Շա­հույթ ստա­նա­լու մա­սին չեն մտա­ծում, այս տար­վա առու­մով... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Հու­սա­հա­տու­թյան մեջ պա­հե­լը, տագ­նա­պի մթնո­լորտ ձև­ա­վ... ՄՇԱԿՈՒՅԹ
«Գիրքը կարևոր արժեք ունի, այն կարող է մարդու ներաշխարհը փոխել» ՄՇԱԿՈՒՅԹ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈՒԼԻՍԻ). Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քա­ղա­քա­կա­նու­թյան ոլորտն արա­տա­վոր­վում է փո­խա­դարձ թշն... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 06.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հնդկաստանը եւ Չինաստանը զորքերը դուրս են բերել Գալվան գետի վիճելի հովտից Արդեն դժոխքում ե՞նք, թե՞ դժոխքի ճանապարհին Պաշտպանության նախարարի կոշտ պատասխանը. անիվը կանգնեցնելու անբարո փորձ Ովքե՞ր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից Արտակարգ դրությունը երկարաձգվելո՞ւ է եւս մեկ ամսով. Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք. Ամենաշատ բողոքները աջակցության ծրագրերի հետ են կապված Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ինչպես վերականգնել Սահմանադրության նկատմամբ հարգանքը Ի՞նչ խախտումների դեպքում ռուսական հեռարձակողի իրավունքը կկասեցվի Կրթական ծրագրով նախատեսվում է կրճատել հայոց լեզվի և գրականության ուսուցումը. մանրամասներ ներկայացված նախագծից Հանձնաժողովն արտահերթ նիստ կանի. ով է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուն Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 2-3 բալ էր Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս 10 հայտնիներ, որոնք կյանքին հրաժեշտ են տվել վաղ տարիքում

Հունիսի 15-ից Ֆրանսիան սահմանները կբացի ԵՄ երկրներից ճանապարհորդների համար

Past.am

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են հունիսի 15-ից սահմանները բացել ԵՄ երկրներից եւ եվրոպական մի քանի այլ երկրներից ժամանող ճանապարհորդների համար: Այս մասին նշված է երկրի ԱԳՆ եւ ՆԳՆ համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով Ֆրանսիայում ու Եվրոպայում բարենպաստ իրավիճակը եւ Եվրահանձնաժողովի հանձնարարականների համաձայն՝ Ֆրանսիան հունիսի 15-ի առավոտյան (տեղական ժամանակով 0:00-ից) հանում է COVID-19-ի դեմ (նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդություն) պայքարի համար մտցված ներքին սահմանների հատման տրանսպորտային սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ սահմանափակումները չեղարկվում են ԵՄ երկրներից, ինչպես նաեւ Անդորայից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Մոնակոյից, Նորվեգիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից եւ Վատիկանից ժամանող բոլորի համար: Այս երկրների քաղաքացիները կորոնավիրուսի բացակայության հավաստագիր ունենալու, ինչպես նաեւ 14-օրյա կարանտինի մեջ մնալու անհրաժեշտություն չեն ունենա:

Սակայն, ինչպես հստակեցրել են գերատեսչություններից, Իսպանիայից եւ Մեծ Բրիտանիայից ժամանողները, ինչպես նախկինում, Ֆրանսիա ժամանելուն պես ուղարկվելու են երկշաբաթյա կարանտինի: Իսպանիայից ճանապարհորդների համար այս սահմանափակումը ուժի մեջ է մնալու մինչեւ հունիսի 21-ը:

Ֆրանսիայի իշխանությունները նաեւ հայտնել են հուլիսի 1-ից Շենգենյան համաձայնագրի երկրների արտաքին սահմաններն աստիճանաբար բացելու մասին:

Եվրահանձնաժողովը հինգշաբթի Եվրամիության բոլոր երկրներին կոչ էր արել հունիսի 15-ին բացել ներքին սահմանները: Դրանից բացի, ԵՀ-ն հանձնարարել էր հուլիսի 1-ից սկսել արտաքին սահմանների փուլային բացումը:

website by Sargssyan