Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Դրական տրամադրվեցի ու սկսեցի պայքարել». պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը` կորոնավիրուսով վարակվելու, բուժման ընթացքի ու կարեւոր միջոցների մասին

ՖՈՏՈ

Past.am

Մոսկվաբնակ հայտնի պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանը, որը հայտնի է, ինչպես հայ, այնպես էլ ռուս հայտնի արտիստների հետ համագործակցություններով, մոտ 20 օր բուժվում էր կորոնավիրուսից: Սոֆյան խուսափում էր իր հետեւորդների հետ կիսվել այս թեմայով, սակայն որոշեց բացառություն անել NEWS.am STYLE-ի համար: Պատճառը մեկն է` պրոդյուսերն ուզում է եւս մեկ անգամ շեշտել, որ կորոնավիրուսը դատավճիռ չէ, բայց պետք էլ չէ դրա սիմպտոմները հաշիվ չառնել ու անուշադրության մատնել: Նա պատմել է, թե ինչ միջոցներով է պայքարել վիրուսի դեմ ու հաղթահարել դրա հոգեբանական ու ֆիզիկական դժվարությունները:

Պրոդյուսերը նշում է, որ վիրուսի մասին իմանալու առաջին իսկ օրվանից ինքը տնից դուրս չի եկել, սակայն եղբայրը շփում է ունեցել վարակակրի հետ, այդպիսով ինքն էլ, ընտանիքն էլ չեն խուսափել վարակից:

«Մեր տնից միայն եղբայրս էր դուրս ու ներս անում, ու այնպես ստացվեց, որ նա վարակվեց իր ընկերոջից: Երբ նրա թեստը եղավ դրական, ընտանիքի մյուս անդամները (ես, նրա կինն ու երեխաները) արդեն պատրաստ էինք, որ մեզ մոտ էլ հնարավոր է` հայտնվեն սիմպտոմներ: Ինձ մոտ վարակը սկսվեց թեթեւ հազից, որին, միգուցե, ուշադրություն չդարձնեի, եթե այլ հանգամանքներում լիներ, եթե եղբայրս վարակված չլիներ, ու այսքան շատ նորությունների չհետեւեինք: Մինչեւ սիմպտոմների ի հայտ գալն էլ մենք ընտանիքով սկսել էինք բուժումը»,-պատմում է պրոդյուսերն ու հավելում,-«Ես, եղբորս կինն ու երեխաներն, առհասարակ, տնից դուրս չէինք գալիս, բայց երբ տնից մեկը վարակվում է, դժվար է խուսափել վարակվելուց: Այդ օրերին միակ սփոփանքս այն էր, որ մայրս Արցախում էր եւ մեզ հետ շփում չէր ունենում»:

Սոֆյան խոստովանում է, որ սկզբում վախը մեծ էր, քանի որ չէին իմանում, թե ինչպես է հիվանդությունն արտահայտվելու.

«Առաջին տասն օրերի ընթացքում վախից չէինք կարողանում քնել, բայց մեր բախտը բերել էր այնքանով, որ զարմուհուս ամուսինը` Կամո Վասիլեւիչ Վարդանյանը, Պենզայում բավական հայտնի բժիշկ է, ու առաջին հերթին հենց նրան զանգահարեցինք: Նա մեզ օգնեց ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեբանական տեսանկյունից: Նշանակեց դեղորայք, երկու շաբաթ օնլայն մեզ հետեւում էր ու աջակցում` չնայած ինքն էլ էր վարակվել գործի բերումով, բայց շարունակում էր հոգ տանել թե իր հիվանդների, թե մեր մասին, ինչի համար ես իրեն ուզում եմ հայտնել իմ, մեր ընտանիքի ու ընկերներիս խորին շնորհակալությունը, որովհետեւ նա բոլորիս մեծ աջակցություն է ցուցաբերել այդ օրերին: Լավ բժիշկի աջակցությունն ու գոտեպնդումը շատ կարեւոր են, որովհետեւ չես իմանում, թե ինչ է հետդ կատարվում ու այդ անտեսանելին, իրոք, հոգեպես ճնշում է քեզ»:

Հիշելով իր սիմպտոմները` Սոֆյան պատմում է.

«Թեթեւ հազից հետո հաջորդ օրն ունեցել եմ ջերմություն, որը բերել է դողերոցքի: 14-20 օրվա ընթացքում ունեցել եմ ահավոր գլխացավեր, որովայնի ու մեջքի ցավեր, իսկ ամենասարսափելին ինձ համար հոտի ու համի կորուստն էր… Երբ պատկերացնում էի, որ դա կարող է չվերականգնվել, սարսափում էի: Երբ այս ամենից հետո դուրս էի գալիս, զգում բնության հոտը, ելակի համը… դրանք ինձ համար ամենաերջանիկ պահերն էին»:

Շարունակությունը՝ այստեղ

2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶՊՄԿ-ն 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև