Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 06.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս 10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

Առկա իրավիճակը որպես հնարավորություն չի օգտագործվել նաև կրթության ոլորտում

Կորոնավիրուսի տարածումն ազդեց հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ կրթական համակարգի։ Արտակարգ դրության պայմաններում հանրակրթական համակարգն անցում կատարեց հեռավար կրթության կազմակերպման տարբերակին։

Բայց դեռ հարց է, թե հեռավար կրթությունը ինչքանով է արդյունավետ կազմակերպվել։ 

Այս ընթացքում ականատես եղանք, թե ինչպես հազարավոր աշակերտներ՝ հիմնականում սոցիալապես անապահով, համապատասխան տեխնիկական միջոցների՝ համակարգիչների, սմարթֆոնների կամ համացանցի բացակայության պատճառով դուրս մնացին կրթական գործընթացներից։

Բացի դրանից, կրթության ոլորտի պատասխանատուները չկարողացան հանրակրթության կազմակերպման համար առաջարկել արդյունավետ և պաշտպանված տեխնոլոգիական լուծումներ և հարթակներ, որոնք կարող էին նաև որոշակի ֆինանսական ծախսեր պահանջել։

Դրա փոխարեն առաջարկվեց կիրառել «Zoom» հավելվածը, որը պաշտպանվածության և արդյունավետության տեսանկյունից չենք կարող համարել որպես լավագույն լուծում։ Եղել են դեպքեր, երբ այդ հավելվածով հաղորդակցության տեսանյութերը հայտնվել են համացանցում։

Համապատասխան քայլեր չձեռնարկվեցին նաև ուսուցիչների և աշակերտների տեխնիկական հմտությունները բարձրացնելու ուղղությամբ։ Եվ մինչև ուսուցիչներն ու աշակերտները սկսեցին տիրապետել այդ հմտություններին, դրա համար որոշակի ժամանակ պահանջվեց, իսկ այդ ժամանակը կարելի էր ավելի էֆեկտիվ օգտագործել և ծախսել դասեր կազմակերպելու վրա։

Բացի այդ, ԿԳՄՍ նախարարությունը պետք է ուղեցույցներ և չափորոշիչներ մշակեր, թե ինչպես պետք է կազմակերպվի հեռավար կրթությունը, ինչ պարբերականությամբ, ինչ հարցերի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձնել և այլն։

Խնդիրն այն է, որ խախտվել է կրթության կազմակերպման գործընթացում աշակերտների և ուսուցիչների առողջության պահպանման առաջնահերթ սկզբունքը, քանի որ հստակ ցուցում չկա, թե ինչքան ժամանակ է թույլատրվում նրանց անցկացնել համակարգչի առջև, և որքանով այն կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար։

Եվ քանի որ նախատեսված կրթական ծրագրերն ամբողջ ծավալով հնարավոր չէր իրականացնել հեռավար եղանակով, ակնկալվում էր, որ ոլորտի պատասխանատուները ծրագրերի որոշակի բեռնաթափում կիրականացնեին ու ցուցումներ կտային ուսուցիչներին կենտրոնանալ ամենակարևոր հարցերի վրա։

Առանձին հարց է նաև այնպիսի խրախուսիչ պայմանների ստեղծումը, որոնց պարագայում աշակերտները շահագրգռված կլինեին մասնակցել հեռավար կրթությանը և  բարձր առաջադիմություն դրսևորել, սակայն դրա փոխարեն ոլորտը կարգավորող նախարարությունը գնաց այլ ճանապարհով։ 

Նախարարությունը գործընթացի կեսից հայտարարեց, որ առցանց պարապմունքների գնահատականները չեն հաշվարկվելու: Արդյունքում կրթական գործընթացը սկսեց անլրջանալ, կորավ աշակերտների կողմից դասերին մասնակցելու մոտիվացիան, և նրանք սկսեցին զանգվածաբար բացակայել առցանց դասերից, որն ազդեց նաև ուսուցիչների տրամադրվածության վրա։

Սրանք հեռավար կրթության կազմակերպման հետ կապված խնդիրների միայն մի մասն է, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ արտակարգ դրության ժամանակահատվածը կրթական համակարգը նոր իրողություններին ադապտացնելու համար արդյունավետ չի օգտագործվել։ 

Իսկ առաջիկայում կրթական նոր սեզոնի մեկնարկն է, և եթե այս հարցերի շուրջ անհրաժեշտ լուծումներ չգտնվեն, ապա որոշ ժամանակ անց մեր կրթական համակարգը հնարավոր է, որ կանգնի ճգնաժամային իրավիճակի առաջ։ Առավել ևս, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սեպտեմբերից բնականոն դասընթացներ են լինելու: 

Ընդհակառակը, ամեն ինչ գնում է նրան, որ այս իշխանությունների պատճառով, վտանգը մինչև սեպտեմբեր թուլացած չի լինի, ուրեմն, հարկ կլինի դարձյալ շարունակել հեռավար ուսուցումը:

 ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

website by Sargssyan