Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Այդ գոր­ծի­քա­կազ­մը վաղ թե ուշ իրենց դեմ է աշ­խա­տե­լու»

ИНТЕРВЬЮ

Յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար ամենակարևոր խնդիրներից մեկը քաղաքական հետապնդումների և քաղբանտարկյալների բացառումն է: Փաստաբան Լուսինե Սահակյանի պնդումն է, որը նշվածին զուգահեռ հիշեցնում է նաև ներկայիս իշխանության՝ նախկինում արված հայտարարությունները:

«Մինչ իշխանությունը ստանձնելն այս իշխանության ներկայացուցիչները, հատկապես Նիկոլ Փաշինյանը, բարձր գոռում էին այն մասին, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, և հիմա, կարծես, նման հետապնդումներ չպետք է լինեին: 

Սակայն կյանքն այլ պատկեր ցույց տվեց. իրականում իշխանության առաջին իսկ օրվանից այս իշխանությունները սկսեցին քաղաքական հետապնդումներ իրականացնել: Քրեական գործերի, առաջադրված մեղադրանքների հետևում հիմնականում քաղաքական ենթատեքստ էր թաքնված:

 Եվ մենք տեսանք, որ իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշումները հասան նաև դատական համակարգին:

 Ես չեմ ցանկանում դատական համակարգը տարանջատել իրենց քաղաքական հակառակորդներից, որովհետև իրենց քաղաքական հակառակորդներից, անգամ հնարավոր քաղաքական հակառակորդներից ձերբազատվելու համար տարբեր քրեական գործեր հարուցվեցին, որոնք հասան դատարաններ, որ դատարաններն անձանց ազատությունից զրկեն ու հետապնդումները շարունակվեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը:

Փաստաբանը հավելեց՝ այն դեպքերում, երբ դատարանները հրաժարվեցին քաղաքական պատվերներ կատարել, և օրինական լուծումներ տրվեցին, հետապնդումներ սկսեցին արդեն դատարանների նկատմամբ. 

«Այսքան բացահայտ հետապնդումներ երբեք ոչ մի իշխանության օրոք չեն եղել: 

Իրենք անգամ չեն թաքցնում, որ իրականում հետապնդում են իրականացնում: Իրենք անգամ մինչ գործը սկսելը, մինչև մեղադրանքներ առաջադրելն են հայտարարում այդ մասին: 

Ընդ որում, փորձում են ժողովրդի հետևում թաքնվել՝ ներկայացնելով դա որպես ժողովրդի պահանջ: Եթե կա այնպիսի ժողովուրդ, որը ցանկանում է՝ անձինք հետապնդվեն իրենց քաղաքական նկատառումներից ելնելով, սա նույնպես երկրի խնդիրն է: Եթե իշխանությունն իսկապես ցանկանում է երկիր կառուցել, չպետք է ենթարկվի ժողովրդի ապօրինի պահանջներին, եթե, իհարկե, դա իրականում ժողովրդի պահանջն է: Նման բան իրականում չկա»:

Լուսինե Սահակյանը նշեց, որ այս ընթացքում իշխանություններն անգամ փորձ չարեցին, որ բացառվեն քաղաքական հետապնդումները:

«Եվ հիմա շատ ավելի է սրվել իրավիճակը, որովհետև մինչ այդ, կարծես, հակառակ բևեռում լուրջ պայքար չէինք տեսնում: Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ արդեն ձևավորվել են որոշակի ուժեր, որոնք այլևս չեն կարողանում հանդուրժել իրավիճակը: 

Արդեն, կարծես թե, քաղաքական լուրջ պայքար է սկսվում, ու այս պայմաններում տեսնում ենք, որ ակտիվացան նաև հետապնդումները: Երևում է նաև ապագան՝ հաշվի առնելով, որ ուժային կառույցների ղեկավարներ փոխվեցին: Ավելին, տեսանք, որ նույնիսկ դռնփակ դատական նիստերի դատավճիռներ հրապարակվեցին, ինչն իրավական երկրում անթույլատրելի է: 

Առհասարակ, ակնհայտ է ուղղությունը. ցանկացած դեպքում, երբ անձը հայտարարում է հակառակ դիրքորոշման մասին, ընդ որում, որքան ավելի լուրջ է հայտարարում, հետապնդումներն առավել ակնհայտ են դառնում: 

Հաշվի առնելով առկա զարգացումները՝ սա ավելի քան ակնառու է: Բացի այդ, մենք որոշակի ինֆորմացիա ունենք, ըստ որի՝ այդ հետապնդումները սպասվում են նաև ապագայում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ շատ ավելի լուրջ քրեական հետապնդումներ են սպասվում:

«Յուրաքանչյուր իշխանություն պետք է հասկանա, որ երբ բացում է պանդորայի արկղը, դա վտանգ է բոլորի համար: Իրենք պետք է հասկանան, որ երբ սկսում են այդ գործիքակազմով աշխատել, բնականաբար, այն վաղ թե ուշ իրենց դեմ է աշխատելու: Ավելին՝ համակարգում կան մարդիկ, որոնք այդ գործիքակազմն աններելի են համարում: Իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց հենարաններն էլ են կորցնում նման գործելաոճով. ինչ-որ անձանց բերել, ինչ-որ կառույցների ղեկավար նշանակել ու հուսալ, որ այդ կառույցներն ամբողջ ծավալով իրենց պատվերը կատարելու են, ճիշտ չէ. այդ կառույցներն էլ են վաղ թե ուշ սկսելու իրենց դեմ աշխատել: 

Կան երևույթներ, որոնք փաստում են, որ մարդիկ ուղղակի պատրաստ չեն պատվերներ կատարել ու հեռանալու դիմումներ են գրում: Մի մասն էլ չի հեռանում, բայց իշխանությունների դեմ որոշակի բացասական կարծիք է կուտակվում, որոնք ինչ-որ մի պահի կարող են գործողությունների վերածվել: 

Բայց այս ամենից զատ՝ իրենք միշտ պետք է հիշեն, որ անվերջ իշխանության չեն լինելու, ու երբ պետության ուղին են փոխում, կատարում են գործողություններ, որոնք վաղ թե ուշ հանգեցնելու են պետություն կորցնելուն, դա ևս իրենց դեմ է աշխատելու: 

Ավելին, եթե անգամ հետո իշխանությունները փոխվեն, այդ նույն մեքենայի տակ իրենք են ընկնելու: Պետք է հասկանալ, որ սա անթույլատրելի է, և սա պետք է հասկանա նաև ժողովուրդը. կան գործիքակազմեր, որոնք ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել»,-եզրափակեց փաստաբանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване