Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակ». Ինչ է կատարվում Արցախում. Արայիկ Հարությունյանը հակված չէ բավարարել Սամվել Բաբայանի բոլոր քմահաճույքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական, ավելի ճիշտ՝ ներիշխանական գործընթացները չեն զիջում հայաստանյան իրարանցումին։ Նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի համագործակցության հուշագրից հետո Բաբայանն օրեցօր ընդլայնում է իր ազդեցության դաշտը։

Նախ՝ նրա պահանջով ընդարձակվել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը. նախկին 2-3 հոգանոց աշխատակազմի փոխարեն այժմ այդ կառույցը բաղկացած կլինի 20 հոգանոց աշխատակազմից, բացի այդ՝ բյուջեով բավականին բարձր աշխատավարձեր են սահմանվել աշխատակազմի համար, քան նախկինում էր։

ԱԱԽ աշխատակազմի գրեթե տասնապատիկ աճը, այդուհանդերձ, Բաբայանի սրտով չէ․ նա ակնկալում էր առնվազն 40-50, իսկ եկող տարի՝ մինչեւ 80 հոգանոց աշխատակազմ, որպեսզի տեղավորի իր թիմակիցներին։ Այժմ ԱԱԽ-ն տեղակայված է կառավարության շենքում։

Բաբայանն ասել է, որ եկող տարի առանձին տարածք պետք է ունենան։ Արայիկ Հարությունյանը հակված չէ բավարարել Բաբայանի բոլոր քմահաճույքները, բայց կտրուկ մերժել էլ չի ուզում, թե ինչու, մեր աղբյուրների համար անհասկանալի է։ Ենթադրություններ կան, որ Բաբայանին նորընտիր նախագահի դեմ որպես «զենք» են պահում հայաստանյան շրջանակներից։

«Հակառակ պարագայում Արայիկ Հարությունյանը դաշնակների ու Աշոտ Ղուլյանի հետ խորհրդարանական մեծամասնություն կկազմեր, եւ նրանց համեստ ամբիցիաներն էլ բավարարելն այսքան թանկ չէր նստի իր վրա»,- ասաց մեր աղբյուրը։

Մենք ավելի վաղ գրել էինք, որ Բաբայանը նաեւ պետության հաշվին թիկնազոր է պահանջել, մի բան, որը չի ունեցել նախկին ԱԱԽ քարտուղարներից եւ ոչ մեկը։

Ի դեպ, Սամվել Բաբայանն այժմ ակտիվացնում է նաեւ ԱԱԽ տարածքային կառույցները․ այստեղ հավաքագրվում են կրթված, բուհ ավարտած երիտասարդներ, որոնց Բաբայանը մտադիր է տեղավորել իր ղեկավարած կառույցում եւ ոչ միայն։ ԱԱԽ-ն միակ համակարգը չէ, որտեղ Բաբայանը հավակնություններ է դրսեւորում։

Նա առաջարկել է բոլոր ոլորտներում փոխնախարարի մեկական հաստիք ավելացնել եւ հատկացնել իր թիմակիցներին։ Արցախում այս օրերին բոլորի խոսակցության թեման Սամվել Բաբայանն է եւ նրա ժամանակների վերադարձի մասին հիշողությունները։ Շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում, իր ազդեցության դաշտը մեծացնում, ամրապնդվում։

Իսկ դա Արայիկ Հարությունյանի համար հղի է վտանգներով։ Մեզ ասացին նաեւ, որ Բաբայանը վերջին դասի BMW ջիփ է ձեռք բերել: Մեզ չհաջողվեց պարզել՝ բյուջեի՞ հաշվին, թե՞ անձամբ է գնել. նա տեւական ժամանակ է՝ չի պատասխանում զանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է