Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 07.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Նոր նախագիծ. առաջարկվում է միջինը 4 անգամ ավելացնել դատարաններ դիմելու պետական տուրքի չափը Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս 10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

Թե ինչ­պես է իրա­կա­նու­թյուն փոխ­վում ընդ­դի­մու­թյու­նից իշ­խա­նու­թյուն դառ­նա­լիս

Համավարակի արդյունքում Հայաստանը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնած։ 

Թերևս տնտեսական գործոնով է պայմանավորված, որ իշխանությունները, չնայած վարակի տարածման ահագնացող ցուցանիշներին, խուսափում են նորից կարանտինային ռեժիմին անցնել, որը առողջապահական իրավիճակի տեսանկյունից կարող է արդյունավետ լինել։

 

Երկու ամիս տևած կարանտինի արդյունքում Հայաստանի տնտեսությունը լուրջ անկում է գրանցել։ Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել:

Վիճակագրական տվյալներն այսպիսին են՝ արդյունաբերությունը կրճատվել է 8,6 տոկոսով, շինարարությունը՝ 21 տոկոսով, կապի ոլորտը՝ 2,8 տոկոսով, առևտրի անկումը կազմել է 8,6 տոկոս և այսպես շարունակ։ Սակայն ուշագրավ է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս։

Ընդ որում, հետաքրքրական է, որ մինչ հանքարդյունաբերությունը, որը սերտորեն կապված է արտահանման ցուցանիշների հետ, երկնիշ աճ է գրանցել, մեր արտահանման ծավալները այս տարվա առաջին 4 ամսում նվազել են 12,6 տոկոսով, ինչը մասնագետների համար մտահոգիչ տարրեր է պարունակում։

Հանքարդյունաբերության այս կարգի աննախադեպ աճը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, փորձելով մեղմել տնտեսության ներսում ստեղծված դեպրեսիվ իրավիճակի ազդեցությունը, ավելի շատ հումք է արտահանել արտասահման, իսկ դրա համար հատուկ տնտեսական քաղաքականություն պետք չի եկել։

Խնդիրն այն է, որ հումքն ավելի էժան է գնահատվում, քան պատրաստի արտադրանքը։ Եվ քանի որ մի շարք մետաղների, մասնավորապես պղնձի գները տնտեսական ճգնաժամի արդյունքում պահանջարկի անկմամբ պայմանավորված դեռևս շարունակում են ցածր մակարդակում մնալ, ապա ստացվում է, որ հանքարդյունաբերության աճը տեղի է ունեցել հումքի արտահանման քանակական աճի հաշվին։ 

Ժողովրդական լեզվով ասած, կամ հենց ընդդիմադիր Փաշինյանի խոսքերով ասած՝ ընդերքը քանդել, ծախել են։

Մինչդեռ հարկ է նշել, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ԱԺ ամբիոնից քննադատում էր Հայաստանի տնտեսական աճը՝ նշելով, թե այդ աճը ձևավորվել է ընդամենը ընդերքը քանդելու, պետության ունեցած հանքային հարստությունները «թալանելու» արդյունքում։ 

Սակայն նշված հայտարարությունները բավական չէին, վարչապետ ընտրվելուց հետո էլ Փաշինյանը այս թեման բարձրացնում էր արդեն վարչապետի կարգավիճակով՝ ընդգծելով, որ պետք է անցնել ներառական տնտեսական համակարգի, այսինքն՝ պետք է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը էականորեն փոխվի։ 

Ընդ որում, Փաշինյանի կարծիքով, Հայաստանի տնտեսության մեջ մեծ հատված պետք է ունենա հետևյալ կառուցվածքը` բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ, թեթև արդյունաբերություն, սննդի վերամշակող արտադրություն։

Սակայն ավելորդ է խոսել այն մասին, թե որքանով են Փաշինյանի հայտարարություններն իրականություն դարձել։ 

Վերջինիս պաշտոնավարման ընթացքում անգամ չի ստեղծվել մետաղական հումքը վերամշակող որևէ գործարան, որպեսզի էժան հումք արտահանելու փոխարեն, Հայաստանը հնարավորություն ստանար ավելի թանկ գնով արտահանել պատրաստի արտադրանք։

Գոնե ներկայիս տնտեսական դժվարությունների փուլում կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտներ, թե ինչպես կարելի է զարգացնել տնտեսության իրական հատվածը, որը երկարաժամկետ հեռանկարում մեծ արդյունքներ է խոստանում։ Սակայն, ըստ տնտեսագետների գնահատականի, Փաշինյանը գնում է իր կողմից քննադատված ուղիով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

website by Sargssyan