Պեկինում մեծածախ շուկան փակվել է կորոնավիրուսի նոր դեպքերի պատճառով. դադարեցվել է նաեւ սաղմոնի վաճառքը
МЕЖДУНАРОДНОЕՊեկինի իշխանությունները վերջին երկու օրում քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի նոր դեպքերից հետո ժամանակավորապես փակել են գյուղատնտեսական խոշոր մեծածախ շուկան, հայտնում է Reuters-ը:
Փակելու պատճառը երկու աշխատակիցների վարակումն է:
Ավելի վաղ նույն շուկայում դադարեցվել էր տավարի եւ ոչխարի մսի վաճառքը:
Դրանից բացի, քաղաքի ամենախոշոր սուպերմարկետներն իրենց վաճառադարակներից հանել են սաղմոնը՝ շուկայում առաքման համար օգտագործվող տախտակների վրա կորոնավիրուսի հայտնաբերումից հետո, հայտնում է Beijing Youth Daily reported-ը:
Պեկինի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ շուկա այցելած ավելի քան 10 հազար մարդ կորոնավիրուսային ինֆեկցիայի հայտնաբերման նուկլեինաթթվի թեստ է հանձնելու:
Դրանից բացի, քաղաքի կառավարությունը երկուշաբթիից տարրական դասարանների աշակերտների դասերը վերսկսելու միտքը փոխել է: