Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 05.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը Ալյումինի, պղնձի գինը նվազել է, մոլիբդենի գինն՝ աճել. գունավոր մետաղների գները Ադրբեջանի ԱԳՆ դեպարտամենտի տնօրեն է ձերբակալվել Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք. Ստեփան Դանիելյան Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել հասարակությանը, հիմա էլ սկսել է ռուսամետների ու ռուսատյացների բաժանումները, որոնց գինը կարող ենք վճարել պետության կորստի տեսքով. Անդրանիկ Թևանյան Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին Ճգնա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լու հար­ցում ին­չի՞ վրա է կա­ռա­վա­րու­թյան հույ­սը Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հուլիս). Միացյալ ընդդիմությունը անցկացրել է հերթական հանրավաքը Այսօր ունենք Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ եւ որակ. Փաշինյանն այցելել է ՊՆ Մենք համերաշխություն ենք բերում Հայաստանին. Արթուր Վանեցյան Օրենքը ՍԴ նիստը հետաձգելու հնարավորություն չի նախատեսում Հստակ գնահատականներ քաղաքական անցուդարձի վերաբերյալ. Արման Վարդանյանի հարցազրույցը (տեսանյութ) Ծառուկյանի պայքարը հանուն Հայաստանի է Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով որևէ հույս չու­նեն

«Հերիք է մեզ տանջեք». Ադրբեջանում սպասում են, թե երբ հայերը կհասնեն Կուր գետին

Ադրբեջանում մեծ շուքով 3 եվրախորհրդարանականների նամակը ներկայացնում են որպես մեծ դիվանագիտական հաղթանակ։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի երեք անդամ մտահոգություն են հայտնել, որ կառուցվում է Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհը։

Ադրբեջանի արտաքին քաղաքականության լիակատար ձախողման ու այդ երկրում ԱԳ նախարարի դեմ արշավի ֆոնին փորձեր են արվում «տարածքային ամբողջականությունը» հարգելու հավաստիացումներ կորզել։ Բայց այն, որ Բաքուն կարողացել է համոզել ընդամենը երեք եվրախորհրդարանականի, վկայում է, որ դրանքը ընդամենը վախերն ու բարդույթները հանգստացնելու հուսահատ փորձեր են, որոնք ավելի են համակում ադրբեջանական հանրությանը։

Հայաստանն ու Արցախը կապվում են երկու ճանապարհով, եւ Ադրբեջանն առանձնապես չէր բողոքում դրա դեմ։ Երրորդ ճանապարհը «կարող է խորհրդանշական կերպով ամրացնել Լեռնային Ղարաբաղի ու հարակից շրջանների անօրինական օկուպացիան», նշված է երեք եվրախորհրդարանականների նամակում։

Ադրբեջանում ամենաշատը վախենում են Արցախի կորստյան անդառնալիությունից, եւ բանակցություններին Բաքվի մասնակցությունը պայմանավորված է միայն մեկ նպատակով՝ թույլ չտալ «օկուպացիայի ամրագրում»։ Մինչ այժմ Հայաստանը խաղում էր այդ խաղը, բայց հիմա նոր փուլ է սկսվում։

Ադրբեջանում բաց տեքստով խոսում են, որ «երբ պատերազմ սկսի, Հայաստանն իր դաշնակիցների օգնությամբ կգրավի մեր հողերը ընդհուպ մինչեւ Կուր գետ»։ «Արեւմտյան քրիստոնեական երկրները պատժամիջոցներ են կընդունեն Ադրբեջանի դեմ եւ կօգնեն Հայաստանին․․․ եթե այս անգամ էլ պարտվենք, մեզ կստիպեն կապիտուլյացիայի ենթարկվել։ Այդ ժամանակ, իհարկե, Հայաստանի մայրաքաղաքը կդառնա Շուշին», – ասում են ադրբեջանցի պատգամավորները։

«Մեր երկրի վիճակը, որի տարածքներն օկուպացվել են, ավելի ծանր էր, քան Ուկրաինայում, Մոլդովայում եւ հարեւան Վրաստանում: Բայց Արեւմուտքն աջակցում է խնդրի լուծմանը, որոնց բախվել են այդ երկրները, տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ Ադրբեջանի դեպքում չի անում», – ասել է պատգամավորը:

Զանգելանով ճանապարհն Ադրբեջանի համար անդառնալիության եւս մեկ ցուցիչ է։ Անշրջելիության զգացողությունը հաստատվեց, երբ Արցախի նախագահի երդմնակալությունը կայացավ ոչ թե Ստեփանակերտում, այլ Շուշիում։ Ադրբեջանում ասում են, որ սփյուռքը, հայկական լոբբին, դաշնակները երբեք թույլ չեն տա, որ Հայաստանն այս անգամ պարտվի։

Ադրբեջանի ղեկավարությունը չի կարող դա ասել սեփական հանրությանը, այդ պատճառով մերկությունը ծածկում է տերեւով, երեք խորհրդարանականների հայտարարություններով եւ այլ բաներով։ Բայց հանրությունն արդեն սպասում է, թե «հայերը երբ կհասնեն Կուրին», որովհետեւ գիտեն, որ հայերը դրա իրավունքն ունեն։

Նույն կերպ Թուրքիան սպասում է, թե երբ հայերը կվերադառնան իրենց հողեր։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատմել է, թե ինչպես են Թուրքիայում սպասում դրան ու վախենում դրանից։

Խառատյանը պատմում է, որ ճանապարհամերձ թեյարանում, որը գտնվում է Արեւելյան Հայաստանի այն տարածքում, որը ներկայում Թուրքիայի սահմաններում է, զրուցում էր հարցման մասնակցի հետ։ «Մոտեցավ թեյարանի տերը եւ հարցրեց՝ արդյոք հայ եմ։ Հաստատեցի ու ավելացրի՝ Հայաստանից։ Եկել եք պապական սեփականության հետեւի՞ց, հարցրեց սեփականատերը։ Պատասխանեցի՝ ոչ, ես ծագումով Էրմանիստանից չեմ։ Նա ասաց՝ արդեն հարյուր տարի սպասում ենք, որ կգաք։ Եթե գալու լինեք, շուտ եկեք, վերցրեք ձերը, թե չէ տանջվում ենք գուշակություններ անելով՝ կգան, չեն գա, կպատժեն, չեն պատժի։ Հերիք է մեզ տանջեք»։

website by Sargssyan