Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Թե ինչ­պես է իրա­կա­նու­թյուն փոխ­վում ընդ­դի­մու­թյու­նից իշ­խա­նու­թյուն դառ­նա­լիս

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համավարակի արդյունքում Հայաստանը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնած։ 

Թերևս տնտեսական գործոնով է պայմանավորված, որ իշխանությունները, չնայած վարակի տարածման ահագնացող ցուցանիշներին, խուսափում են նորից կարանտինային ռեժիմին անցնել, որը առողջապահական իրավիճակի տեսանկյունից կարող է արդյունավետ լինել։

 

Երկու ամիս տևած կարանտինի արդյունքում Հայաստանի տնտեսությունը լուրջ անկում է գրանցել։ Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել:

Վիճակագրական տվյալներն այսպիսին են՝ արդյունաբերությունը կրճատվել է 8,6 տոկոսով, շինարարությունը՝ 21 տոկոսով, կապի ոլորտը՝ 2,8 տոկոսով, առևտրի անկումը կազմել է 8,6 տոկոս և այսպես շարունակ։ Սակայն ուշագրավ է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս։

Ընդ որում, հետաքրքրական է, որ մինչ հանքարդյունաբերությունը, որը սերտորեն կապված է արտահանման ցուցանիշների հետ, երկնիշ աճ է գրանցել, մեր արտահանման ծավալները այս տարվա առաջին 4 ամսում նվազել են 12,6 տոկոսով, ինչը մասնագետների համար մտահոգիչ տարրեր է պարունակում։

Հանքարդյունաբերության այս կարգի աննախադեպ աճը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, փորձելով մեղմել տնտեսության ներսում ստեղծված դեպրեսիվ իրավիճակի ազդեցությունը, ավելի շատ հումք է արտահանել արտասահման, իսկ դրա համար հատուկ տնտեսական քաղաքականություն պետք չի եկել։

Խնդիրն այն է, որ հումքն ավելի էժան է գնահատվում, քան պատրաստի արտադրանքը։ Եվ քանի որ մի շարք մետաղների, մասնավորապես պղնձի գները տնտեսական ճգնաժամի արդյունքում պահանջարկի անկմամբ պայմանավորված դեռևս շարունակում են ցածր մակարդակում մնալ, ապա ստացվում է, որ հանքարդյունաբերության աճը տեղի է ունեցել հումքի արտահանման քանակական աճի հաշվին։ 

Ժողովրդական լեզվով ասած, կամ հենց ընդդիմադիր Փաշինյանի խոսքերով ասած՝ ընդերքը քանդել, ծախել են։

Մինչդեռ հարկ է նշել, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ԱԺ ամբիոնից քննադատում էր Հայաստանի տնտեսական աճը՝ նշելով, թե այդ աճը ձևավորվել է ընդամենը ընդերքը քանդելու, պետության ունեցած հանքային հարստությունները «թալանելու» արդյունքում։ 

Սակայն նշված հայտարարությունները բավական չէին, վարչապետ ընտրվելուց հետո էլ Փաշինյանը այս թեման բարձրացնում էր արդեն վարչապետի կարգավիճակով՝ ընդգծելով, որ պետք է անցնել ներառական տնտեսական համակարգի, այսինքն՝ պետք է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը էականորեն փոխվի։ 

Ընդ որում, Փաշինյանի կարծիքով, Հայաստանի տնտեսության մեջ մեծ հատված պետք է ունենա հետևյալ կառուցվածքը` բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ, թեթև արդյունաբերություն, սննդի վերամշակող արտադրություն։

Սակայն ավելորդ է խոսել այն մասին, թե որքանով են Փաշինյանի հայտարարություններն իրականություն դարձել։ 

Վերջինիս պաշտոնավարման ընթացքում անգամ չի ստեղծվել մետաղական հումքը վերամշակող որևէ գործարան, որպեսզի էժան հումք արտահանելու փոխարեն, Հայաստանը հնարավորություն ստանար ավելի թանկ գնով արտահանել պատրաստի արտադրանք։

Գոնե ներկայիս տնտեսական դժվարությունների փուլում կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտներ, թե ինչպես կարելի է զարգացնել տնտեսության իրական հատվածը, որը երկարաժամկետ հեռանկարում մեծ արդյունքներ է խոստանում։ Սակայն, ըստ տնտեսագետների գնահատականի, Փաշինյանը գնում է իր կողմից քննադատված ուղիով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան