Կառավարության նոր որոշումը. Այսուհետ...
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշեց, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը հնարավորություն չի նախատեսում նոտարական վավերացված գործարքից հետո պետական գրանցում իրականացնելու դեպքում 30-օրյա ժամկետը հարգելի համարել: «Այսինքն որեւէ հիմք չկա, որով անցը կարող է այդ ժամկետի խախտումը հիմնավորել իր մեղքին չկախված հանգամանքներով: Դա ճանաչվել է հակասահմանադրական, դրա համար մենք առաջարկում ենք սահմանել այն հիմքերը, որոնց դեպքում՝ անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել եւ դա կադաստրի կողմից հարգելի համարվի եւ պետական գրանցումն իրականացվի:
Շարունակությունը՝ այստեղ