Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք է հաս­կա­նալ՝ աշ­խարհն ինչ հե­տաքրքր­վա­ծու­թյուն ունի մեր նկատ­մամբ». մաս­նա­գե­տը՝ զբո­սաշր­ջու­թյան ոլոր­տի խնդիր­նե­րի մա­սին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անկախությունից ի վեր տարբեր ժամանակաշրջաններում զբոսաշրջությունը սահմանվել է որպես տնտեսության գերակա ճյուղ: Բոլոր կառավարությունները ներկայացրել են ոլորտի զարգացման իրենց հայեցակարգերը, կատարվել է որոշակի աշխատանք, սակայն ոլորտում գործունեություն ծավալողները մշտապես բարձրաձայնել են այն հարցը, որ խնդիրներ կան, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում՝ ամենատարրական հարցերից, օրինակ՝ ենթակառուցվածքների բացակայությունից մինչև ճանապարհների ոչ բարեկարգ լինելը:

Զբոսաշրջության զարգացման մասնագետ, խորհրդատու Գևորգ Բաբայանը նշում է՝ 15 տարի ակտիվ աշխատել է տուրիզմի ոլորտում թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, և այս ընթացքում, նրա խոսքով, շատ բան է փոխվել: 

«2008 թվականից մինչ վերջերս Վրաստան-Հայաստան ուղղությունների վրա ակտիվ աշխատել եմ և կարող եմ ասել, որ տարիների ընթացքում փոփոխություններ եղել են: 

Բայց ամեն դեպքում պետք է նշեմ՝ եթե խոսում ենք կառավարության ներգրավվածության մասին, Հայաստանում նախկին իշխանությունների մոտեցումները շատ վատն էին զբոսաշրջության ոլորտի նկատմամբ, անգամ փակեցին զբոսաշրջությանն առնչվող հարցերը կարգավորող գերատեսչությունը, որն այն ժամանակ ներառված էր էկոնոմիկայի նախարարության մեջ: Հետո այն նորից բացեցին, սակայն ֆիկտիվ, այն ոչ մի մեծ բան չարեց: Հեղափոխությունից հետո զբոսաշրջության ոլորտի նկատմամբ մոտեցումը փոխվեց: Ճիշտ է՝ կան խնդիրներ թե՛ պրոֆեսիոնալիզմի, թե՛ անձնակազմի, թե՛ մոտեցումների առումով, բայց գիտեմ՝ ուզում են ինչ-որ բան անել: 

Ընդունակությունը մեկ այլ բան է, բայց որ ցանկությունը կա՝ վստահ եմ: Եթե նախկինում դա ձևական բնույթ էր կրում, ապա հիմա ինչ-որ քայլեր արվում էին: Լոուքոսթերների հետ պայմանագրերը շատ գովելի էին, հույս կար, որ այս տարի մեծ բում է լինելու: 

Երբ սկսեցին խոսել, որ բյուջետային ավիաընկերությունները գալիս են, բարձրաձայնեցի, որ Հայաստանը պատրաստ չէ մեծ հոսքի, և դա կարող է մեկ այլ խնդրի հանգեցնել, սակայն, ցավոք, համաճարակը մեկ այլ իրականության առջև կանգնեցրեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանն՝ ընդգծելով, որ փոփոխություններ կան, բայց հիմնականում ամեն ինչ թողնված է ինքնահոսի:

Շատ է խոսվում այն մասին, որ մեր երկիրն առնվազն մի քանի ուղղություններով կարող է զարգացնել զբոսաշրջությունը, և մեր երկրի պոտենցիալը դեռևս լիովին բացահայտված չէ: Մեր զրուցակիցը ևս համաձայն է այս տեսակետի հետ՝ Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը բացահայտված չէ, բայց պետք է խոսել ևս մեկ կարևոր հարցի մասին: 

«Երկու տարի առաջ հանրային հանդիպումներից մեկի ժամանակ զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանին հարցրեցի՝ դուք ինչպե՞ս եք դիրքավորում Հայաստանը: 

Նա նշեց՝ ինչպես Հնդկաստանի դեպքում՝ 360 աստիճան: Սա բացատրվում է հետևյալ կերպ՝ մեր երկրում իրենք բոլոր ոլորտները հավասարապես առաջ են մղում շուկայում: Մասնագիտական առումով դա ճիշտ չէ, լավ չէ, քանի որ մենք 360 աստիճան չենք կարող դիրքավորվել, չենք կարող նման մոտեցում ունենալ: 

Պետք է հասկանանք, թե որ ուղղություններն ինչ պոտենցիալ ունեն, որ թրենդներն են գործում աշխարհում, ինչպես է աշխարհը մեզ նայում, ինչ հետաքրքրվածություն ունի մեր նկատմամբ, և որ ոլորտները պետք է սկսենք զարգացնել: Այ հենց դա էր մեծ խնդիրը: Նախկինում չկար, հիմա էլ չկա հստակ ռազմավարություն, թե Հայաստանն ինչ և ինչի պոտենցիալ ունի: 

Օրինակ՝ ծովափնյա՞ հանգստի: Այդ պոտենցիալը չունենք: Տուրիզմի տարբեր տեսակներ կան՝ արկածային, մշակութային, ազգային, սննդի և այլն: Յուրաքանչյուր երկրում կա զբոսաշրջության պոտենցիալ, ցանկացած երկիր ունի հնարավորություն հետաքրքրելու մարդկանց, կազմակերպություններին: Բայց հարցը հետևյալն է՝ տվյալ երկիրը գիտակցո՞ւմ է դա, հասկանո՞ւմ է, թե կոնկրետ իր որ հատկանիշներն են հետաքրքրում այլոց, ինչպես է դա ներկայացնում, որ մարդիկ գան մեր երկիր: 

Հիմա՝ մեր երկիրը հետաքրքրեց այլոց, հաջորդ հարցն է՝ կարո՞ղ են նրանք գալ, թե՞ ոչ: Ունենք նաև այդ խնդիրը: 2008-2009 թվականներին ճանապարհորդում էի, Եվրոպայում մասնակցում տարբեր կոնֆերանսների, սեմինարների, մտերմանում էինք մարդկանց հետ, ցանկություն էին հայտնում Հայաստան այցելել, բայց ինքնաթիռի տոմսերը 600-700 եվրո էին, ինչը հսկայական գումար էր: 

Բնականաբար, շատերը հենց այդ պատճառով չէին գալիս Հայաստան: Սրանք խնդիրներ են, ուստի երբ խոսում ենք պոտենցիալի մասին, պետք է պատասխանենք մի քանի հարցի՝ ինչի՞ պոտենցիալ, ո՞րն է մեր ռազմավարությունը, ինչպե՞ս ենք դա հանրայնացնում: Հայաստանի նման փոքր երկրում պետք է շատ թիրախային լինենք և հասկանանք՝ որ ոլորտների վրա ենք դնում մեր ներուժը և որ ուղղություններով փորձում առաջ գնալ»,-ընդգծում է զբոսաշրջության զարգացման մասնագետը:

Կորոնավիրուսն իրավիճակ փոխեց զբոսաշրջության ոլորտում: Հաճախ է ասվում՝ շատերը դուրս կմղվեն շուկայից ֆինանսական խնդիրների պատճառով: 

Ի՞նչ ելքեր փնտրել այս պարագայում: «Զբոսաշրջության ոլորտում գործող ընկերությունները պետք է վերադիրքավորվեն: Զբաղվել եմ ներգնա տուրիզմով, բայց հիմա սկսում եմ ուղղությունս փոխել դեպի ներքին տուրիզմ՝ հասկանալով, որ ներգնա տուրիզմ շատ չենք ունենալու, եթե ընդհանրապես ունենանք, դա մեծ հաջողություն կլինի: Այս պահին իմ դիտարկումները, սպասելիքները խիստ վատատեսական են: Օրինակ՝ Եվրոպան բացում է իր ներքին սահմանները, սակայն միջազգային տուրիզմի առումով մեծ սպասելիքներ չենք կարող ունենալ: 

Այլ բան են Ռուսաստանից կամ ԱՊՀ երկրներից ժամանումները: ԱՊՀ տարածքը շարունակվում է ընկալվել որպես մերը, հարևանի տուն գնալու պես է նայվում մի երկրից մյուսը ճամփորդելը, քան, օրինակ՝ Եվրոպա գնալը: Ունենք որոշակի սպասումներ այս առումով, եթե, իհարկե, համավարակի հետ կապված ավելի ծանր վիճակի չգնանք: Ներքին տուրիզմը հիմա բավականին ակտիվանում է, իհարկե, մարդիկ պետք է մեկուսացում ապահովեն համաճարակը չսփռելու համար, բայց շատերը ցանկանում են իրենց մշտական առօրյայից, դեպրեսիվ իրականությունից կտրվել: 

Հարցն այն է, թե ինչպես են կազմակերպությունները դիրքավորվում: Մի շարք զբոսավարներ ու կազմակերպություններ արդեն իսկ սկսում են իրենց ծառայություններն այս ոլորտում առաջարկել, որը բերում է հաջորդ կոնֆլիկտին: Ներգնա տուրիզմի ծառայություններն իրենց գնով ավելի բարձր են, և դրանով զբաղվողների համար մեծ անակնկալ էր թեքվել դեպի ներքին տուրիզմ և տեսնել, որ այստեղ գներն ավելի ցածր են: 

Հիմա մրցակցությունը մի կողմից բերելու է նրան, որ գները նվազեն, մյուս կողմից՝ ավելանալու են այլ ծախսեր, այս կերպ գները բալանսի կգան, նախկին էժան գները չեն լինի, բայց ներգնայի թանկ գներն էլ չեն լինի, որովհետև մեր քաղաքացիներն այնքան աշխատավարձ չեն ստանում, որ կարողանան վճարել եվրոպական գներ: Այստեղ որոշակի փոփոխություններ կլինեն: Ես, օրինակ՝ ներգնա տուրիզմի որակից գոհ չեմ, միշտ քննադատել եմ, ասել, որ որակը շատ վատն է, հետամնաց, բայց ինչ էլ լինի, դա ավելի լավն է, քան ներքին տուրիզմի ոլորտում եղած որակը: 

Այն, որ ներգնա տուրիզմի ներկայացուցիչները «թեքվում են» դեպի ներքին տուրիզմ, ունենալու ենք որակական փոփոխություններ: Արդեն ինչ-որ զարգացումներ կան: 

Հիմա այն մասին, որ այս ոլորտում գործող շատ ընկերություններ գուցե սնանկանան: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ որևէ պետություն կամ համակարգ կարող է 100 տոկոսով երաշխավորել, որ որևէ ընկերություն չի սնանկանա, դա աբսուրդ է:

 Տուրիզմի ոլորտում շատերն արդեն իսկ փոխում են իրենց գործը՝ հասկանալով, որ այս տարի տուրիզմ չի լինելու: Սա ճգնաժամի հետ եկող անխուսափելի երևույթներից է: Պետք է սա հասկանալ, լուծումներ գտնել, վերադիրքավորվել ու այլ շուկաներ բացել»,եզրափակում է Գևորգ Բաբայանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան