև լուռ բոյկոտ կլինի»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ այսպիսով այս կառույցների աշխատանքը ոչ թե հայտնվում է Ն. Փաշինյանի վերահսկողության տակ, այլ պարզապես պարալիզացվում է:

«Ընդհանուր առմամբ, սա կառավարման համակարգի հետագա կաթվածների է հանգեցնելու: Կառավարման համակարգն ամբողջովին դեպրեսիայի մեջ է ընկնելու, և պարզապես ոչինչ չի աշխատելու»,-ասաց նա՝ չբացառելով, որ առաջիկայում ևս մի շարք «բացահայտումների» ականատես կլինենք, որոնք ընդամենը անհեթեթ ցուցադրություն են և ամենևին չեն վկայում նույն ուժային կառույցների առօրեական աշխատանքի մասին:

Նրա խոսքով, այդ ամենը չի վկայի նաև այն մասին, որ Ն. Փաշինյանի իշխանությունն ուժեղացել է:

Ամփոփելով ու գնահատելով առկա ընդհանուր իրավիճակը՝ քաղաքագետը նկատեց. «Որքան էլ խոսվում է անհրաժեշտ համագործակցության մասին, այնուամենայնիվ, տարբեր քաղաքական ուժերի հայտարարությունները ցույց տվեցին, որ առաջին հերթին հենց իշխանությունները չեն գնում համագործակցության: 

Մինչդեռ քաղաքական ուժերը, կուսակցությունները բազմաթիվ առաջարկներ են արել, որոնք իշխանությունները պարզապես անտեսել են: Մեծ հաշվով, կարծում եմ, արդեն բավականաչափ տեսանելի է Ն. Փաշինյանի իշխանության վերջը, որից հետո արդեն որևէ եղանակով կստեղծվի նոր կառավարություն: Կարծում եմ՝ այս գործընթացն անշրջելի է»,-ասաց Ա. Ենոքյանը՝ նկատելով, որ հանգուցալուծման տարբերակներ արդեն իսկ կան:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինԹուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Արթուր Ավետիսյանը եզրափակչում են Ռուս խաղաղապահների հեռանալը ճիշտ որոշում է. ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամՈւկրաինայի չորս շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԹբիլիսիում շարունակվում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիան (տեսանյութ) «Ինքնաթիռում տեղերը բավարար չէին». երեխաներով տասնյակ ռուսներ չեն կարող թռչել ԱՄԷ-իցՏարածաշրջանային պատերազմ սկսվելու վտանգ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուԻսրայելը ծրագրել էր հակահարված տալ Իրանին ապրիլի 15-ի երեկոյան․ ԶԼՄ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀաքերները փորձել են գրոհել Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարներըԹբիլիսիի կենտրոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ տուժածներ կանՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)Ի՞նչ վիճակում է 3-րդ հարկից վայր ընկած երեխանՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էԴաղստանում բերման են ենթարկել Չեչնիայի ԱԻ նախարարին (տեսանյութ) Պետդումայում ռուս խաղաղապահների առաքելությունն անվանել են «լիովին կատարված»Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՄեր ապագան այդպես էլ չեկավ… հիմա հայրենիքս էլ չկա, հայրենիքիս պաշտպանն էլ, հերոսներին էլ ամեն օր արժեզրկում են «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Գյումրիում կանխվել է տղամարդու ինքնասպանությունը․ ի՞նչ է հայտնիՋուր չի լինի Ինչպես են ՌԴ խաղաղապահները հեռանում Արցախից (տեսանյութ)Թբիլիսիում քննարկվել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ռազմական համագործակցության կարևորությունը Լիլիթ Հովհաննիսյանը նորությունի ունիԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) Պուտինի՝ Թուրքիա այցելելու օրը դեռ չի համաձայնեցվել. ՊեսկովՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում. վիրավորվել է մի քանի մարդՎրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Փաշինյանի խոսնակը հերքում է տարածել Արտակարգ դեպք. Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև Կենդանակերպի նշաններ, որոնց բախտը հանկարծ կբերի ապրիլի վերջին Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԱլիևի հետ կա պայմանավորվածություն, որ կողմերը պետք է մեկական դիրք զիջեն և Տավուշից պետք է հանվեն Զինված ուժերըՔաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ղրիմի ռազմական օդանավակայանում հրդեհ է․ հնչել են պայթյուններ